Ջոշ Գադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոշ Գադ
Ծնվել էփետրվարի 23, 1981(1981-02-23)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրՀոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունCarnegie Mellon College of Fine Arts? և University School of Nova Southeastern University?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկյան ծագմամբ հրեաներ
Կրոնհուդայականություն[3]
Մասնագիտությունդերասան, հնչյունավորող, կատակերգու, երգիչ, սցենարիստ և կինոպրոդյուսեր
ԸնտրանիՍառցե սիրտը, Գեղեցկուհին և Հրեշը, The Book of Mormon?, Պիքսելներ, Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ, Angry Birds, The Angry Birds Movie 2? և Սպանություն արևելյան ճեպընթացում
Ամուսին(ներ)Իդա Դարվիշ
Երեխա(ներ)Isabella Gad?
Պարգևներ և մրցանակներ

Ջոշ Գադ (անգլ.՝ Josh Gad, փետրվարի 23, 1981(1981-02-23)[1][2], Հոլիվուդ, Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), կինոյի և թատրոնի ամերիկացի դերասան։ Հայտնի է դարձել «Վերադարձ դեպի քեզ» (անգլ.՝ «Back To You») կատակերգական ֆիլմում մարմնավորած դերից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գադը ծնվել է հրեական ընտանիքում։ Նրա հայրը Միացյալ Նահանգներ գաղթել է Աֆղանստանից։ Մանկուց երազել է դառնալ դերասան։

1999 թվականին ավարտել է Նոր հարավարևելյան համալսարանը։

Կարիերան սկսել է թատրոնից՝ 2003 թվականին ավարտելով Կարնեգի Մելոնի դրամայի դպրոցը։ Հետո սկսել է նկարահանվել կատակերգական ժանրում, միանալով հայտնի Groundlings Improv troupe թատերախմբին և ստեղծել է սեփական «The Lost Nomads Comedy Troupe» թատերախումբը։

Նա «Շտապ օգնություն» սերիալում խաղացել է էպիզոդիկ դեր, ինչպես նաև «Շատ նայելով դետեկտիվներ» ֆիլմում խաղացել է Լյուսի Լյուի հետ։

2008 թվականին նկարահանվել է «Մերկ թմբկահար» երաժշտական կատակերգության մեջ, որտեղ խաղացել են նաև Էմմա Սթոունը և Ռեյն Ուիլսոնը։

Առավել ուշագրավ դերը Բրոդվեյում՝ ուղղագրության մրցույթի խենթ հաղթողի դերն էր, որը հետագայում կինոքննադատների մոտ առաջացրեց առավել հիացական կարծիքներ։ Նրա մյուս թատերական աշխատանքները՝ «All in the Timing» (թատրոն՝ Elephant Asylum), «The Crucible» (PPT-ում), «Skin of Our Teeth» (CMU) եւ «Axis of E» (The York թատրոն)։

2009 թվականի մայիսի 5-ին մասնակցել է հեռուստատեսությամբ հեռարձակվող «The Daily Show» հաղորդման «Աղետ Դրանդուլետների համար» խորագրում։ Վերջին անգամ մասնակցել է 2010 թվականի հունիսին։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գադն ամուսնացել է դերասանուհի Իդա Դարվիշի հետ 2008 թվականին։ Նրանք ունեն երկու երեխա[4][5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2002 ֆ Մերի և Ջո Mary and Joe Էնջլ
2005 ս Ամերիկյան հայրիկ American Dad! հնչյունավորում
2005 ս Շտապ օգնություն ER Բրյուս Լարաբ
2007 ֆ Դետեկտիվներին հետևող Watching the Detectives Մարկ
2007 ֆ Թրատամ արարած Razortooth Ջեյ
2007 -2008 ս Վերադարձ դեպի քեզ Back to You Ռայան Չըրչ
2008-2009 ս Համար Numb3rs Ռոյ ՄաքԳիլլ
2008 ֆ 21 21 Մայլս
2008 ֆ Մերկ թմբկահար The Rocker Մետ
2008 ֆ Behind the Headlines: The Making of 'Back to You' Ռայան Չըրչ
2009 ֆ Անցատեղ Crossing Over Հոուի
2009 - 2010 ս Երեկույթների վարպետ Party Down Ջեֆրի Էլզ
2009 ֆ The Lost Nomads: Get Lost! Gigi / Miss Piggy / Jose Sanchez / The Clown / Spatula Lover
2009 ֆ The Cleveland Show Կլիվլենդի շոու / Droopy / Փիմփ, հնչյունավորում
2009 ֆ Մեծ տղա Big Guy Rodney
2009 ֆ Ոչ հերոսություններից No Heroics / Horseforce
2009 ս Արթնացիր մահացած Woke Up Dead Մեթթ
2009 ս Մահու չափ ձանձրացած Bored to Death Ուարեն
2010 ֆ Մարդի Գրաս Mardi Gras Բամփ
2010 ֆ Մարմադյուկ Marmaduke Բանդանա Դոգ, հնչյունավորում
2010 ֆ Սեր և ուրիշ թմրանյութեր Love and Other Drugs Ջոշ Ռենդել
2010 ս Good Vibes Մոնդո
2011 ֆ Նա ցանկանում է ինձ She Wants Me Սեմ Բաում
2011 ֆ Մարդի Գրաս՝ Գարուն Mardi Gras: Spring Break
2012 ֆ Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ Ice Age: Continental Drift Լուիս
2013 ֆ Ջոբս jOBS
2013 ֆ Կադրեր The Internship
2013 ֆ Սառցե սիրտը Frozen Օլաֆ (հնչյունավորում)
2014 ֆ Երանի այստեղ լինեի Wish I Was Here
2015 ֆ Վարձած վարորդ The Wedding Ringer Դակ Հարիս
2016 ֆ Angry Birds Chuck Չակ
2015 ֆ Պիքսելներ Pixels Լադլոու Լեմոնսոֆ
2017 ֆ Գեղեցկուհին և Հրեշը (ֆիլմ, 2017) Բնօրինակ անունը հայտնի չէ Լեֆու

Վիդեո խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նոթեր
2015 Disney Infinity 3.0 Օլաֆ Ձայներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոշ Գադ» հոդվածին։