Ռոզա Թանդիլյան
Ռոզա Թանդիլյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1931 (93 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | Դաշնակահարուհի և մանկավարժ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց |
Պարգևներ |
Ռոզա Արմենի Թանդիլյան (մայիսի 12, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), դաշնակահարուհի, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1983 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսոր (1991 թվական)։ Ավարտել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանը (դասատու՝ Օլգա Բաբասյան), Երևանի պետական կոնսերվատորիան (1955 թվական, Առնո Բաբաջանյանի դասարան)։
1955 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայի ընդհանուր, 1960 թվականից՝ մասնագիտական դաշնամուրի բաժիններում (դոցենտ՝ 1985 թվական, ամբիոնի վարիչ՝ 1991–2000 թվականներին), միաժամանակ եղել է կոնցերտմայստեր։ Սաներից են՝ Արուս Աճեմյան, Լևոն Ջավադյան, Արեգ Սիմոնյան, Կարեն Սայադյան, Անի Այդինյան և ուրիշներ։
Նվագակցել է Մեդեա Աբրահամյանին, Գերոնտի Թալալյանին, Զոյա Պետրոսյանին։ Մենահամերգներով և նվագախմբերի հետ շրջագայել է ԽՍՀՄ-ում և արտերկրում։ Մի շարք կոմպոզիտորների (Ա. Տերտերյան, Էմին Արիստակեսյան, Գ. Հախինյան, Գ. Մելիքյան) ստեղծագործությունների առաջին կատարողն ու խմբագիրն է։
Համահեղինակ է «Օտարալեզու երաժշտական տերմինների բառարան»-ի (2004 թվական)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Մայիսի 12 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ դաշնակահարուհիներ
- Հայ մանկավարժներ