Jump to content

Ռիաչեի մարտիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիաչեի մարտիկներ
անգլ.՝ Riace Bronzes (Riace Warriors)[1]
տեսակքանդակ և հնագիտական գտածո
քանդակագործհույն և անհայտ[1]
տարիմ. թ. ա. 460 և մոտ մ. թ. ա. 460[1]
ժանրՀին Հունաստան[2]
նյութբրոնզ
գտնվելու վայրNational Museum of Magna Græcia? և Ռիաչե[1]
հավաքածուNational Museum of Magna Græcia?
հատվածն էBronze A? և Bronze B?
 Riace bronzes Վիքիպահեստում

Ռիաչեի մարտիկներ (Italian: Bronzi di Riace, իտալ.՝ ˈbrondzi di riˈaːtʃe), երկու լրիվ չափի մերկ մորուքավոր մարտիկների հունական բրոնզե արձաններ են, ձուլված մոտ մ.թ.ա. 460-450[3]։ Հայտնաբերվել են ծովում 1972 թ. Կալաբրիա մարզի Ռիաչեի ափի մոտ՝ Իտալիայի հարավում։ Բրոնզե արփձանները այժմ գտնվում են մոտակա Ռեջո Կալաբրիա քաղաքի Ռեջո Կալաբրիայի ազգային հնագիտական թանգարան (Italian: Nazionale della Magna Grecia) թանգարանում։ Երկուսն են պահպանված լրիվ չափի հին հունական բրոնզե արձաններից, որոնք սովորաբար հալվեցվել են ավելի ուշ ժամանակներում, և որպես այդպիսին ցույց են տալիս կատարման տեխնիկական հիանալի վարպետությունը և գեղարվեստական նրբագեղ առանձնահատկություններ, ինչին հասել էին այդ ժամանակաշրջանում։

Արձաններն այժմ ցուցադրվում են հատուկ միկրոկլիմայով սենյակում՝ Կարարայի մարմարով պատված հակասեյսմիկ հարթակի վրա։ Բրոնզների հետ մեկտեղ սենյակում գտնվում են նաև երկու գլխաքանդակ՝ «Փիլիսոփայի գլուխ» (իտալ.՝ Testa del Filosofo) և «Բազելի գլուխը» (իտալ.՝ Testa di Basilea)[4], որոնք նույնպես մ.թ.ա. 5-րդ դարի քանդակներ են[5]։

Չնայած բրոնզերը հայտնաբերվել են 1972 թվականին, դրանք կոնսերվացվել են միայն 1981 թվականին։ Նրանց հրապարակային ցուցադրությունը Ֆլորենցիայում և Հռոմում դարձել է Իտալիայում տարվա մշակութային իրադարձություն։ Արձանները, որոնք այժմ համարվում են Կալաբրիայի խորհրդանիշներից մեկը, պատկերվել են իտալական զույգ փոստային նամականիշների վրա և լայնորեն վերարտադրվել են[6]։

Երկու բրոնզե քանդակները առանձին-առանձին պարզապես հայտնի են որպես «Արձան Ա»՝ նկատի ունենալով ավելի երիտասարդ մարտիկի արձանը և «Արձան Բ», որը պատկերում է տալիս երկուսից ավելի հասուն մարտիկին։ Երկու քանդակներն էլ պատրաստվել են կորած մոմի ձուլման տեխնիկայով[6]։

«Արձան Ա», Ենթադրվում է, որ Տիդեուսն է։ Բարձրություն (առանց պատվանդանի)՝ 1,98 մ[6]

Դեռևս քննարկվում է, թե ով է գտել արձանները։ Տեսակետներից մեկն ասում է, որ Ստեֆանո Մարիոտինին՝ Հռոմից քիմիկոսը[7], Մոնաստրաչեում սուզվելու ժամանակ, Ռիաչեի ափից մոտ 200 մետր հեռավորության վրա, վեցից ութ մետր խորության վրա սուզվելիս Մարիոտինին նկատել է «Ա արձանի» ձախ թևը, որը դուրս էր ցցվել ծովի հատակի ավազից։ Սկզբում նա կարծել է, որ գտել է մարդու դիակ, բայց ձեռքին դիպչելով հասկացել է որ դա բրոնզ է։ Մարիոտտինին սկսել ավազը հեռացնել արձանից։ Ավելի ուշ նա նկատել է մոտակայքում մեկ այլ արձան և որոշել է տեղեկացնել Ռեջո Կալաբրիայի մշակութային դեպարտամենտին։

Ըստ մյուս տեսակետի, որը սովորաբար ավելի լայնորեն է ընդունված, արձանները գտել են հենց Ռիաչեից չորս դեռահասներ։ Արձանները ջրի տակ գտնելով՝ նրանք դիմել են Մոնաստերաչեի կառավարության ֆինանսական գրասենյակ և հայտարարել իրենց գտածոյի մասին[8]։

«Բ արձանը» հանել են ջրից գտնելուց մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 21-ին, իսկ «Ա արձանը» հանել են երկու օր անց։ Որևէ նավի խորտակման հետք չի հայտնաբերվել, սակայն մոտակայքում հայտնաբերվել են ճարտարապետական մնացորդներ[9]։

Արձանները և դրանց հայտնաբերման պատմությունը ցուցադրվել են 2005 թվականի BBC հեռուստատեսային «Ինչպես արվեստը ստեղծեց աշխարհը» (անգլ.՝ How Art Made the World) վավերագրական ֆիլմաշարի առաջին դրվագում, որը ներառում էր հարցազրույց Ստեֆանո Մարիոտինիի հետ[10][11]։

Իր «Facce di Bronzo» գրքում, որը հրատարակվել է 2008 թվականին, բրոնզագետ Ջուզեպպե Բրագոն բացահայտել է, որ 1972 թվականի պաշտոնական գտածոների արձանագրությունները՝ հիմնված Մարիոտտինիի հայտարարությունների վրա, հաղորդում են ոչ միայն սաղավարտի և վահանի, այլև երրորդի առկայության մասին։ Դրանցից ոչ մեկը ջրից դուրս չի բերվել ջրից։ Ենթադրվում է, որ այս հնագիտական գտածոները գողացվել են պաշտոնական դուրս բերելուց օրեր առաջ և վաճառվել արտասահմանում գտնվող հավաքորդների։ Տրվում են նաև ապացույցներ, որ Ա և Բ արձանները պաշտոնական ջրից հանելու պահին գտնվել են այլ դիրքում՝ համեմատած հայտնաբերման պահին հաղորդված և գրանցվածի հետ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ արձանները հայտնաբերման վայրից հեռացնելու փորձեր են տեղի ունեցել։ .

2019 թվականի ամռանը իտալական Le Iene հեռուստաշոուն սկսել է հետաքննություն Ռիաչեում անհետացած հնագիտական գտածոների առեղծվածի առնչությամբ և հարցազրույց վերցրեց Մարիոտինիից՝ պարզաբանումներ խնդրելով հայտնաբերման պահին նրա հայտարարությունների վերաբերյալ։ Մարիոտինին հրաժարվել է մեկնաբանություն տալ[12]։

Պատմություն և նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակների ստեղծման ժամանակ Կալաբրիայի մեծ մասը (հատկապես ծովափնյա քաղաքները) բնակեցված են եղել հունախոս ժողովուրդներով՝ որպես Մեծ Հունաստանի մաս, ինչպես կոչվել են «արտերկրյա» հունական տարածքները։ Ամենատարածված տեսությունն այն է, որ մ.թ.ա. 5-րդ դարում երկու առանձին հույն քանդակագործներ են ստեղծել արձանները՝ մոտ 30 տարվա տարբերությամբ։ «Արձանը Ա»-ն հավանաբար ստեղծվել է մ.թ.ա. 460-450 թվականներին, իսկ «Բ արձանը» մ.թ.ա. 430-420 թվականներին։ Ոմանք կարծում են, որ «Ա արձանը» Միրոնի ստեղծագործությունն է, և Ֆիդիասի աշակերտ Ալկամենեսը, ստեղծել է «Բ արձանը»[13]։ «Ա արձանը» պատկերում է երիտասարդ մարտիկ հերոսին կամ իր գեղեցկությունն ու ուժը գիտակցող հպարտ հայացքով աստծուն։ «Բ արձանը» պատկերում է ավելի տարեց, ավելի հասուն մարտիկ հերոսին, անկաշկանդ դիրքով և բարի ու նուրբ հայացքով։

Ռիաչեի մարտիկների վերակառուցումը Ֆրանկֆուրտ Լիբիեգհաուսի պոլիքրոմիայի հետազոտական նախագծի կողմից

Ռիաչեի արձանները հին հունական քանդակագործության պահպանված օրինակների կարևոր հավելումն են։ Դրանք պատկանում են հունական արխայիկ քանդակագործությունից մինչև վաղ դասական ոճ՝ իրենց իդեալականացված երկրաչափությունը և անհնար անատոմիան «ռեալիստական» մակերեսի տակ[14]։ Նրանք կոնտրապոստի հիանալի օրինակներ են. նրանց հենված են հետևի ոտքերի վրա է, ինչը նրանց շատ ավելի իրատեսական է դարձնում, քան արխայիկ քանդակի դիրքն էր։ Նրանց մկանները հատու են, և բավականին փափուկ տեսք ունեն տեսանելի և իրատեսական լինելու համար։ Բրոնզե շրջված գլուխները ոչ միայն շարժում են հաղորդում, այլև կյանք են հաղորդում կերպարներին։ Նրանց ձեռքերի և ոտքերի ասիմետրիկ դասավորությունը ռեալիզմ է հաղորդում նրանց։ «Ա արձանի» աչքերը կալցիտից են, թեև սկզբում ենթադրվում էր, որ փղոսկրից են, իսկ նրանց ատամները պատրաստված են արծաթից։ Նրանց շուրթերն ու պտուկները պղնձից են[15]։ Ժամանակին նրանք նիզակներ ու վահաններ են պահել, բայց դրանք չեն գտնվել։ Բացի այդ, «Բ արձանը» ժամանակին կրել էր սաղավարտ, և ենթադրվում է, որ «Ա արձանը» հնարավոր է ծաղկեպսակ է կրել գլխին[16]։ «Ա արձանբ» բրոնզի միջին հաստությունը կազմում է 8,5 մմ, «Բ արձանինը» և 7,5 մմ է[17]։

Ենթադրվում է, որ արձանները տեղափոխվում են նավով, որը խորտակվել է՝ հավանաբար փոթորկի հետևանքով, թեև խորտակման որևէ ապացույց չի հայտնաբերվել։ 2004 թվականին իտալա-ամերիկյան հնագետների համատեղ խմբի իրականացված հետախուզումները գտել են իոնական տաճարի հիմքեր։ Ռոբոտ մեքենաների ստորջրյա հետախուզումները Լոկրիից մինչև Սովերատո ընկղմված ափի երկայնքով ավելի մանրամասն պատկերացում են տվել ափի մասին։

Արձանները տարբեր վարկածներով վերագրվել են ժամանակի հայտնի քանդակագործների՝ առաջարկվել են «դասական ժամանակների բոլոր «մեծ» անունները», - գրում է Բրունիլդե Սիսմոնդո Ռիդգուեյը ՝ նշելով, որ առնվազն մի քանի գիտնականներ պատրաստ են արձանները վերագրել ոչ ատտիկ, նույնիսկ «գաղութային» արհեստանոցի, որը հակադրվում է «նախորդ տարիների գերիշխող աթենոկենտոն» վարկածներին[18]։

«Ա արձանի» գլուխը

Վստահաբար, արձանները ամենաբարձր որակի օրիգինալ գործեր են, և որ դրանք ձուլվել են մեկ մոդելից, ենթադրվում է, որ դրանք այնուհետև ձևափոխվել է մոմի ուղղակի փոփոխություններով մինչև ձուլումը, որպեսզի դրանք տեսանելի տարբեր տեսակներ լինեն։

Վերականգնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դեկտեմբերին Ռիաչեի մարտիկները նախքան Ռեջո Կալաբրիայի ազգային հնագիտական թանգարանում վերականգնողական աշխատանքները սկսելը, տեղափոխվել են Ռեջիոյի Պալացցո Կամպանելլա, 2010 թվականի սկզբին արվեստի փորձագետ վերականգնողներ Կոսիմո Սկեպիսը և Պաոլա Դոնատին սկսել են Ռիաչեի մարտիկների վերականգնման աշխատանքները։ Երկու բրոնզե քանդակների վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին[19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. Kleiner, p. 107.
  4. «Testa di Basilea». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 16-ին.
  5. Ridgway, Brunhilde S. (2010). «The Porticello Bronzes Once Again». American Journal of Archaeology. 114 (2): 331–342. doi:10.3764/aja.114.2.331.
  6. 6,0 6,1 6,2 «The Riace bronzes». Museo Archeologico Reggio Calabria. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. Mariottini went on to become a researcher for the Sovraintendenza Archeologica della Calabria, through a cultural association, KODROS.
  8. «Cinquant'anni di Bronzi di Riace: viaggio nel mondo dei guerrieri venuti dall'antica Grecia». Repubblica TV - Repubblica (իտալերեն). 2022 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  9. Mariottini interview in How Art Made the World (BBC television, 2005).
  10. «How Art Made the World: Programmes». BBC Science & Nature. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  11. «How Art Made the World: More Human Than Human». PBS. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  12. «Bronzi di Riace: Il giallo dello scudo, dell'elmo e del terzo bronzo spariti - le Iene». 2019 թ․ հոկտեմբերի 3.
  13. Muzzupappa, M.; Gallo, A.; Mattanò, R. M.; Ruggiero, C.; Bruno, F.
  14. Spivey 2005
  15. Corriere Della Calabria. Sviluppo Editoria Calabria S.r.l.
  16. Pedley
  17. Cartwright, Mark. «Riace Bronzes». World History Encyclopedia. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  18. "The study of Greek Sculpture in the Twenty-First Century" Արխիվացված 2006-03-01 Wayback Machine, read 15 November 2003 before the American Philosophical Society, published in their Proceedings 2005.
  19. Fame di Sud
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիաչեի մարտիկներ» հոդվածին։