Ռեմո Ջիրոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմո Ջիրոնե
իտալ.՝ Remo Girone
Ծնվել էդեկտեմբերի 1, 1948(1948-12-01) (75 տարեկան)
ԾննդավայրԱսմարա, Եթովպական կայսրություն
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, ռեժիսոր, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Վիկտորիա Սիննի
Պարգևներ և մրցանակներ

Ռեմո Ջիրոնե (իտալ.՝ Remo Girone, դեկտեմբերի 1, 1948(1948-12-01), Ասմարա, Եթովպական կայսրություն), իտալացի դերասան և ռեժիսոր։ Հայտնի է Տանո Կարիդդի դերակատարմամբ, մաֆիայի մասին նկարահանված, իտալական «Ծովահրեշ» հեռուստասերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե ուսումնասիրել է տնտեսություն և առևտուր։
1971 թվականին ընդունվել է Հռոմում «Սիլվիո դը Ամիկո» դրամատիկական արվեստի ազգային ակադեմիա։ Առաջնախաղը տեղի է ունեցել 1974 թվականին հունգարացի ռեժիսոր Միկլոշա Յանչոյի «Հռոմը կրկին ցանկանում է Կեսարին» ֆիլմում։ 1977 թվականին խաղացել է Կ․ Թրեպլևի գլխավոր դերը իտալացի կինոռեժիսոր Մարկո Բելլոկկոյի «Որոր» (Ա. Չեխովի նույնանուն ստեղծագործության հիման վրա) ֆիլմում։
1977 թվականին հրավեր է ստացել, իտալացի ռեժիսոր Պասկուալե Սկուիտիերիից, նկարահանվել «Քորլոն» ֆիլմում։ Այդ ֆիլմում Ռեմո Ջիրոնեն խաղացել է Ջուլիանո Ջեմմայի, Կլաուդիա Կարդինալեի, Միքելե Պլաչիդոյի և իսպանացի դերասան և ռեժիսոր Ֆրանսիսկո Ռաբալի հետ։ Այն եղել է իր առաջին դերը քրեական դրամայում։
Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում։

1991 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես կինոռեժիսոր։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ֆիլմի անվանում Դեր Բնօրինակ անվանում
1973 Հակաքրիստոս L'Anticristo
1974 Որոր (հեռուստաներկայացում) Կոնստանտին Թրեպլև Il Gabbiano
1977 Քորլեոն Corleone
1977 Վերջին ճանապարհ Անջելո Le chemin perdu
1979 Շիկացած անկյուններ Ալֆեո Le Brace Dei Biassoli
1980 Մալամոր Malamore
1982 Մոլեգնած խաղեր (Հեռուստատեսություն) Անդրեա Giocare d'azzardo
1985 Իմացության թախիծ Նինո Amara scienza
1987 Ձայների առևանգիչ Ladro di voci
1987 Ծովահրեշ 3 (Հեռուստատեսություն) Տանո Կարիդդի La piovra 3
1988 Դետեկտիվ բոլոր կանոններով Սերժիո Giallo alla regola
1988 Հաղթանակ (Հեռուստատեսություն) Ամուսին Una vittoria
1989 Ծովահրեշ 4 (Հեռուստատեսություն) Տանո Կարիդդի La piovra 4
1990 Ժանտախտ տարածողները Diceria dell'untore
1990 Վարդերի այգում Nel giardino delle rose
1990 Սրճարան Եվրոպա Cafe Europa
1990 Ծովահրեշ 5։ Սրտի խնդիրներ (Հեռուստատեսություն) Տանո Կարիդդի La piovra 5 Il cuore del problema
1991 Կապիտան Ֆրակասսը Վալլոմբրոզա Il Viaggio di Capitan Fracassa
1991 Ամառվա կեսը Mezzaestate
1991 Գիշերվանից մինչ առավոտ Ալդո Վեցցի Della notte all'alba
1991 Յոթերորդ զանգ (Հեռուստատեսություն) Settimo squillo
1992 Ատրճանակով հրեշտակը L'angelo con la pistola
1992 Ծովահրեշ 6. Վերջին գաղտնիքը (Հեռուստատեսություն) Տանո Կարիդդի La piovra 6. L'ultimo segreto
1994 Ֆանտագիրո 5 (Հեռուստատեսություն) Անանուն Fantaghiro 5
1994 Հարթավայրից այն կողմ Dietro la pianura
1994 Կարլո Մանո (Հեռուստատեսություն) Դիսիդերոուս թագավոր Charlemagne, le prince a cheval
1995 Սիրո ծառա Servo d'amore
1995 Ծովահրեշ 7 (Հեռուստատեսություն) Տանո Կարիդդի La piovra 7
1995 Աստծո շնորհիվ (Հեռուստատեսություն) Դոն Կարիիչիոլո Dio vede e provvede
1996 Արքայադուստրը և չքավորը The princess and the poor
1996 Սեր և մաֆիա Ջո Նիկոլոզո La signora della citta
1997 Գիշերային տաքսի Օրսինի Un taxi dans la nuit
1997 Մարկիզուհի Լուլլի Marquise
1997 Սպիտակ փիղ (Հեռուստատեսություն) Թագավոր Շաի L'elefante bianco
1998 Լարախաղացի խաղերը Անդրեան 97 թվականին. Giochi d'equilibrio
1999 Ծովահեններ Մարկիզ Կորներո Caraibi
1999 Ավազակներ Հոգևորական
1999 Ուսանողուհու մահը (Հեռուստատեսություն) Ջովաննի Վոլտերրա Morte di una ragazza perbene
1999 Սերի կյանքի մյուս կողմում L'amore oltre la vita
1999 Աստծու գործարան Միկելանդջելո La fabbrica di Dio
1999 Սցենարիստ Սցենարիստ Lo sceneggiatore
1999 Կասկածյալներ (Հեռուստատեսություն) Վիլլանի Sospetti
2000 Երկրորդ ստվեր Ֆրանկո Բազալյա La seconda ombra
2000 Փախուստ Յանդոնից Escape from Yandon
2000 Ծովահրեշ 10 Տանո Կարիդդի La piovra 10
2001 Տուգանքի հրապարակ Բոյկո Բլավիչ La Surface de réparation
2001 Երկիքն Հայր Ֆիլիպպո Heaven
2001 Կաթիլ La goccia
2001 Նրա մայրը մարմնավաճառ է Պաոլո Sa mère, la pute
2002 Հանուն սիրո (Հեռուստատեսություն) Ջակոմո Per amore
2004 «Վալկիրիյա» ծրագիրը (Հեռուստատեսություն) Stauffenberg

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ամենահայտնի դերերը եղել են՝ «Ռոմեո և Ջուլիետ» (ռեժ․ Էնրիկո դը Ամատո), Ա․ Պ․ Չեխովի «Քեռի Վանյա» բեմադրություններում[4] (ռեժ․ Պետեր Շտայն) և այլն։

1985 թվականին խաղացել է «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման մեջ, որի հեղինակն է Ալեքսանդր Պուշկինը (ռեժ․ Յուրի Լյուբիմով)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ամուսնացել է իտալական ծագումով արգենտինացի դերասանուհու՝ Վիկտորիա Ձինի հետ։

Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասակը 180 սմ։ Տիրապետում է իտալերենի, ֆրանսերենի, անգլերենի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայք Ռեմո Ջիրոնեի մասին (ռուս.)