Աչքը (ֆիլմ, 2008)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Աչքը
The Eye
Moreau-Alba-Palud-The-Eye.JPG
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանր սարսափ
թրիլլեր
Հիմք Աչքը
Թվական 2008
Պրեմիերա հունվար 31, 2008
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Դևիդ Մորո
Քսավյեր Պալյու
Պրոդյուսեր Սառա Բեյքեր
Փիթեր Բլոկ
Փիթեր Չան
Սցենարի հեղինակ Սեբաստիան Հուտերրես
Ջո Ջո Սյույ Յուչժեն
Օքսիդ Փեն Շուն)
Դերակատարներ Ջեսիկա Ալբա
Ալեսանդրո Նիվոլա
Փարքեր Պոուզի
Ռադե Սերեաջիա
Խլոյա Մորեց
Օպերատոր Ջեֆ Ջուր
Երաժշտություն Մարկո Բելտրամի
Մոնտաժ Պատրիկ Լյուսսե
Պատմվածքի վայր Մեքսիկա
Նկարահանման վայր Նյու Մեքսիկո
Կինոընկերություն Capital Arts Entertainment, Cruise Wagner Productions, Paramount Vantage, Vertigo Entertainment
Տևողություն 98 min
Բյուջե 12 000 000 դոլար
IMDb ID 0406759
Պաշտոնական կայքէջ
The Eye (2008 film) Վիքիպահեստում

«Աչքը » (անգլ.՝ The Eye), միստիկական թրիլլեր սարսափի և դրամայի տարրերով։ Ռեժիսորներն են Դեվիդ Մորոն և Քսավյեր Պալյուն։ Համարվում է հոնկոնգյան համանուն ֆիլմի ռեմեյքը։ Պրեմիերան կայացել է 2008 թվականի հունվարի 31-ին, իսկ ՌԴ-ում 2008 թվականի փետրվարի 21-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսուհի Սիդնին մանկության տարիներին կուրանում է և հարմարվում է կյանքին՝ լրիվ մթության պայմաններում։ Բայց հասնում է այն պահը, երբ ժամանակակից բժշկությունը նրա աչքի եղջերաթաղանթի մեջ դնում են անհայտ դոնորի աչքը։ Սակայն եղջերաթաղանթի փոխպատվաստումից հետո Սիդնին տեսնում է տարօրինակ բաներ. կամ այնպիսի բաներ, որոնք եղել են անցյալում, կամ լինելու են ապագայում։ Այդժամ նա որոշում է ճշտել, թե ով է եղել նրա աչքի եղջերաթաղանթի դոները։ Արդյունքում պարզում է, որ դոնորը Աննա անունով աղջիկ է, որն ապրել է Մեքսիկայում, որտեղ նրան կախարդ են անվանել...

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեսիկա Ալբա - Սիդնի Ուելշ
  • Ալեսանդրո Նիվոլա - բժիշկ Փոլ Ֆոլքներ
  • Փարքեր Պոուզի - Հելեն Ուելշ
  • Ռադե Սերեբաջիա - Սիմոն ՄաքԿալլոու
  • Րեյչել Թիկոտին - Ռոզա Մարտինես
  • Խլոյա Մորեց - Ալիշա

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական ազատ օրերին ֆիլմը հավաքեց 12,425,776 $ (երկրորդ տեղը)։ Վարձույթում 2008 թվականի փետրվարի 1-ից 10-ը միաժամանակ ցուցադրվել է 2,470 կինոթատրոններում։ Այդժամ այն ամբողջ աշխարհում հավաքեց շուրջ 56,964,642 $ (85-րդ տեղը տարվա կտրվածքով), որից 31,418,697 $ ԱՄՆ-ում (94-րդ տեղը աշխարհում) և 25,545,945 $ այլ վայրերում։ ԱՊՀ երկրներում ֆիլմը ցուցադրվել է փետրվարի 21-ից մինչև նույն թվականի ապրիլի 20-ը և հավաքել է 1,724,758 $։

Սաունթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունթրեքը ստեղծել է Մարկո Բելտրամին։ Այն բաղկացած է հետևյալ ստեղծագործություններից.

  1. The Eye Main Titles - 1։34
  2. Bruja - 1։53
  3. Rain - 2։42
  4. Not My Eyes - 3։06
  5. To See Again - 1։32
  6. Apartment On Fire - 1։37
  7. Taking Mrs. Hillman - 2։11
  8. Road to Mexico - 2։03
  9. He Is Dead - 2։54
  10. Bedridden - 3։19
  11. Report Card - 1։52
  12. Who Is She? - 1։56
  13. Mirror Mirror - 3։02
  14. Mrs. Martinez - 4։10
  15. Walkthrough - 1։42
  16. Retribution - 3։02
  17. The Drive Home - 1։49
  18. Roadblock - 4։45
  19. The Concert - 1։53

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]