Ռոբեր Լեֆևր
Ռոբեր Լեֆևր ֆր.՝ Robert Lefèvre | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Robert Jacques François Faust Lefèvre |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1755[1][2][3][…] |
Ծննդավայր | Բայե |
Վախճանվել է | հոկտեմբերի 3, 1830[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Աշակերտներ | Շառլ Շտեյբեն և Henri Elouis? |
Պարգևներ | |
Պաշտոն | պալատական նկարիչ |
![]() |
Ռոբեր Ժակ Ֆրանսուա Ֆաուստ Լեֆևր (ֆր.՝ Robert Jacques François Faust Lefèvre; սեպտեմբերի 24, 1755[1][2][3][…], Բայե - հոկտեմբերի 3, 1830[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, դիմանկարիչ, պալատական նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբեր Լեֆևրը ծնվել է մահուդագործի ընտանիքում։ Հավանաբար, աշխատել է Պիր դե Լեսելեյնի արվեստանոցում։ Կարիերան սկսել է որպես ինքնուս նկարիչ։ 1784 թվականին սկսել է Ժան Բատիստ Ռենոյի Փարիզի արվեստանոցում։ Նրա արվեստի վրա մեծ ազդեցություն է ունեցել Ժակ Լուի Դավիդի աշխատանքը։
1791-1827 թվականներին եղել է Փարիզյան սալոնի անդամ։
Նապոլեոնի օրոք եղել է պալատական նկարիչ, նկարել է կայսրին, նրա ընտանիքի անդամներին, բարձրաստիճան անձանց և գեներալների դիմանկարները։
Բուրբոնների կարգերի վերահաստատումից հետո (1815) շտապել է վաստակել նոր կառավարության վստահությունը և պահպանել է պալատական նկարչի կարգավիճակը։ 1830 թվականի հուլիսյան հեղափոխության և Շառլ Բուրբոն թագավորի տապալումից հետո կորցրել է պաշտոնը։ 1830 թվականի հոկտեմբերին 75 տարեկանում ինքնասպան է եղել[4]։
Թաղվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/65/Napoleon_I_by_Lef%C3%A8vre_%28Mus%C3%A9e_Carnavalet%29.jpg/250px-Napoleon_I_by_Lef%C3%A8vre_%28Mus%C3%A9e_Carnavalet%29.jpg)
Ռոբեր Լեֆևրը հեղինակել է պատմական, այլաբանական և առասպելական թեմաներով դիմանկարներ, կտավներ, որոնցում գովաբանել է անտիկ դարաշրջանի գեղեցկությունը
Ռոբեր Լեֆևրը1801 թվականին նկարել է գեներալ Բերտիեի դիմանկարը, 1804 թվականին՝ Նապոլեոնի դիմանկարը առաջին հյուպատոսի հանդերձանքով, 1805 թվականին՝ կայսրուհի Ժոզեֆին դը Բոհարնեի դիմանկարը։
Լուվրի թանգարանի հիմնադիր և տնօրեն Դոմինիկ Վիվան-Դենոնի հովանավորության շնորհիվ՝ Ռոբեր Լեֆևրը բազմաթիվ պատվերներ է Նապոլեոն կայսրից։ Նա եղել է կայսերական ընտանիքի և կայսրության բարձրաստիճան այրերի պաշտոնական դիմանկարիչը։ Հեղնակել է Նապոլեոն Բոնապարտի կայսրության նշանավոր դեմքերի դիմանկարների մի ամբողջ պատկերասրահ։
Նրա կարիերան շարունակվել է Լյուդովիկոս XVIII-ի օրոք՝ որպես պալատական նկարիչ։
Ռոբեր Լեֆևրը ստեղծել է նաև պատմական կտավներ՝ «Քրիստոսը խաչի վրա» (1827)։ Նրա վերջին աշխատանքը «Սուրբ Լուիի ապոթեոզը» կտավն է (Լա Ռոշելի տաճար)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ստրոգանովա Ելիզավետա Պետրովնայի դիմանկար Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ
-
Դիվիզիոնի գեներալ Ֆիլիպ Անտուան Օռնանոյի դիմանկար
-
Դիվիզիոնի գեներալ և ոստիկանության նախարար դուքս Անն Ժան Մարի Սավարիի դիմանկար Վերսալ
-
Ոսկերիչ Ժան Բատիստ Կլոդ Օդիոյի դիմանկար, Դետրոյթի արվեստի ինստիտուտ, ԱՄՆ
-
Պոլինան Դափնեի կերպարում
-
Դեզիրե Կլարի դիմանկար, Դրոթթնինգհոլմ, Շվեդիա
-
Լուվրի թանագարանի տնօրեն բարոն Դոմինիկ Վիվան Դենոնի դիմանկար, Վերսալ
-
Նապոլեոնի մոր՝ Լետիցիա Բոնապարտի դիմանկարՆապոլեոնի թանգարան, Հռոմ
-
գրող Վիկտոր դ’Առլենկուրի դիմանկար, Լուվր
-
Գեներալ Շառլ Լաբեդուայերի դիմանկարը պատանեկության տարիքում
-
Ֆրանսիացի մարշալ Նիկոլա Շառլ Ուդինոյի դիմանկար, Վերսալ
-
Ռուս գեներալ Չիչերինի դիմանկար, Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ).
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Robert Jacques François Faust Lefèvre (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Robert Jacques François Faust Lefèvre — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Лефевр
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gaston Lavalley. Le Peintre Robert Lefèvre, sa vie et son œuvre, Caen, L. Jouan, [s.d.], (1920, Ֆրանս)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբեր Լեֆևր» հոդվածին։ |
|