Ռեմո Ջիրոնե
իտալ.՝ Remo Girone | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | դեկտեմբերի 1, 1948 |
| Ծննդավայր | Ասմարա, Եթովպական կայսրություն, Եթովպիա |
| Մահացել է | հոկտեմբերի 3, 2025[1] (76 տարեկան) |
| Մահվան վայր | Մոնակո[1] |
| Կրթություն | Սիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, դերասան, ռեժիսոր, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր |
| Ամուսին(ներ) | Վիկտորիա Սիննի |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ռեմո Ջիրոնե (իտալ.՝ Remo Girone, դեկտեմբերի 1, 1948, Ասմարա, Եթովպական կայսրություն, Եթովպիա - հոկտեմբերի 3, 2025[1], Մոնակո[1]), իտալացի դերասան և ռեժիսոր։ Հայտնի է Տանո Կարիդդի դերակատարմամբ, մաֆիայի մասին նկարահանված, իտալական «Ծովահրեշ» հեռուստասերիալում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե ուսումնասիրել է տնտեսություն և առևտուր։
1971 թվականին ընդունվել է Հռոմում «Սիլվիո դը Ամիկո» դրամատիկական արվեստի ազգային ակադեմիա։ Առաջնախաղը տեղի է ունեցել 1974 թվականին հունգարացի ռեժիսոր Միկլոշա Յանչոյի «Հռոմը կրկին ցանկանում է Կեսարին» ֆիլմում։ 1977 թվականին խաղացել է Կ․ Թրեպլևի գլխավոր դերը իտալացի կինոռեժիսոր Մարկո Բելլոկկոյի «Որոր» (Ա. Չեխովի նույնանուն ստեղծագործության հիման վրա) ֆիլմում։
1977 թվականին հրավեր է ստացել, իտալացի ռեժիսոր Պասկուալե Սկուիտիերիից, նկարահանվել «Քորլոն» ֆիլմում։ Այդ ֆիլմում Ռեմո Ջիրոնեն խաղացել է Ջուլիանո Ջեմմայի, Կլաուդիա Կարդինալեի, Միքելե Պլաչիդոյի և իսպանացի դերասան և ռեժիսոր Ֆրանսիսկո Ռաբալի հետ։ Այն եղել է իր առաջին դերը քրեական դրամայում։
Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում։
1991 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես կինոռեժիսոր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Ֆիլմի անվանում | Դեր | Բնօրինակ անվանում |
|---|---|---|---|
| 1973 | Հակաքրիստոս | L'Anticristo | |
| 1974 | Որոր (հեռուստաներկայացում) | Կոնստանտին Թրեպլև | Il Gabbiano |
| 1977 | Քորլեոն | Corleone | |
| 1977 | Վերջին ճանապարհ | Անջելո | Le chemin perdu |
| 1979 | Շիկացած անկյուններ | Ալֆեո | Le Brace Dei Biassoli |
| 1980 | Մալամոր | Malamore | |
| 1982 | Մոլեգնած խաղեր (Հեռուստատեսություն) | Անդրեա | Giocare d'azzardo |
| 1985 | Իմացության թախիծ | Նինո | Amara scienza |
| 1987 | Ձայների առևանգիչ | Ladro di voci | |
| 1987 | Ծովահրեշ 3 (Հեռուստատեսություն) | Տանո Կարիդդի | La piovra 3 |
| 1988 | Դետեկտիվ բոլոր կանոններով | Սերժիո | Giallo alla regola |
| 1988 | Հաղթանակ (Հեռուստատեսություն) | Ամուսին | Una vittoria |
| 1989 | Ծովահրեշ 4 (Հեռուստատեսություն) | Տանո Կարիդդի | La piovra 4 |
| 1990 | Ժանտախտ տարածողները | Diceria dell'untore | |
| 1990 | Վարդերի այգում | Nel giardino delle rose | |
| 1990 | Սրճարան Եվրոպա | Cafe Europa | |
| 1990 | Ծովահրեշ 5։ Սրտի խնդիրներ (Հեռուստատեսություն) | Տանո Կարիդդի | La piovra 5 Il cuore del problema |
| 1991 | Կապիտան Ֆրակասսը | Վալլոմբրոզա | Il Viaggio di Capitan Fracassa |
| 1991 | Ամառվա կեսը | Mezzaestate | |
| 1991 | Գիշերվանից մինչ առավոտ | Ալդո Վեցցի | Della notte all'alba |
| 1991 | Յոթերորդ զանգ (Հեռուստատեսություն) | Settimo squillo | |
| 1992 | Ատրճանակով հրեշտակը | L'angelo con la pistola | |
| 1992 | Ծովահրեշ 6. Վերջին գաղտնիքը (Հեռուստատեսություն) | Տանո Կարիդդի | La piovra 6. L'ultimo segreto |
| 1994 | Ֆանտագիրո 5 (Հեռուստատեսություն) | Անանուն | Fantaghiro 5 |
| 1994 | Հարթավայրից այն կողմ | Dietro la pianura | |
| 1994 | Կարլո Մանո (Հեռուստատեսություն) | Դիսիդերոուս թագավոր | Charlemagne, le prince a cheval |
| 1995 | Սիրո ծառա | Servo d'amore | |
| 1995 | Ծովահրեշ 7 (Հեռուստատեսություն) | Տանո Կարիդդի | La piovra 7 |
| 1995 | Աստծո շնորհիվ (Հեռուստատեսություն) | Դոն Կարիիչիոլո | Dio vede e provvede |
| 1996 | Արքայադուստրը և չքավորը | The princess and the poor | |
| 1996 | Սեր և մաֆիա | Ջո Նիկոլոզո | La signora della citta |
| 1997 | Գիշերային տաքսի | Օրսինի | Un taxi dans la nuit |
| 1997 | Մարկիզուհի | Լուլլի | Marquise |
| 1997 | Սպիտակ փիղ (Հեռուստատեսություն) | Թագավոր Շաի | L'elefante bianco |
| 1998 | Լարախաղացի խաղերը | Անդրեան 97 թվականին. | Giochi d'equilibrio |
| 1999 | Ծովահեններ | Մարկիզ Կորներո | Caraibi |
| 1999 | Ավազակներ | Հոգևորական | |
| 1999 | Ուսանողուհու մահը (Հեռուստատեսություն) | Ջովաննի Վոլտերրա | Morte di una ragazza perbene |
| 1999 | Սերի կյանքի մյուս կողմում | L'amore oltre la vita | |
| 1999 | Աստծու գործարան | Միկելանդջելո | La fabbrica di Dio |
| 1999 | Սցենարիստ | Սցենարիստ | Lo sceneggiatore |
| 1999 | Կասկածյալներ (Հեռուստատեսություն) | Վիլլանի | Sospetti |
| 2000 | Երկրորդ ստվեր | Ֆրանկո Բազալյա | La seconda ombra |
| 2000 | Փախուստ Յանդոնից | Escape from Yandon | |
| 2000 | Ծովահրեշ 10 | Տանո Կարիդդի | La piovra 10 |
| 2001 | Տուգանքի հրապարակ | Բոյկո Բլավիչ | La Surface de réparation |
| 2001 | Երկիքն | Հայր Ֆիլիպպո | Heaven |
| 2001 | Կաթիլ | La goccia | |
| 2001 | Նրա մայրը մարմնավաճառ է | Պաոլո | Sa mère, la pute |
| 2002 | Հանուն սիրո (Հեռուստատեսություն) | Ջակոմո | Per amore |
| 2004 | «Վալկիրիյա» ծրագիրը (Հեռուստատեսություն) | Stauffenberg |
Թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ամենահայտնի դերերը եղել են՝ «Ռոմեո և Ջուլիետ» (ռեժ․ Էնրիկո դը Ամատո), Ա․ Պ․ Չեխովի «Քեռի Վանյա» բեմադրություններում[5] (ռեժ․ Պետեր Շտայն) և այլն։
1985 թվականին խաղացել է «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման մեջ, որի հեղինակն է Ալեքսանդր Պուշկինը (ռեժ․ Յուրի Լյուբիմով)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին ամուսնացել է իտալական ծագումով արգենտինացի դերասանուհու՝ Վիկտորիա Ձինի հետ։
Անձնական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասակը 180 սմ։ Տիրապետում է իտալերենի, ֆրանսերենի, անգլերենի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Remo Girone, morto a 76 anni l’attore de La Piovra (իտալ.) — 2025.
- ↑ Ordonnance Souveraine n° 7.795 du 17 novembre 2019 portant promotions ou nominations dans l'Ordre de Saint-Charles. — Journal de Monaco.
- ↑ Girone Sig. Remo — quirinale.it.
- ↑ Girone Sig. Remo: Commendatore dell'Ordine della Stella d'Italia (già Stella della solidarietà italiana) — quirinale.it.
- ↑ Գրանտ պրի թատերական փառատոնի ժամանակ Էդինբուրգում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայք Ռեմո Ջիրոնեի մասին (ռուս.)
