Ռոբերտ Ուեբ
Ռոբերտ Ուեբ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 8, 1903[1][2] |
Ծննդավայր՝ | Կենտուկի, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 18, 1990[1][2] (87 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0916271 |
Ռոբերտ Դ. Ուեբ (անգլ.՝ Robert D. Webb, հունվարի 8, 1903[1][2], Կենտուկի, ԱՄՆ - ապրիլի 18, 1990[1][2], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, «Օսկար» մրցանակի վերջին դափնեկիրը «Լավագույն ռեժիսորի օգնականի համար» անվանակարգում 1937 թվականի «Հին Չիկագոյում» ֆիլմի համար[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Դ. Ուեբը ծնվել է 1903 թվականին հունվարի 8-ին Կենտուկի նահանգի Փոուել շրջանի Քլեյ սիթիում[5]։
1938 թվականին Ուեբն արժանացել է «Օսկարի» «Լավագույն ռեժիսորի օգնականի համար» անվանակարգում Հենրի Քինգի «Հին Չիկագոյում» ֆիլմի համար (1937)[6][7][8]։ Այդ ֆիլմին զուգահեռ Ուեբը Քինգի հետ համագործակցել է այնպիսի ֆիլմերի նկարահանումների համար, ինչպես «Ռամոնա» (1936), «Բեռնադետի երգը» (1943), «Վիլսոն» (1944), «Կապիտանի Կաստիլյայից» (1947)[9]։
1953 թվականը Ուեբի համար նշանավորվել է երկու նոր ֆիլմերի թողարկումով, ինչպես օրինակ Կորեական պատերազմի մասին Վիկտոր Մեթյուրի և Ալեքսանդր Սքուրբիի մասնակցությամբ «Բրիգադայի փառքը» ֆիլմը[10][11] ու Ռոբերտ Վագների և Թերի Մուրի դերակատարմամբ ձկնորսական «Բուստախութ» դրաման[12]։ Այդ ֆիլմը եղել է «CinemaScope» ձևաչափով նկարահանված առաջին ֆիլմերից մեկը[13]՝ շնորհիվ աղավաղված պատկերով ոսպնյակով հատուկ գունային տեսախցիկի կիրառման, որով պատկերված է Ֆլորիդայի առափնյա օվկիանոսի ծովային կյանքը[14], ինչն օպերատոր Էդվարդ Կրոնջագերին «Օսկար» է բերել «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում[15], իսկ ռեժիսոր Ուեբին՝ Կաննի 7-րդ կինոփառատոնի Գրանպրի[16]։ Ուեբի հաջորդ ֆիլմը՝ «Սպիտակ փետուր» վեսթեռնը (1955), որը նկարահանվել է նույն տեխնիկայով՝ հեռուստադիտողին ցուցադրելով Վայրի արևմուտքի կանաչ դաշտավայրերի և դարավանդների լայն տարածությունը[17]։ Այդ նույն տարում թողարկվել է «Յոթ ոսկե քաղաքներ» ֆիլմը՝ իսպանացի գաղութարարների արշավի պատմությունը քահանա Խունիպերո Սեռայի անձի դիտանկյունով[18]։ Դրան հաջորդել է 1956 թվականին նկարահանված տիեզերական ճանապարհորդությունների մասին «Տիեզերքի սահմանին»[19] ֆիլմը և «Հպարտը» վեսթեռնը[20]։
Կինեմատոգրաֆիայի պատմության մեջ Ուեբն իր նշանակալի տեղն ըստ էության զբաղեցրել է 1957 թվականին նկարահանված «Սիրիր ինձ քնքշորեն» ֆիլմի շնորհիվ, որտեղ կինոյում իր առաջին դերն է խաղացել Էլվիս Փրեսլին[21]։ 1957 թվականին թողարկվել է «Ճանապարհ դեպի ոսկին» արկածային ֆիլմը[22], երկու տարի անց՝ «Թիմբերլենդի զենքը» ֆերմերային դրաման[23], 1961 թվականին միանգամից երկու ֆիլմ՝ ծովահենային «Տորտուգայի ծովահենները» ֆիլմը[24] և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական ճամբարներում կին ռազմագերիների մասին «Յոթ դժոխային կանայք» ֆիլմը[25]։
Մի քանի տարի ընդմիջումից հետո 1967 թվականին Ուեբը թողարկել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում նկարահանված երկու ֆիլմ՝ «Քեյպփթաունյան խարդախություն» և «Շնագայլերը»[26], ապա ավարտել է գործունեությունը մեծ կինոյում։
Ռոբերտ Ուեբը մահացել է 1990 թվականի ապրիլի 18-ին 87 տարեկանում, Նյուպորտ Բիչ քաղաքում[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1951 թվականից մինչև 1990 թվականին իր մահը Ուեբը ամուսնացած է եղել մոնտաժող Բարբարա Մաքլեյնի հետ (1903-1996), որը մասնակից է եղել նրա բազմաթիվ ֆիլմերի նկարահանմանը[27][28][29][30]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1945 | Կարիբյան գաղտնիքը | The Caribbean Mystery |
1945 | Սարդը | The Spider[31] |
1953 | Բրիգադայի փառքը | The Glory Brigade |
1953 | Բուստախութ | Beneath the 12-Mile Reef |
1955 | Սպիտակ փետուր | White Feather |
1955 | Յոթ ոսկե քաղաքներ | Seven Cities of Gold |
1956 | Տիեզերքի սահմանին | On the Threshold of Space |
1956 | Հպարտը | The Proud Ones |
1956 | Սիրիր ինձ քնքշորեն | Love Me Tender |
1957 | Ճանապարհ դեպի ոսկին | The Way to the Gold |
1960 | Թիմբերլենդի զենքը | Guns of the Timberland |
1961 | Յոթ դժոխային կանայք | Seven Women from Hell |
1961 | Տորտուգայի ծովահենները | Pirates of Tortuga |
1967 | Քեյպթաունյան խարդախություն | The Cape Town Affair |
1967 | Շնագայլերը | The Jackals |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Academy Awards Database
- ↑ Robert D. Webb; Oscar Winner as Assistant Film Director: [Home Edition] Los Angeles Times June 22, 1990: 26.
- ↑ «Robert D. Webb. Biography». IMDb. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «The 10th Academy Awards 1938». Премия «Оскар». Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Премия «Оскар» 1938: номинанты и победители». oscar.kinonews.ru. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ 'Oscars' Appear Shy of Top Director King: Henry King Overlooked by 'Oscars' Hopper, Hedda. Los Angeles Times October 15, 1950: D1.
- ↑ 9,0 9,1 «Robert D. Webb; Oscar Winner as Assistant Film Director». The Los Angeles Times. 22 июня 1990. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «The Glory Brigade (1953). THE SCREEN IN REVIEW; ' Glory Brigade' at Palace Combines Good Fighting Scenes of Korean War With Plea for Harmony». The New York Times. 15 августа 1953. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ DE MILLE TO FILM 'COMMANDMENTS': Picture of Life of Moses Will Use Title but Not Story of Screen Hit of 1923 By THOMAS M. PRYORSpecial to THE NEW YORK TIMES. New York Times August 8, 1952: 9.
- ↑ «Excerpt: 'Pieces Of My Heart' By Robert J. Wagner». National Public Radio. 24 сентября 2008. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Robert D. Webb». The New York Times. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Beneath the 12 Mile Reef (1953). WIDE-ANGLE LENS IN WATER; New Fox CinemaScope Movie, 'Beneath the 12-Mile Reef,' Presented at the Roxy». The New York Times. 17 декабря 1953. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «The 26th Academy Awards 1954». Премия «Оскар». Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Beneath the 12-Mile Reef». Կաննի կինոփառատոն. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «White Feather (1955). Perceptive Story of Wyoming Indians; At Roxy Theatre». The New York Times. 17 февраля 1955. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Seven Cities of Gold (1955). Story of Spaniards in West at Roxy». The New York Times. 8 октября 1955. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «On the Threshold of Space (1956)». IMDb. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «The Proud Ones (1956)». IMDb. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Love Me Tender (1956). The Screen: Culture Takes a Holiday; Elvis Presley Appears in 'Love Me Tender' Singer in Horse Opera at the Paramount 'The Opposite Sex'». The New York Times. 16 ноября 1956. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «The Way to the Gold (1957)». The New York Times. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Guns of the Timberland (1960)». The New York Times. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Pirates of Tortuga (1961)». IMDb. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «7 Women from Hell (1961)». IMDb. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «The Jackals (1967)». The New York Times. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Barbara McLean, 92, a Pioneer In Film Editing and Zanuck Guru». The New York Times. 8 апреля 1996. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Invisible hand in the cutting room». The Guardian. 30 апреля 1996. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ «Obituaries: Margaret McLean». The Independent. 13 апреля 1996. Վերցված է 30 декабря 2014-ին.
- ↑ Barbara McLean; Groundbreaking Film Editor: [Home Edition] Oliver, Myrna. Los Angeles Times April 2, 1996: 14.
- ↑ THE SPIDER (20th Century--Fox). Director: Robert Webb Picture Show; London Vol. 50, Iss. 1285, (March 23, 1946): 10.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert D. Webb Internet Movie Database կայքում
- Роберт Д. Уэбб(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|