Ռեբեկա Ռոմեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեբեկա Ռոմեյն
Ծնվել էնոյեմբերի 6, 1972(1972-11-06)[1] (51 տարեկան)
ԾննդավայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԿալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում և Բերքլիի ավագ դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
ԱմուսինՋերրի Օ'Քոննել
 Rebecca Romijn Վիքիպահեստում

Ռեբեկա Ռոմեյն (հոլ.՝ Rebecca Romijn, նոյեմբերի 6, 1972(1972-11-06)[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել։ Որպես դերասան հայտնի է «Գրադարանավարները» հեռուստասերիալում կատարած գնդապետ Իվ Բերտի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբեկա Ռոմեյնը արմատներով նիդերլանդացի է։ Դերասանուհու հայրը՝ Յան Ռոմեյնը և մայրը՝ Էլիզաբեթ Կյոյզենգան նույնպես ունեն նիդերլանդական արմատներ։ Ռեբեկան ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Բերքլի քաղաքում։ Փոքր հասակում նա երջանիկ և ուրախ երեխա էր։ Դպրոցում նրան անվանում էին «ուրախ, հսկա շիկահեր»՝ այդ տարիքում Ռեբեկայի հասակը համարյա 180 սմ էր։

Կալիֆոռնիական համալսարանում Ռոմեյնը զբաղվում է վոկալով՝ այդտեղ էլ առաջին անգամ մոդելությամբ զբաղելու առաջարկ է ստացել։ Այդ աշխատանքի համար 2 տարուց ավել տեղափոխվել է Փարիզ։ Շատ նկարների մեջ առավել հայտնի են համարվում «Sports Illustrated» ամերիկյան ասագրի նկարները, ինչպես նաև Ռեբեկան եղել է «Victoria's Secret» նորաձևության տան դեմքը (և մարմինը)։ Նա նաև հայտնվել է ամենահայտնի նորաձևության ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Vogue - ը, Harper's Bazaar - ը և Elle -ը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Սթեյմոս

Ռոյեյնը 1997 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին նշանվել է դերասան Ջոն Սթեյմոսի հետ։ Նրանք ամուսնացել են 1998 թվականի սեպտեմբերի 19 - ին (այդ շրջանում նա հանդես է եկել Ռեբեկա Ռոմեյն - Սթեյմոս անունով)[2]։ 2005 թվականի մարտ ամսին նրանք բաժանվեցին։

Ռեբեկա Ռոմեյնը և Ջերրի Օ'Քոննելը

2007 թվականի հուլիսին նա դարձել է ամերիկացի կատակերգ դերասան Ջերրի Օ'Քոննելի կինը։ 2008 թվականի հուլիսին նրանք հայտնեցին, որ երկորյակ են սպասում։ Դերասանուհին նաև հայտնել է, որ ինքը և ամուսինը չեն դիմել ԱՄԲ - ի օգնությանը։ Երեխաները լույս աշխարհ են եկել 2008 թվականի դեկտեմբերի 28 - ին։ Նրանցից մեկին կոչել են Դոլլի Ռեբեկա Ռոուզ, իսկ մյուսին՝ Չարլի Թամարա Թյյուրլիպ։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբեկա Ռոմեյնը 2012 թվականին

1998 թվականին Ռեբեկա Ռոմեյնը MTV ալիքում վարել է «MTV’s House of Style» հաղորդումը։ Դեր է կատարել «Ընկերներ» հեռուստասերիալում։ «Կեղտոտ աշխատանք» ֆիլմում կատարել է Մորուքավոր Կնոջ դերը, որը կարիերայի հաար լավ սկիզբ չէր։ Նրա հաջորդ դերը եղել է «Օթին Պաուերս։ Լրտես, ով ինձ հրապուրեց» ֆիլմում, որտեղ նա խաղացել է ինքն իրեն։

2000 թվականին Ռեբեկան ունենում է հաջողություն՝ նա խաղաց կապույտ մուտանտ Միստիկի դերը Բրայն Սինգերի «Իքս մարդիկ» ֆիլմում։ Այդ դերում Ռոմեյնը ոտքից գլուխ պատված է կապույտ թեփուկներով, ցույց է տվել ահավանական ֆիզիկական ուժ և գրավչություն և անմիջապես Միստիկին դարձրել է չար կիսաաղջիկ - կիսասողուն, կոմիքս - էկրանավորումների ամենահայտնի հերոսներից մեկը։ Նա այդ դերը խաղացել է համարյա մերկ՝ նա հագած է եղել կապույտ ներկ և մի քանի պլաստիկ պահպանակ։ Ռեբեկան այդ դերը ևս երկու անգամ է խաղացել՝ «Իքս մարդիկ 2» չափազանց հաջող շարունակության մեջ և 2006 թվականի «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» վերջնական ֆիլմում։

Հաջորդ դերը ցույց տվեց, որ նա ոչ միայմ օժտված է ֆիզիկական տվյալներով, այլ նաև հիասքանչ դրամատիկական տաղանդով։ Ռեժիսոր Բրայան դե Պալման դերասանուհուն հրավիրեց իր «Ճակատագրական կին» ֆիլմում գլխավոր դերի համար։ Ռեբեկայի՝ Լորա Էշ և Լիլի երկակի դերը անհավանական շփոթեցնող է, էրոտիկ և դաժան դետեկտիվ կնոջ դերը նշվել է գրեթե բոլոր քննադատների կողմից։ Շնորհիվ նույն հատկանիշների ֆիլմը մեծ հաջողություն չունեցավ, սակայն լավ կարգավիճակ է ձեռք բերել ռեժիսորի երկրպագուների կողմից։

Ներկայումս դերասանուհին հեռուստատեսության համար նկարահանվում է «Pepper Dennis» սերիալում, որտեղ ցուցադրում իր երաժշտական, դերասանական և մոդելական տաղանդը։ Ինչպես նաև 2014 թվականից մինչ այժմ նկարահանվում է «Գրադարանավարները» սերիալում և կատարում է գնդապետ Իվ Բերտի դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր
1997 Ընկերներ Friends Շեռլին
1998 Կեղտոտ աշխատանք Dirty Work Մորուքավոր Կին
1999 Hefner: Unauthorized Կիմբերլի Հեֆներ
1999 - 2000 Just Shoot Me! Ադրիանա Բեյկեր
2000 Ջեքը և Ջիլլը Jack & Jill Պերիս Էվերետտ
2000 Իքս մարդիկ X-Men Միստիկ
2002 Ռոլլերբոլ Rollerball Ավրորա
2002 Ճակատագրական կին Femme Fatale Լորա Էշ/ Լիլի
2002 Սիմոնա S1m0ne Ֆեյթ
2003 Իքս մարդիկ 2 X2 Միստիկ
2003 Tron 2.0 TRON 2.0 Մերկուրի
2004 Պատժիչ The Punisher Ջոան
2004 Ուրիշը Godsend Ջեսսի Դանկան
2004 Tron 2.0: Killer App Tron 2.0: Killer App Մերկուրի
2006 Ալիբի The Alibi Լոլա Դևիս
2006 Մարդը քաղաքի մասին Man About Town Նինա Ջիամորո
2006 Իքս մարդիկ։ Վերջին մարտը X-Men: The Last Stand Միստիկ
2006 Pepper Dennis Փեփփեր Դեննիս
2007 Միասին նկարվածները Drawn Together Շառլոտտա
2007 Carpoolers Ջենիֆֆեր
2008 Լեյք Սիթի Lake City Ջենիֆֆեր
2007 - 2008 Տգեղ աղջիկ Ugly Betty Ալեքսիս
2009 - 2010 Իստվիք Eastwick Ռոքսի
2010 Գող նկարիչը The Con Artist Բելինդա
2011 Հատուկ Գործակալ Օսո Special Agent Oso Միսս Գարսիա
2011 Քլիվլենդի շոու The Cleveland Show սպիկեր
2011 Իքս մարդիկ։ Առաջին դաս X-Men: First Class մեծահասակ Ռեյվեն Դարկհոլմ (Միստիկ)
2011 Possessing Piper Rose Ջոանա Մաքսվել
2011 Չակ Chuck Ռոբին Կաննինգս
2011 - 2012 NTSF:SD:SUV Ջեսսի Նիչոլս
2012 Լավ արարքներ Good Deeds Հեյդի
2013 Burning Love Քեթի
2013 Քինգ և Մաքսվել King & Maxwell Միշել Մաքսվել
2014 - 2017 Գրադարանավարները The Librarians Իվ Բերտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Ռոմեյն» հոդվածին։