Ջովաննի Ջերմանետտո
| Ջովաննի Ջերմանետտո Giovanni Germanetto | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 18, 1885 |
| Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
| Մահացել է | հոկտեմբերի 7, 1959[1] (74 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | իտալերեն |
| Երկեր | «Սափրիչի հիշատակարանը» |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
| Կուսակցություն | Իտալիայի սոցիալիստական կուսակցություն, Communist Party of Italy? և Իտալական կոմունիստական կուսակցություն |
Ջերմանետտո Ջովաննի (իտալ.՝ Giovanni Germanetto , հունվարի 18, 1885, Թուրին, Իտալիա[1] - հոկտեմբերի 7, 1959[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), իտալացի գրող, կոմունիստ քաղաքական գործիչ։
1906-1921 թվականներին եղել է Իտալիայի սոցիալիստական կուսակցության, 1921 թվականից՝ իտալական կոմկուսի (ԻԿԿ) անդամ։ Ընտրվել է ԻԿԿ Կենտկոմի անդամ։ Բազմիցս կալանավորվել է։ 1927 թվականին տարագրվել է։ 1930-1946 թվականներին ապրել է Խորհրդային Միությունում, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ հանդես է եկել որպես հակաֆաշիստական հրապարակախոս։ 1946 թվականին վերադարձել է հայրենիք, 1948 թվականին ընտրվել է ԻԿԿ Կենտկոմի Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։
Կյանքի վերջին շրջանում, բուժման նպատակով, ապրել է Խորհրդային Միությունում և խորհրդային մամուլում հանդես է եկել քաղաքական ու գրական հոդվածներով։ Առավել հայտնի ստեղծագործությունը «Սափրիչի հիշատակարանը» Իտալիա՝ 1931) ինքնակենսագրական վիպակն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Джерманетто Джованни // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 8. — С. 201—202.
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Записки цирюльника, «ЗИФ», М., 1930
- Memoires of a barber, «Co-operative publishing society of foreign workers», M.-L., 1934
- Memorie di un barbiere (Pref. Di Palmiro Togliatti), «EDITORI RIUNITI», Roma, 1962
- Genosse Kupferbart: aus den Erinnerungen eines italienischen Revolutionärs (Übers. von Hanna Straub), «Internationaler Arbeiter-Verlag», Berlin, Wien, Zürich, 1930
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Ջերմանետտո» հոդվածին։ |
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 501)։ |