Ռաքել Ֆոռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաքել Ֆոռներ
Ծնվել էապրիլի 22, 1902(1902-04-22)[1][2]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[3]
Վախճանվել էհունիսի 10, 1988(1988-06-10)[2] (86 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա[4]
Քաղաքացիություն Արգենտինա[5]
ԿրթությունԱրգենտինայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, գծանկարիչ և ուսուցչուհի
Ոճէքսպրեսիոնիզմ
ԱնդամակցությունGrupo de París?[6]
ԱմուսինAlfredo Bigatti?[7]

Ռաքել Ֆոռներ (իսպ.՝ Raquel Forner, ապրիլի 22, 1902(1902-04-22)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա[3] - հունիսի 10, 1988(1988-06-10)[2], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի նկարիչ, առավել հայտնի է իր էքսպրեսիոնիստական աշխատանքներով։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոռները ծնվել է Բուենոս Այրեսում, 1902 թվականին[8][9]։ Նրա հայրն ազգությամբ իսպանացի էր, իսկ մայրը` իսպանական ծագմամբ արգենտինացի[8]։ Ընտանիքի` դեպի Եվրոպա հաճախակի կատարվող ուղևորությունների շնորհիվ Ֆոռներն իր մանկության մի մասն անց է կացրել Իսպանիայում և հետագայում գեղարվեստական հետաքրքրվածություն է ցուցաբերել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի հանդեպ[8]։ Ֆոռներն իր կրթությունն ամբողջացրել է Բուենոս Այրեսի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում, 1923 թվականին[10]։ Ավարտելուց մի տարի առաջ նա դասավանդողի աշխատանք է ստացել նույն ակադեմիայում[8]։ 1924 թվականին ստացել է Արգենտինայի գեղեցիկ արվեստների ազգային սալոնի երրորդ մրցանակին, իսկ 1928 թվականին իր առաջին անհատական ցուցահանդեսն է ունեցել Բուենոս Այրեսում[8]։ Հետագայում սկսել է ապրել Փարիզում և սովորել է Օտոն Ֆրիեզի հետ[10]։ 1936 թվականին ամուսնացել է արգենտինացի քանդակագործ Ալֆրեդո Բիգատիի հետ։

Գեղարվեստական թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոռներն իր աշխատանքում հետաքրքրություն է ցուցաբերել կատարվող իրադարձությունների հանդեպ, և Իսպանիայում քաղաքացիական պատերազմի սկզբից տեղի ունեցող իրադարձություններն արձագանք են գտել նրա գործերում[10]։ 1940-ական թվականների ընթացքում նա օգտագործել է սյուրռեալիստական մոտեցումներ[8]։ 1942 թվականին առաջին տեղն է զբաղեցրել Արգենտինայի ազգային սալոնի մրցույթում[8]։ 1940-1950-ական թվականներին ստեղծել է մի քանի նույնատիպ շարքեր` ողբերգական թեմաներով` գլխավորապես էքսպրեսիոնիստական ոճով[10]։ Ֆորները հաճախ պատկերել է կանացի ուժեղ կերպարներ, որոնք դուրս էին ընդհանուր գենդերային չափանիշներից[8]։ 1957 թվականի սկզբին Ֆոռների ուշադրությունը կենտրոնացել է միջմոլորակային ճամփորդությունների թեմայի վրա[8][10]։ Իր «Տիեզերական շարքով», որը ցուցադրվել է Եվրոպայում և մեծ ճանաչում է ձեռք բերել, նա դարձել է առաջին արվեստագետներից մեկը, որ պատկերել է տիեզերական տեսարաններ[8]։ Այս շրջանը բնորոշվում է գույների առավել մեծ կիրառմամբ[10]։ Նմանատիպ աշխատանքները շարունակել է պատկերել մինչև 1970-ական թվականներ[9]։ Ամերիկյան Օդի և տիեզերքի ազգային թանգարանում պահվում են ուշ շրջանի նրա աշխատանքներից մի քանիսը[9][11]։ Նրա աշխատանքները լայնորեն ցուցադրվել են Արգենտինայում։ Արվեստագետը 1982 թվականին արժանացել է Կոնեքս մրցանակի (Արգենտինայի բարձրագույն մրցանակն արվեստում)։ Մահացել է Բուենոս Այրեսում, 1988 թվականին։ Այդ տարին Բուենոս Այրեսի ժամանակակից արվեստի թանգարանը հայտարարել է նրա հիշատակի տարի[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Perazzo N., Hernandez A. Forner, Raquel // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T028995
  3. 3,0 3,1 3,2 https://rkd.nl/explore/artists/28656
  4. 4,0 4,1 4,2 https://collections.mnbaq.org/fr/artiste/600002655
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. A 122 años del nacimiento de Raquel Forner (իսպ.) — 2024.
  7. https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb14974047b
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Kristin G. Congdon; Kara Kelley Hallmark (2002). Artists from Latin American Cultures: A Biographical Dictionary. Greenwood Press. էջեր 78–80. ISBN 978-0-313-31544-2. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին. {{cite book}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  9. 9,0 9,1 9,2 David William Foster; Melissa Fitch Lockhart; Darrell B. Lockhart (199). Culture and customs of Argentina. Greenwood Publishing Group. էջեր 150–151. ISBN 978-0-313-30319-7. Վերցված է 2009 թ․ մայիսի 10-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Jane Turner, ed. (2000). Encyclopedia of Latin American and Caribbean Art. Macmillan Reference Limited. էջ 278. {{cite book}}: |author= has generic name (օգնություն)
  11. Cecilia, Puerto (1996). Latin American women artists, Kahlo and look who else: a selective, annotated bibliography. Westport, Conn.: Greenwood Press. ISBN 0313289344. OCLC 34282732.
  12. Fundación Konex: Raquel Forner (Իսպաներեն)