Ռեյչել Տիկոտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյչել Տիկոտին
Ի ծնե անուն՝Rachel Ticotin
Ծննդյան թիվ՝1958 թվականի նոյեմբերի 1
Ծննդավայր՝Բրոնքս, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 0001797

Ռեյչել Տիկոտին (անգլ.՝ Rachel Ticotin, նոյեմբերի 1, 1958(1958-11-01), Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նյու Յորքում՝ ռուս-հրեական ծագում ունեցող ավտոմեքենաների վաճառող Աբի Տիկոտինի և պուերտոռիկացի դաստիարակչուհի Իրիս Տորեսի ընտանիքում[1]։ 1974 թվականին ընտանիքում ծնվում է Ռեյչելի եղբայրը՝ Դանիել Տիկոտինը, ով հետագայում դարձել է հարահայտ ռոք երաժիշտ։ Ռեյչելը մեծացել և սովորել է Հարավային Բրոնքսի դպրոցում, հայտնի էր իր մեծ պուերտոռիկական շրջապատով։ Սովորել է նաև Ballet Hispanico of New York-ում, որտեղ էլ ստացել է իր պարարվեստի առաջին դասերը։

Տիկոտինը կինո է եկել բալետից։ Բեմում իր կարիերան սկսել է շատ վաղ հասակում, դեռ մանկուց դերասանուհին մասնակցել է անկախ թատերական նախագծերի, բայց որոշում ընդունեց լուրջ զբաղվել բալետով և մի քանի տարվա ընթացքում աշխատել է լավագույն պարուսույցների հետ։ Կինոյում դերասանուհին առաջին անգամ հայտնվել է հենց որպես պարուհի, բայց վաղ սկսեց նաև կատարել դրամատիկ դերեր, նրա դեբյուտը տեղի է ունեցել 1981 թվականին՝ «Ապաչայի ամրոցը» ֆիլմում, որտեղ Տիկոտինի խաղընկերը եղել է Փոլ Նյումենը։

Ամուսնացել է երկու անգամ՝ Դեվիդ Կարուզոյի և Փիթեր Շտրաուսի (1998 թվականից) հետ։ Առաջին ամուսնությունից ունի մեկ աղջիկ՝ Գրետան։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
1978 Գնչուների արքան King of the Gypsies գնչու պարուհի
1981 Ապաչայի ամրոցը, Բրոնքս Fort Apache, The Bronx Իզաբելլա
1983 Սիրո և պատվի համար For Love and Honor Գրեյս Պավլիկ
1986 Ծայրահեղ իրավիճակ Critical Condition Ռեյչել Էդվուդ
1987 Օհարա Ohara Թերեզա Սթորմ
1990 Հիշել ամեն ինչ Total Recall Մելինա
1991 Սպանության պատրանք F/X 2 Քիմ Բրենդոն
1991 Լավ ոստիկան One Good Cop Գրեյս
1991 Բանտի պատմություններ։ Կինը ճաղերի ետևում Prison Stories: Women on the Inside Այրիս
1992 Լողա հոսանքի ուղղությամբ Where The Day Takes You Լենդերս
1993 Ընկնելով ներքև Falling Down Դետեկտիվ Սանդրա Թորես
1993 Հանցանք և պատիժ Crime & Punishment դետեկտիվ Աննեթ Ռեյ
1994 Գարգուլներ Gargoyles Մարիա Չավես
1994 Առակներ դամբարանից Tales From The Crypt Լիլի
1995 Դոն Ժուան դե Մարկո Don Juan DeMarco Դոնա Ինես
1997 Մրրկայնություն Turbulence Ռեյչել Տապեր
1997 Օդային բանտ Con Air Թիկնապահ Սալի Բիշոլ
2000 Անապատի կախարդները Desert Saints Դորա
2001 Հնարավորի սահմանից այն կողմ The Outer Limits Թեոդորա Մեդեն Թեդդի
2001 Ամբողջովին դիմակազերծում Full Disclosure Արմիտի Հալկ
2003 Սերը կանոններով և առանց Something's Gotta Give Բժիշկ Մարտինես
2004 Ցասում Man on Fire Մարիաննա Գարսիա Գերերո
2005-2006 Կորուսյալները Lost Թերեզա Քորտես
2005 Թալիսման տաբատը The Sisterhood of the Traveling Pants Մարիաննա
2008 Թալիսման տաբատը 2 The Sisterhood of the Traveling Pants 2 Մարիաննա
2008 Աչքը The Eye Ռոզա Մարտինես
2009 Այրվող դաշտավայր The Burning Plain Աննա
2009 Թմբրախոտ Weeds Քենդելա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]