Ռաքել Ֆոռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռաքել Ֆոռներ
Ծնվել է ապրիլի 22, 1902(1902-04-22)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա[1]
Վախճանվել է հունիսի 10, 1988(1988-06-10)[2] (86 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of Argentina.svg Արգենտինա
Մասնագիտություն նկարչուհի և քանդակագործ
Ոճ էքսպրեսիոնիզմ

Ռաքել Ֆոռներ (իսպ.՝ Raquel Forner, ապրիլի 22, 1902(1902-04-22), Բուենոս Այրես, Արգենտինա[1] - հունիսի 10, 1988(1988-06-10)[2]), արգենտինացի նկարիչ, առավել հայտնի է իր էքսպրեսիոնիստական աշխատանքներով:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոռները ծնվել է Բուենոս Այրեսում, 1902 թվականին[3][4]: Նրա հայրն ազգությամբ իսպանացի էր, իսկ մայրը` իսպանական ծագմամբ արգենտինացի[3]: Ընտանիքի` դեպի Եվրոպա հաճախակի կատարվող ուղևորությունների շնորհիվ Ֆոռներն իր մանկության մի մասն անց է կացրել Իսպանիայում և հետագայում գեղարվեստական հետաքրքրվածություն է ցուցաբերել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի հանդեպ[3]: Ֆոռներն իր կրթությունն ամբողջացրել է Բուենոս Այրեսի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում, 1923 թվականին[5]: Ավարտելուց մի տարի առաջ նա դասավանդողի աշխատանք է ստացել նույն ակադեմիայում[3]: 1924 թվականին ստացել է Արգենտինայի գեղեցիկ արվեստների ազգային սալոնի երրորդ մրցանակին, իսկ 1928 թվականին իր առաջին անհատական ցուցահանդեսն է ունեցել Բուենոս Այրեսում[3]: Հետագայում սկսել է ապրել Փարիզում և սովորել է Օտոն Ֆրիեզի հետ[5]: 1936 թվականին ամուսնացել է արգենտինացի քանդակագործ Ալֆրեդո Բիգատիի հետ:

Գեղարվեստական թեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոռներն իր աշխատանքում հետաքրքրություն է ցուցաբերել կատարվող իրադարձությունների հանդեպ, և Իսպանիայում քաղաքացիական պատերազմի սկզբից տեղի ունեցող իրադարձություններն արձագանք են գտել նրա գործերում[5]: 1940-ական թվականների ընթացքում նա օգտագործել է սյուրռեալիստական մոտեցումներ[3]: 1942 թվականին առաջին տեղն է զբաղեցրել Արգենտինայի ազգային սալոնի մրցույթում[3]: 1940-1950-ական թվականներին ստեղծել է մի քանի նույնատիպ շարքեր` ողբերգական թեմաներով` գլխավորապես էքսպրեսիոնիստական ոճով[5]: Ֆորները հաճախ պատկերել է կանացի ուժեղ կերպարներ, որոնք դուրս էին ընդհանուր գենդերային չափանիշներից[3]: 1957 թվականի սկզբին Ֆոռների ուշադրությունը կենտրոնացել է միջմոլորակային ճամփորդությունների թեմայի վրա[3][5]: Իր «Տիեզերական շարքով», որը ցուցադրվել է Եվրոպայում և մեծ ճանաչում է ձեռք բերել, նա դարձել է առաջին արվեստագետներից մեկը, որ պատկերել է տիեզերական տեսարաններ[3]: Այս շրջանը բնորոշվում է գույների առավել մեծ կիրառմամբ[5]: Նմանատիպ աշխատանքները շարունակել է պատկերել մինչև 1970-ական թվականներ[4]: Ամերիկյան Օդի և տիեզերքի ազգային թանգարանում պահվում են ուշ շրջանի նրա աշխատանքներից մի քանիսը[4][6]: Նրա աշխատանքները լայնորեն ցուցադրվել են Արգենտինայում: Արվեստագետը 1982 թվականին արժանացել է Կոնեքս մրցանակի (Արգենտինայի բարձրագույն մրցանակն արվեստում): Մահացել է Բուենոս Այրեսում, 1988 թվականին: Այդ տարին Բուենոս Այրեսի ժամանակակից արվեստի թանգարանը հայտարարել է նրա հիշատակի տարի[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/artists/28656
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 3,9 Kristin G. Congdon & Kara Kelley Hallmark (2002)։ Artists from Latin American Cultures: A Biographical Dictionary։ Greenwood Press։ էջեր 78–80։ ISBN 978-0-313-31544-2։ Վերցված է 2009-05-09 
  4. 4,0 4,1 4,2 David William Foster, Melissa Fitch Lockhart, Darrell B. Lockhart (199)։ Culture and customs of Argentina։ Greenwood Publishing Group։ էջեր 150–151։ ISBN 978-0-313-30319-7։ Վերցված է 2009-05-10 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Jane Turner, ed. (2000)։ Encyclopedia of Latin American and Caribbean Art։ Macmillan Reference Limited։ էջ 278 
  6. Cecilia Puerto (1996)։ Latin American women artists, Kahlo and look who else: a selective, annotated bibliography։ Westport, Conn.: Greenwood Press։ ISBN 0313289344։ OCLC 34282732 
  7. Fundación Konex: Raquel Forner (Իսպաներեն)