Jump to content

Ռիշտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիշտա
Տեսակտաքսոն
Անվանված էՄադինա[1]
 Dracunculus medinensis Վիքիպահեստում

Ռիշտա կամ գվինեական որդ (տաջ.՝ թել, լատին․՝ dracunculus - փոքրիկ վիշապ օձ), մակաբույծ կլոր որդ, որն առաջացնում է դրակունկուլոզ ճիճվային հիվանդություն[2]։

Հարուցիչը նեմատոդների racunculus medinensis դասի (տեղադրվում է հիմնականում ենթամաշկային ճարպաշերտում)։ Էգի երկարությունը 32-120 սմ է, արուինը՝ մինչև 4 սմ, լայնությունը՝ 0,5-1,7 մմ։ Հիվանդանում են մարդը և որոշ կենդանիներ (շուն, շնագայլ և այլն)։

Տարածված է Աֆրիկայի[3], Հնդկաստանի, Արաբական թերակղզու, Իրանի, Բրազիլիայի մի շարք շրջաններում։ ԽՍՀՄ-ում նկատվել է Միջին Ասիայի հանրապետություններում, որտեղ 1932 թվականից հետո դեպքեր չեն գրանցվել։

ամսաթիվ Հարավային Սուդան Մալի Եթովպիա Չադ Գանա ընդհանուր
2007 5,815[4] 313[4] 0[4] 0[5] 3,358[4] 9486
2008 3,618[4] 417[4] 41[4] 0[5] 501[4] 4577
2009 2,733 186 24 0[5] 242 3186
2010 1,698[6] 57[6] 21[6] 10[6] 8[6] 1794
2011 1,028[7] 12[7] 8[7] 10[7] 0[7] 1058
2012 521[7] 7[7] 4[7] 10[7] 0 542
2013 113[7] 11[7] 7[7] 14[7] 0[7] 148
2014 70[7] 40[7] 3[7] 13[7] 0[7] 126
2015 (up to 30 April) 0[7] 0[7] 0[7] 3[7] 0[7] 3
Dracunculus medinensis կենսական ցիկլ

Հարուցիչի վերջնական տերը մարդն է, հազվադեպ՝ շունը։ Միջանկյալ տերերը քաղցրահամ ջրերում ապրող ցիկլոպներն են, որոնց օրգանիզմում որդի թրթուրները զարգանում են։ Մարդը վարակվում է այդ ցիկլոպները ջրի հետ կուլ տալով։ Վարակումից 9-14 ամիս անց առաջանում են ալկրգիական երևույթներ (եղնջացան, շնչահեղձության նոպաներ և այլն), սրտխառնոց, փսխում, լուծ, ուշաթափություն և այլն։ Մաշկի վրա, որդի տեղադրության հատվածում, գոյանում է բուշտ, որը մի քանի օր անց պատռվում է և բացվածքում երևում որդի գլխիկը։ Ջրի հետ շփվելիս (լողանալիս) ախտահարված հատվածից որդի թրթուրներն անցնում են ջրի մեջ։

Դրակունկուլոզը կարող է բարդանալ ձուսպապարկի բորբոքումով, որդերի անշարժացմամբ։

Բուժումը որդի վիրաբուժական հեռացում, հակաալերգիական և հակաբորբոքային միջոցներ։ Կանխարգելումը․ ջրամատակարարման աղբյուրների սան․ պահպանության կանոնների կիրառումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.nmnhs.com/historia-naturalis-bulgarica/pdfs/000395000232016.pdf
  2. Barry, Michele (2007 թ․ հունիսի 21), «The Tail End of Guinea Worm — Global Eradication without a Drug or a Vaccine», New England Journal of Medicine, 356 (25): 2561–2564, doi:10.1056/NEJMp078089, PMID 17582064, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին, Վերցված է 2008 թ․ հուլիսի 15-ին
  3. «Guinea Worm Eradication Program». The Carter Center. Carter Center. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Progress toward Global Eradication of Dracunculiasis, January 2008 – June 2009». Medscape. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  5. 5,0 5,1 5,2 WHO Collaborating Center for Research, Training and Eradication of Dracunculiasis (2011 թ․ հունվարի 7). «GUINEA WORM WRAP-UP #202» (PDF). Centers for Disease Control and Prevention (CDC).
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 WHO (2011 թ․ մարտի 4). «Monthly report on dracunculiasis cases, January–December 2010» (PDF). Wkly Epidemiol Rec. World Health Organization. 86 (10): 91–2. PMID 21395188.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 «Guinea Worm Disease: Case Countdown». Carter Center. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Зоология беспозвоночных/под ред. В. Вестхайде и Р. Ригера. — М.: Т-во научных изданий КМК, 2008.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։