Ջովաննի Ջերմանետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովաննի Ջերմանետտո
Giovanni Germanetto
Դիմանկար
Ծնվել էհունվարի 18, 1885(1885-01-18)
ԾննդավայրԹուրին, Իտալիա
Մահացել էհոկտեմբերի 7, 1959(1959-10-07)[1] (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԻտալիա Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
Երկեր«Սափրիչի հիշատակարանը»
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
ԿուսակցությունԻտալիայի սոցիալիստական կուսակցություն, Communist Party of Italy? և Իտալական կոմունիստական կուսակցություն
 Giovanni Germanetto Վիքիպահեստում

Ջերմանետտո Ջովաննի (իտալ.՝ Giovanni Germanetto , հունվարի 18, 1885(1885-01-18), Թուրին, Իտալիա[1] - հոկտեմբերի 7, 1959(1959-10-07)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), իտալացի գրող, կոմունիստ քաղաքական գործիչ։

1906-1921 թվականներին եղել է Իտալիայի սոցիալիստական կուսակցության, 1921 թվականից՝ իտալական կոմկուսի (ԻԿԿ) անդամ։ Ընտրվել է ԻԿԿ Կենտկոմի անդամ։ Բազմիցս կալանավորվել է։ 1927 թվականին տարագրվել է։ 1930-1946 թվականներին ապրել է Խորհրդային Միությունում, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ հանդես է եկել որպես հակաֆաշիստական հրապարակախոս։ 1946 թվականին վերադարձել է հայրենիք, 1948 թվականին ընտրվել է ԻԿԿ Կենտկոմի Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։

Կյանքի վերջին շրջանում, բուժման նպատակով, ապրել է Խորհրդային Միությունում և խորհրդային մամուլում հանդես է եկել քաղաքական ու գրական հոդվածներով։ Առավել հայտնի ստեղծագործությունը «Սափրիչի հիշատակարանը» Իտալիա՝ 1931) ինքնակենսագրական վիպակն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Джерманетто Джованни // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 8. — С. 201—202.

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Записки цирюльника, «ЗИФ», М., 1930
  • Memoires of a barber, «Co-operative publishing society of foreign workers», M.-L., 1934
  • Memorie di un barbiere (Pref. Di Palmiro Togliatti), «EDITORI RIUNITI», Roma, 1962
  • Genosse Kupferbart: aus den Erinnerungen eines italienischen Revolutionärs (Übers. von Hanna Straub), «Internationaler Arbeiter-Verlag», Berlin, Wien, Zürich, 1930


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Ջերմանետտո» հոդվածին։