Jump to content

Ռոզամունդ Փայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզամունդ Փայք
անգլ.՝ Rosamund Pike
Ծնվել էհունվարի 27, 1979(1979-01-27)[1][2][3][…] (45 տարեկան)
ԾննդավայրՀամմերսմիթ, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունՈւոդհեմ քոլեջ և Բադմինթոնի դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, վիպասաց և դերասանուհի
Ծնողներհայր՝ Julian Pike?
Համատեղ ապրող(ներ)Robie Uniacke?[5]
Երեխա(ներ)Solo Uniacke?[6] և Atom Uniacke?[6]
Պարգևներ և մրցանակներ

Ռոզամունդ Փայք (անգլ.՝ Rosamund Pike, Ռոզամունդ Մերի Էլեն Փայք (անգլ.՝ Rosamund Mary Ellen Pike), հունվարի 27, 1979(1979-01-27)[1][2][3][…], Համմերսմիթ, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի դերասանուհի։ Հայտնի է, առաջին հերթին, շնորհիվ դերերի «Մեռիր, բայց ոչ հիմա» (Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից մեկը), «Կորածը», «Երկիր ավետյաց», «Բառնիի վարկածով» և «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզամունդ Փայկը միակ զավակն էր օպերային երգիչներ Յուլիան և Կարոլինա Փայկերի ընտանիքում։ Ռոզամունդը այցելում էր Բրիստոլի դպրոց-ինտերնատ։ 16 տարեկանում ընդունվում է հանրահայտ Ազգային երիտասարդական թատրոն (անգլ.՝ National Youth Theatre), որտեղ խաղում է երեք եթերաշրջան։ Նրա ամենանշանակալից դերը այդ թատրոնում լինում է Ջուլիետը «Ռոմեո և Ջուլիետ» պիեսում։

Ռոզամունդ Փայկը Տորոնտոյի կինոփառատոնում 2010 թվականին

Այնուհետև Ռոզամունդը ընդունվում է Վեդհեմ (անգլ.՝ Wadham) քոլեջը Օքսֆորդի համալսարանում, որպեսզի ուսումնասիրի անգլիական գրականությունը։ Այստեղ նա բավականին հաջող մասնակցում է մի քանի ուսանողական թատերական բեմադրություններում, հյուրախաղերի է մեկնում ուսանողական թատրոնի «Կամակոր կնոջ սանձահարումը» բեմադրությունով, այդ թվում նաև լինելով Ճապոնիայում։ Ուսումն ավարտելուց մի քիչ առաջ նա խաղում է «Ամուսնություն անգլիական ձևով» (անգլ.՝ A Rather English Marriage)» հեռուստաֆիլմում, Թոմ Քորթնիի և Ալբերտ Ֆիննի հետ միասին։ Նա նաև ելույթ է ունեցել տեղական թատրոնում, հանրահայտ Oxford Playhouse-ում, Սթիվեն Ջեֆիզի «Անառակը» (անգլ.՝ The Libertine) և Արթուր Միլլերի «Բոլոր իմ որդիները» (անգլ.՝ All My Sons) պիեսներում։ Դեռևս մինչ Օքսֆորդ ընդունվելը Ռոզամունդը մասնակցություն է ունեցել նախագծի քասթինգում, որն այն ժամանակ չի իրականացվում։ Սակայն մեկ տարի անց նա անսպասելիորեն հրավեր է ստանում վերադառնալ փորձերին և արդյունքում ստանում է լեդի Հերիետի դերին BBC-ի «Կանայք և դուստրեր» (անգլ.՝ Wives and Daughters) ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն են դառնում Մայքլ Գեմբոնը, Ֆրանչեսկա Էննիսը և Բիլլ Պատերսոնը։ Vanity Fair ամսագիրը, մեկնաբանելով Ռոզամունդ Փայկի խաղը, դերասանուհուն համեմատում է «դրոշի հետ, որը ծածանվում է քամուց»։ Ինն ամիս Ռոզամունդը նկարահանվել է այդ ֆիլմում, իսկ այնուհետև վերադառնում է Օքսֆորդ, որպեսզի ավարտի ուսումը և խաղալու իր վերջին դերը Oxford Playhouse-ում։ Այն դառնում է Դեյզիի դերը Իոնեսկոյի «Ռնգեղջյուրը» (անգլ.՝ Rhinoceros) պիեսում։ Հաջորդ ամառային արձակուրդներին նա ինը շաբաթվա ընթացքում նկարահանվում է «Սեր սառը կլիմատում» (անգլ.՝ Love in a Cold Climate) ֆիլմում, ըստ Նենսի Միտֆորդի ստեղծագործությունների։ Նրա խաղընկերներն են լինում Ալան Բեյթսը, Շեյլա Գիշը, Չելի Իմրին, Ջուն Սթենդինգը և Էնթոնի Էնդրյուսը։ Վերադառնալով Օքսֆորդ, Ռոզամունդը ուսմանը զուգահեռ հանդես է գալիս թատրոնում Կիրի դերում Դևիդ Մերի «Վերին լույս» (անգլ.՝ Skylight) պիեսում, ռեժիսոր Ջեյմս Ռոգան։

2001 թվականին նա ավարտում է իր ուսումը, ստանալով բակալավրի աստիճան։ Այսուհետև Ռոզամունդը կենտրոնանում է միայն իր դերասանական կարիերայի վրա։ Դերասանուհին նկարահանվում է մի շարք հայտնի ֆիլմերում, բացի այդ նա մնում է ակտիվ նաև թատերական բեմում։

2014-ին Նյու Յորքի 52-րդ կինոփառատոնում Փայկը և Բեն Աֆլեքը Կորածը ֆիլմիի պրեմիերային

2011 թվականին Փայկը կատարում է գլխավոր դերերից մեկը «Գործակալ Ջոնի Ինգլիշ. Վերբեռնում» էքշն-կատակերգությունում։

2014 թվականին իրականացրել է դերասանական բեկումը , խաղալով գլխավոր դերը «Կորածը» քրեական թրիլերում Բեն Աֆլեք ի հետ միասին և դրա համար արժանացավ մի շարք մրցանակների։

2018-ին Փայկը նկարահանվեց «Մասնավոր պատերազմ» կենսագրական ֆիլմում, որի համար նա կրկին առաջադրվեց «Ոսկե գլոբուս» դրամայի լավագույն դերասանուհու համար։

2019-ի հունիսին հայտնի դարձավ, որ Փայկը կկատարի գլխավոր դերը «Ժամանակի անիվը» Հեռուստասերիալում, որը նկարահանվելու է Ռոբերտ Ջորդանի համանուն ցիկլի հիման վրա և թողարկվելու է Ամազոն վիդեո- ում , Նույն թվականին տեղի ունեցավ «Ռադիոակտիվ » կենսագրական դրամայի համաշխարհային պրեմիերան որտեղ Փայկը մարմնավորեց Մարի Կյուրի -ին։

2020-ի աշնանը Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ «Խաբեբան» քրեական կատակերգության պրեմիերան։ Այս դերի համար Փայկը ստացել է երրորդ անգամ «Ոսկե գլոբուս» անվանակարգը որպես կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզամունդ Փայկը, բացի մայրենի անգլերենից, ազատորեն խոսում է նաև երկու լեզուներով՝ գերմաներեն և ֆրանսերեն։ Նվագում է թավջութակի վրա։ Դերասանուհին ապրում է Լոնդոնի կենտրոնում, Վեսթ-Էնդ շրջանում։ Դերասան Սայմոն Վուդսի (նրանք շարունակվում էին 1997 թվականից մինչև 2003 թվականը) և նկարիչ Հենրի Ջոնի (2004 թվական) հետ իր հարաբերությունների ավարտից հետո Ռոզամունդը 2004 թվականից սկսում է հանդիպել ռեժիսոր Ջո Ռայթի հետ։ Նրանք ծանոթացել էին «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որում նա խաղացել է Ջեյն Բենետի դերը, իսկ Ռայթը հանդես է եկել որպես ռեժիսոր։ 2007 թվականի օգոստոսի վերջին նրանք հայտարարում են իրենց նշանադրության մասին, ամուսնությունը նախատեսված էր 2008 թվականի մայիսին[7]։ Սակայն շուտով զույգը հայտարարում է իրենց բաժանման մասին։

2009 թվականի դեկտեմբերից Ռոզամունդը փաստացի ամուսնության մեջ է գտնվում կինոօպերատոր Ռոբի Յունիակի հետ։ Զույգն ունի երկու որդի՝ Սոլո Յունիակ (ծնվել է 2012 թվականի մայիսի 6-ին)[8] և Ատոմ Յունիակը (ծնվել է 2014 թվականի դեկտեմբերի 2-ին)[9]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1998 Ամուսնություն անգլիական ձևով A Rather English Marriage Սելիա (TV)
1999 Կանայք և աղջիկներ Wives and Daughters լեդի Հերիեթ Կամնոր (սերիալ, դրվագներ 1.1, 1.2, 1.4)
2001 Սեր սառը կլիմայում Love in a Cold Climate Ֆեննի (TV մինի-սերիալ)
2002 Ֆոյլի պատերազմը Foyle’s War Սառա Բոմոնտ (1 դրվագ «The German Woman»)
2002 Մեռիր, բայց ոչ հիմա Die Another Day Միրանդա Ֆրոստ
2004 Ավետյաց երկիր Promised Land Ռոզա
2004 Անառակը The Libertine Էլիզաբեթ Մալե
2005 Ճակատագիր Doom Սամանթա Գրիմմ
2005 Հպարտություն և նախապաշարմունք Pride & Prejudice Ջեյն Բենեթ
2007 Բեկում Fracture Նիկի Գարդներ
2007 Բեկորներ Fugitive Pieces Ալեքս
2008 Աշտարակ The Tower Օլիվիա Ուինն (ТV)
2009 Զգացմունքների դաստիարակում An Education Էլեն
2009 Ազատ անկում Freefall Աննա (ТV)
2009 Փոխնակները Surrogates Մեգգի
2010 Այրվող արմավենիներ Burning Palms Դեդրա Դևենպորտ
2010 Երկարաճիտ կոշիկները Ուայթհոլլում Jackboots on Whitehall, մուլտֆիլմ Դեյզի (ձայնավորում)
2010 Պատրաստված է Դագենհեմում Made in Dagenham (նաև հայտնի է որպես "We Want Sex") Լիզա
2010 Բառնիի վարկածով Barney’s Version Միրիամ Գրանտ
2011 Գործակալ Ջոննի Ինգլիշ. Վերբեռնում Johnny English Reborn Քեյթ Սամներ
2011 Մեծ տարի The Big Year Ջեսիկա
2012 Տիտանների զայրույթը Wrath of the Titans Անդրոմեդա
2012 Ջեք Ռիչեր Jack Reacher Հելեն Ռոդին
2013 Արմագեցին The World's End Սեմ Չեմբերլեն
2014 Հեկտորի ճանապարհորդությունը երջանկություն փնտրելիս Hector and the Search for Happiness Կլարա
2014 Կորածը Gone Girl Էմի Դանն
2014 Երազանքի արձակուրդներ What We Did on Our Holiday Էբի
2015 Վերադարձնել ուղարկողին Return to Sender Միրանդա
2016 Միացյալ Թագավորություն A United Kingdom Ռութ Ուիլյամս Կհամա
2017 Հիմլերի ուղեղը կոչվում է Հեյդրիխ The Man with the Iron Heart Լինա Հեյդրիխ
2017 Թշնամիներ Hostiles Ռոզալի
2018 Բեյրութ Beirut Սենդի
2018 7 օր Էնտեբեում Entebbe Բրիջիտ Քոլման
2018 Մասնավոր պատերազմ A Private War Մարի Քոլվին
2019 Ինֆորմանտ The Informer Ուիլկոկս
2019 Ռադիոակտիվ Radioactive Մարի Կյուրի
2021 Խաբեբան I Care a Lot Մարլա Գրեյսոն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20161127154852/http://www.biography.com/people/rosamund-pike
  5. Pas L. v. Genealogics — 2003.
  6. 6,0 6,1 Lundy D. R. The Peerage
  7. Розамунд Пайк получает кольцо от господина Райта, Daily Mail, 31 августа 2007
  8. «Baby joy for Bond girl Rosamund Pike as she gives birth to son Solo» (անգլերեն). DailyMail. 6 мая 2012. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  9. «Rosamund Pike Welcomes a Son». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոզամունդ Փայք» հոդվածին։