Jump to content

Ռամիրո I (Աստուրիայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամիրո I
 
Մասնագիտություն՝ կառավարիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մոտ 791
Ծննդավայր Օվիեդո, Իսպանիա
Վախճանի օր փետրվարի 1, 850
Վախճանի վայր Օվիեդո, Իսպանիա
Թաղված Աստուրիայի թագավորների պանթեոն
Դինաստիա Աստուր-Լեոնյան հարստություն
Քաղաքացիություն  Աստուրիայի թագավորություն
Հայր Bermudo I of Asturias?
Ամուսին Paterna? և Urraca?
Զավակներ Ordoño I of Asturias? և Ռոդրիգո

Ռամիրո I (իսպ.՝ Ramiro I, մոտ 791, Օվիեդո, Իսպանիա - փետրվարի 1, 850, Օվիեդո, Իսպանիա), Աստուրիայի թագավորության թագավոր, կառավարել է 842 թվականից։

Ռամիրոն թագավոր Բերմուդո I-ի որդին էր[1]։

Ալֆոնսո II-ի մահից հետո, բավականին դժվարությամբ նա գահը ժառանգելու իրավունք ստացավ, քանի որ արքան ժառանգ չուներ։

Ռամիրո I-ն Օմայյան խալիֆայության Կորդովայի ամիրայության Աբդ-ար Ռահման II-ի հասակակիցն էր։ Իր կառավարման ընթացքում նա ստիպված է եղել ետ մղել թե՛ Վիկինգներին, թե՛ Մավրերին։ Նրա իշխանության ժամանակ բազմաթիվ կարևոր շինություններ են կառուցվել, այդ թվում Ռոմանական ճարտարապետության ոճով կառուցված իր Սանտա Մարիա դել Նարանկո հանգստի առանձնատունը։

Ըստ Ալֆոնսո III-ի Ռամիրոն ընտրվել է թագավոր Ալֆոնսո II-ի որոշմամբ, որպես իր իրավահաջորդ, քանի որ նա իր սեփական երեխաները չուներ։ Սակայն արքայի մահվան ժամանակ նա ամուսնության նատակով գտնվում էր Աստուրիայից հեռու, Բարդուլիում, որը հետագայում պատկանեց Կաստիլիայի միապետերին։ Նեպոտիանը ՝ թագավորի որդեգրված տղան օգտվելուվ Ռամիրոյի բացակայությունից իրեն արքա է կարգում, որին աջակցում են արքայի հավատարիմ մարդիկ։ Ռամիրոն շտապում է Գալիսիա, հավաքագրում հզոր բանակ և շարժվում դեպի Ասուրիայի մայրաքաղաք Օվիեդո[2]։ Նեպոտիանն իր զորքով սպասում էր նրան Կորնելանում, Նարսեա գետի ափին։ Ռամիրոյի բանակը պարտության է մատնում հակառակորդին քաղաքային կամրջի վրա[3], իսկ Նեպոտիան փորձում է փախչել։ Սակայն բռնում են նրան, հարցաքննում, այնուհետև ուղարկում մենաստան։ Հաղթանակից հետո Ռամիրոն վերականգնում է իր ոտնահարված իրավունքները։

Պայքար Վիկինգների դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստուրիայի թագավորության դրոշ, Ռամիրո I

Թագադրումից կարճ ժամանակ անց Ռամիրոն մի հաղորդագրություն է ստանում, որտեղ նշված էր, որ վիինգների նավերը ծովահենության էին դուրս եկել Ֆրանսիայի ափերը ՝ Բիսկայան ծոցում, ովքեր մտադրություն ունեին հասնել Աստուրիայի թագավորություն։ Սովորաբար վիկինգներն իրենց արշավանքների համար ընտրում էին նավարկելի գետերն ու խոշոր քաղաքները, սակայն Աստուրիայի թագավորությունում ոչ մեկը կար, ոչ մյուսը։ Այնուամենայնիվ միջնադարյան տարեգրությունների մեջ նշվում են Իսպանիայի հյուսիսային տարածքներ վիկինգների հարձակումների մասին, որը թվագրվում է 844 թվականով[1]։ Իմանալով այդ մաասին, Ռամիրոն արքայական մի ջոկատ է ուղարկում ափ, ովքեր նրանց հետ են դարձնում համար[2]։ Չհաշտվելով պարտության մտքին, վիկինգները շարժվում են իսպանական ափերով վեր, որտեղ արշավանքերն ավելի հաջող են լինում։ Նրանք թալնում են Լիսաբոնը, Կադիսը, Սևիլյան և նույնիսկ փորձում գրավել Կորդովա քաղաքը, սակայն խալիֆ Ալ-Անդալուս Աբդ ար-Ռախման II-ը մեծ բանակ է հավաքու և նրանց դուրս քշում այդ տարածքներից, իր հսկողության տակ վերցնելով նաև Կադիսն ու Սևիլյան։

Լեգենդ Կլավիխոյի ճակատամարտի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռամիրո I Աստուրիայի թագավոր

Լեգենդի համաձայն, 834 թվականին Կլավիխոյի ճակատաարտում Ռամիրոն պարտության է մատնում մավրերին։ Հետագայում տարեթիվը շտկվում է (844), քանի թր 834-ին Ռամիրոն դեռ թագավոր չէր։ Ոչ արաբական, և ոչ էլ աստուրիական տարեգրությունների մեջ ճակատամարտի մասին ոչինչ չկա հիշատակված։ Առաջին անգամ այդ իրադարձության մասին գրել է Տոլեդոյի արքեպիսկոպոս Ռոդրիգո Հիմենես դե Ռադան «Իսպանիայի հարցեր» (De rebus Hispaniae) տարեգրքում[4]։

Հնարավոր է, որ Կլավիխոյի ճակատամարտի նկարագրությունը միֆ է, ստեղծված Ալբելդայի երկրորդ ճակատամարտի իրական տպավորության տակ, որն ավելի ուշ է տեղի ունեցել 859 թվականին։ Այս ճակատամարտում Ռամիրոյի որդի և արքայագահի իր իրավահաջորդ Օրդոնյո I-ը ջախջախեց Բանու Կասիի զինվորական ուժերին[5][6]։

Ըստ լեգենդի, պատերազմի ժամանակ երկնքում հայտնվում է Հակոբոս առաքյալը սպիտակ հենարանով ճերմակ ձիու վրա նստած և օգնում է աստուրիացիներին հաղթել մավրերին, որից հետո Հակոբոս առաքյալը դառնում է Աստուրիայի բնակիչների ամենապաշտելի սուրբը[7].։ Ճակատամարտից հետո, որպես երախտիքի նշան, Ռամիրոն հատուկ եկամտահարկ է նշանակում ի շահ եկեղեցու, որը վերջնականապես վերացվում է 1812 թվականին։ Որոշ պատմաբաններ նշում են, որ հարկը ներդրվել է 10-րդ դարում,թագավոր Ռամիրո II-ի կողմից[8], կամ ավելի ուշ՝ XII դարում[9]։

Լեոն վերակենդանացնելու փորձ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերակղզու վրա մուսուլման թագավորությունների հետ Ռամիրոյի համար այնքան էլ հաջողակ չէր։ Աբդ ար-Ռահման II-ը նույնպես ստիպված է եղել կռվել և արտաքին (վիկինգներ), և ներքին թշնամիների հետ։ Ռամիրոն օգտվելով Աբդ ար-Ռահման II-ի ժամանակավոր դժվարություններից, փորձում է ետ վերադարձնել Լեոն քաղաքը։ Սակայն այս փորձն անհաջող է ստացվում։ Վիկինգների և այլ ապստամբների դեմ դուրս գալով Աբդ ալ-Ռահման II- ը 846 թվականին իր որդուն ՝ Մուհամադա I-ին զորքով ուղարկում է Լոեն։ Նրա քաղաք վերադառնալուց անմիջապես հետո քրիստոնյաները ստիպված նորից լքում էին քաղաքը, որը նրա հրամանով այրեցին։

Լեոնի վերջնական ազատագրումը տեղի է ունեցել 856 թվականին, Օրդոնյո I թագավորի օրոք։

Ներքին կոնֆլիկտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե Ռամիրո I-ի կառավարման ժամանակ Աստուրիայում համեմատաբար հանգիստ էր, ապա վերջին ժամանակաշրջանի ընթացքում միավորված շրջաններում անկարգություններ էր տիրում։ Տարեգրության մեջ հիշատակվում է երկու հատուկ դեպք, որտեղ Ռամիրոն ուժ է գործադրել ներքին թշնամիներին իր ճանապարհից հեռացնելու համար։ Նրանցից մեկը ապստամբության առաջնորդ Պինոլիոն էր, որին հրամայում է գլխատել (յոթ որդիներին նույնպես), իսկ մյուսը ՝ Ալդրոյտոն, ով զրկվում է տեսողությունց։

Տարեգիրը Ռամիրոյին բնութագրում է որպես «Արդարության գագաթ» (Uirga iustitiae)։

Սանտա Մարիա

Ռամիրո I-ը երկու անգամ է ամուսնացել։ Առաջին կնոջ մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, իսկ այդ ամուսնությունից ծնված երեխաներից մեկը Օրդոնյո I -ը եղել է Աստուրիայի թագավոր, իսկ մյուսը՝ Գատոնը եղել է Էլ-Բիերսոյի և Աստորգայի առաջին կոմսը։

Երկրորդ անգամ Ռամիրո I-ն ամուսնացել է 842 թվականին Պատերենա անունով մի աղջկա հետ։ Տարեգիրները նշել են, որ երբ Ռամիրոն մեկնել է Օվիեդոյից ուրիշ քաղաք ամուսնական արարողության նպատակով, այդ ժամանակ մահացել է նրա հայրը Ալֆոնսո II-ը։ Հարսանիքը տեղի է ունեցել Կաստիլիայի քաղաքներից մեկում, այդ իսկ պատճառով էլ ենթադրվում է, որ Պատերնան տեղի ազնվական ընտանիքներից մեկի ժառանգ է եղել։

Ռամիրոյի մյուս երեխաների մասին, բացի Օրդոնյո I-ից, ոչ մի ստույգ տեղեկություն չկա։ Ենթադրվում է, որ Կաստիլիայի առաջին կոմս Ռոդրիգոն (մահացել է 873 թ․) Ռամիրոյի և Պատերնայի որդին է։ Միջնադարյան տարեգիր Justo Pérez de Urbel-ը նշել է, որ Ռոդրիգոն դարձել է Կաստիլիայի կոմս, քանի որ կապ ուներ Աստուրիայի թագավորական ընտանիքի հետ։ Միգուցե նա միայն Պատերնայի որդին էր, ում հայը Ռամիրոն չէր։

Գատոնի մասին որպես Ռամիրոյի որդի նշումներ չկան, սակայն տարեգրություններից մեկում նշվում է, որ նա Օրդոնյո I-ի եղբայրն է[10]։

Մահ և հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամիրո I-ը մահացել 850 թվականի փետրվարի 1-ին Օվիեդո քաղաքին կից Նարանկո լեռան վրա գտնվող իր Սանտա Մարիա պալատում։ Թաղված է Օվիեդոյի Սան Սալվադոր Մայր տաճարում, Աստուրիայի թագավորների պանթեոնում, իր երկրորդ կնոջ ՝ պատերնայի կողքին[11]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստուրիայի թագավոր
նախորդ
Ալֆոնսո II
Աստուրիայի թագավորներ;
842 — 850
հաջորդը
Օրդոնյան I

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Albornoz, Claudio Sánchez (1985). "Chapter VI: Tras cuarenta años de paz interior". Orígenes de la nación española: el Reino de Asturias (in Spanish). Madrid: Sarpe. ISBN 978-84-7291-739-2.
  2. 2,0 2,1 Collins, Roger (2012). "Ramiro I (842-850)". Caliphs and Kings: Spain, 796-1031. John Wiley & Sons. pp. 70–72. ISBN 978-1-118-27399-9. Retrieved 8 July 2012.
  3. Collins, Roger (2012). "Ramiro I (842-850)". Caliphs and Kings: Spain, 796-1031. John Wiley & Sons. pp. 70–72. ISBN 978-1-118-27399-9. Retrieved 8 July 2012
  4. Chronik Spaniens, также известна под названием Historia gothica o Crónica del toledano (История готская или Хроника толедская)
  5. Martínez Díez (2005:Tomo 1, p. 143)
  6. J.J. Sayas Abengochea y L.A. García Moreno, Historia de España dirigida por Manuel Tuñón de Lara II. Romanismo y Germanismo: el despertar de ls pueblos hispánicos (1981). Labor, Madrid.
  7. Granado Hijelmo, Ignacio (1 January 1995). Las Instituciones Nobiliarias Riojanas: Un Capítulo de la Historia Institucional de la Rioja y el Derecho Nobiliario Español. Ediciones Hidalguia. pp. 10-. ISBN 978-84-87204-76-0. Retrieved 18 July 2012.
  8. Herbers, Politik, S. 234
  9. El Voto de Santiago, ayuntamientodeclavijo.org (official web site of the city of Clavijo (La Rioja, Spain).
  10. Díez, Gonzalo Martínez (2005). El condado de Castilla, 711-1038 : la historia frente a la la leyenda (in Spanish). Valladolid: Marcial Pons. p. 139. ISBN 978-84-95379-94-8.
  11. (in Spanish) Ricardo del Arco y Garay, Sepulcros de la Casa Real de Castilla (1954), Madrid:Instituto Jerónimo Zurita. Consejo Superior de Investigaciones Científicas
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամիրո I (Աստուրիայի թագավոր)» հոդվածին։