Ջոնաթան դե Գուզման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնաթան դե Գուզման
հոլ.՝ Jonathan de Guzmán
Դե Գուզմանը 2007թ. Ֆեյենորդի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջոնաթան Ալեքսանդր դե Գուզման
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ Կանադա Կանադա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 13, 1987(1987-09-13)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Սկարբորո, Օնտարիո, Կանադա
Հասակ 173 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Կիևո
Համար 1
Պատանեկան կարիերա
1999-2005 Նիդերլանդներ Ֆեյենորդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2005-2010 Նիդերլանդներ Ֆեյենորդ 109 (23)
2010-2011 Իսպանիա Մալյորկա 34 (6)
2011-2014 Իսպանիա Վիլյառեալ 20 (0)
2012-2014Ուելս Սուոնսի 71 (9)
2014-ներկա Իտալիա Նապոլի 23 (3)
2016Իտալիա Կարպի 5 (1)
2016-ներկաԻտալիա Կիևո 24 (2)
Ազգային հավաքական
2008 Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 21) 4 (3)
2013-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 14 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջոնաթան դե Գուզման (հոլ.՝ Jonathan de Guzman, սեպտեմբերի 13, 1987(1987-09-13)[1][2][3], Սքարբորո, Օնտարիո, Կանադա), հոլանդացի ֆուտբոլիստ, ով խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Վարձավճարով հանդես է գալիս իտալական Կիևոում և Նիդերլանդների ազգային հավաքականում։

Դե Գուզմանը ծնվել է Կանադայում, բայց 2008թ. ստացել է Նիդերլանդների քաղաքացիություն։ 4 անգամ դաշտ է դուրս եկել Նիդերլանդների մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ Սկսել է կարիերան Ֆեյենորդում՝ այստեղ անցկացնելով 100-ից ավել խաղ։ 2010 թ. ամռանը անվճար տրանսֆերով տեղափոխվել է Մալյորկա։ Հանդես է եկել Վիլյառեալում, Սուոնսիում, Նապոլիում, Կարպիում, իսկ հիմա հանդես է գալիս Կիևոյի կազմում՝ խաղալով 1 համարի մարզաշապիկով[4]։

Դե Գուզմանը նաև հայտնի է իր տուգանային հարվածներով։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր եղբոր՝ Ջուլիան դե Գուզմանի նման, Ջոնաթանը նույնպես կարիերան սկսել է Կանադայում՝ Հյուսիսային Սկարբորո ֆուտբոլային ակումբում։ Նա շաբաթական մարզվում էր 6 անգամ, որպեսզի զարգացնի իր ունակությունները։ Ջուլիանը լքեց Կանադան ՝ միանալով ֆրանսիական Մարսելի մանկապատանեկան ակադեմիային։ 2 տարի անց՝ 12 տարեկան հասակում Ջոնաթանը հետևեց նրա օրինակին՝ միանալով հոլանդական Ֆեյենորդին։

Ֆեյենորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Գուզմանին արգելված էր խաղալ Ֆեյենորդի առաջին թիմում մինչև 18 տարեկանը։ 2005թ. սեպտեմբերի 15-ին՝ նրա 18-րդ դարեդարձից 3 օր անց նա հայտավորվեց Եվրոպա Լիգայում Ռապիդ Բուխարեստի դեմ խաղում (1-1)[5], սակայն ողջ խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին։ 3 օր անց՝ սեպտեմբերի 18-ին դե Գուզմանն իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց Էրեդիվիզիայում Հերենվենի դեմ տնային խաղում (5-1)[6] փոխարինման դուրս գալով 87-րդ րոպեին։ Պաշտոնական խաղում իր առաջին գնդակը դե Գուզմանը խփեց 2005թ. սեպտեմբերի 30-ին Վիլեմ II-ի դեմ արտագնա խաղում (1-3)։ Հերենվենի դեմ իր առաջին խաղից հետո դե Գուզմանը սկսեց կանոնավոր կերպով հանդես գալ Ֆեյենորդի առաջին կազմում։ 2005-06թթ. մրցաշրջանում դե Գուզմանն անցկացրեց 29 խաղ՝ խփելով 4 գոլ։ Դրանից հետո դե Գուզմանը երկարաձգեց իր պայմանագիրը Ֆեյենորդի հետ մինչև 2010 թվականը։

2006-2007թթ. մրցաշրջանի սկզբում Ֆեյենորդը վաճառեց իր աստղային ֆուտբոլիստներին՝ Դիրկ Կայտին և Սալոմոն Կալուին։ Թիմի ղեկավարությունը բարձր ակնկալիքներ ուներ երիտասարդ դե Գուզմանից, բայց Ֆեյենորդն անցկացրեց հիասթափեցնող մրցաշրջան՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը և 16 տարիների ընթացքում առաջին անգամ չհայտավորվելով եվրոպական մրցաշարերի։

2007-2008թթ. Ֆեյենորդին միացան փորձառու ֆուտբոլիստներ Ջիովանի վան Բրոնխկորստը և Ռոյ Մակայը։ Դե Գուզմանի վրայից ճնշումը հանվեց, բայց նա ստիպված էր փոխել իր խաղային դիրքը՝ կիսապաշտպանությունից տեղափոխվելով աջ եզր։

Վնասվածքների պատճառով 2008-2009թթ. մրցաշրջանում դե Գուզմանն անցկացրեց ընդամենը 2 խաղ։

2009-2010թթ. մրցաշրջանում դե Գուզմանը մոտ էր ակումբը լքելուն, բայց թիմի մարզիչ Մարիո Բենը համոզեց նրան մնալ թիմում՝ հետ վերադարձնելով դե Գուզմանին իր սիրած փլեյմեյքերի դիրքում։ Չնայած որ մրցաշրջանի սկիզբը դե Գուզմանի համար հուսադրող էր (նա խփեց 3 գնդակ 9 խաղում), նա նորից վնասվածք ստացավ և դուրս մնաց 2 ամսով։ Դե Գուզմանը վերադարձավ թիմ ձմռանը, բայց 4 խաղ անցկացնելուց հետո նրա վնասվածքը կրկնվեց և նա բաց թողեց մրցաշրջանի շարունակությունը՝ վերադառնալով միայն 2010թ. մայիսի 6-ին Այաքսի դեմ խաղում, ինչից հետո անվճար տրանսֆերով տեղափոխվեց իսպանական Մալյորկա։

Մալյորկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010թ. հուլիսի 27-ին Ջոնաթան դե Գուզմանը 3 տարվա պայմանագիր կնքեց իսպանական Մալյորկայի հետ։ Օգոստոսի 29-ին՝ Մալյորկայի կազմում իր առաջին խաղում նա հրաշալի խաղ ցուցադրեց Ռեալ Մադրիդի դեմ 0-0 հաշվով ավարտված խաղում։ 3 շաբաթ անց դե Գուզմանն իր առաջին գոլը խփեց Մալյորկայի կազմում Օսասունայի դեմ տնային խաղում (2-0)[7]։ Մալյորկան 2010-2011թթ. մրցաշրջանում դե Գուզմանն անցկացրեց 33 խաղ՝ խփելով 5 գնդակ, իսկ Մալյորկան զբաղեցրեց 17-րդ հորիզոնականը։ Դե Գուզմանը նաև մասնակցեց հաջորդ մրցաշրջանի առաջին խաղին՝ Էսպանյոլի դեմ տնային խաղին, որում Մալյորկան 1-0 հաշվով հաղթանակ տարավ, իսկ միակ գոլի հեղինակը դարձավ դե Գուզմանը[8] ։

Վիլյառեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011թ. օգոստոսի 31-ին դե Գուզմանը տեղափոխվեց Վիլյառեալ մոտ 8.5 միլիոն եվրոյի դիմաց։ Սեպտեմբերի 10-ին դե Գուզմանն իր առաջին խաղն անցկացրեց Վիլյառեալի կազմում՝ Սևիլյայի դեմ տնային խաղում (2-2) փոխարինման դուրս գալով 2-րդ խաղակեսում։ Նա Վիլյառեալի կազմում իր առաջին գոլը խփեց Բավարիայի դեմ արտագնա խաղում (3-1)։ 2012թ. Դե Գուզմանը սկսեց քիչ խաղաժամանակ ստանալ և սկսեցին լուրեր պտտվել, թե նա կվերադառնա Էրեդիվիզիա։

Սուոնսի Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2012թ. հուլիսի 10-ին դե Գուզմանը վարձավճարով տեղափոխվեց Սուոնսի։ Այստեղ նա անցկացրեց 71 խաղ և խփեց 9 գնդակ՝ Սուոնսիի հետ հաղթելով Ֆուտբոլային Լիգայի գավաթը, որի եզրափակչում Սուոնսին 5-0 հաշվով հաղթանակ տարավ Բրեդֆորդ Սիթիի դեմ, իսկ դե Գուզմանը դարձավ 2 գոլի հեղինակ։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014թ. օգոստոսի 20-ին դե Գուզմանը 4 տարվա պայմանագիր կնքեց իտալական Նապոլիի հետ։ Նոյեմբերի 6-ին նա Եվրոպա Լիգայի խմբային փուլի Յանգ Բոյզ թիմի դեմ խաղում 3 գնդակ խփեց, իսկ խաղն ավարտվեց 3-0 հաշվով։

Կարպի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016թ. հունվարի 28-ին դե Գուզմանը վարձավճարով տեղափոխվեց Կարպի։ Այստեղ նա անցկացրեց կես մրցաշրջան՝ խաղալով 5 խաղ և խփելով 1 գնդակ։

Կիևո[խմբագրել | խմբագրել կոդը]

2016թ. օգոստոսի 26-ին դե Գուզմանը վարձավճարով տեղափոխվեց Կիևո։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն իր եղբայր Ջուլիանի, ով ընտրեց Կանադայի հավաքականը՝ Ջոնաթան դե Գուզմանը որոշեց հանդես գալ Նիդերլանդների հավաքականի կազմում՝ 2008թ. Նիդերլանդների քաղաքացիություն ստանալուց հետո։ Նիդերլանդների մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում դե Գուզմանն անցկացրեց 4 խաղ՝ խփելով 3 գնդակ։ Նա նաև մասնակցեց 2008թ. ամառային օլիմպիական խաղերին։

Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում դե Գուզմանը խաղաց 2014թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի և Ռումինիայի դեմ խաղերում, ինչպես նաև հայտավորվեց 2014թ. Աշխարհի առաջնությանը, որի ժամանակ՝ հունիսի 13-ին մասնակցեց Իսպանիայի դեմ 5-1 հաշվով հաղթական խաղին։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016թ. օգոստոսի 10-ի դրությամբ

Ակումբային կարիերա Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նիդերլանդներ Առաջնություն Նիդերլանդների գավաթ Եվրոպա Ընդհանուր
2005–06 Ֆեյենորդ Էրեդիվիզիա 29 4 1 0 1 0 31 4
2006–07 32 7 1 0 6 1 39 8
2007–08 33 9 6 2 39 11
2008–09 2 0 1 0 3 0
2009–10 13 3 2 0 15 3
Իսպանիա Առաջնություն Արքայական գավաթ Եվրոպա Ընդհանուր
2010–11 Մալյորկա Լա Լիգա 33 5 2 1 35 6
2011–12 1 1 1 1
2011–12 Վիլյառեալ 20 0 1 0 6 1 27 1
Անգլիա Առաջնություն ՖԱ գավաթ/Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
2012–13 Սուոնսի Պրեմիեր Լիգա 37 5 8 3 45 8
2013–14 34 4 5 2 11 2 50 8
Իտալիա Առաջնություն Իտալիայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
2014–15 Նապոլի Սերիա Ա 23 3 5 0 8 4 36 7
Ընդհանուր Նիդերլանդներ 109 23 10 2 8 1 127 26
Իսպանիա 54 6 3 1 6 1 63 8
Անգլիա 71 9 13 5 11 2 95 16
Իտալիա 23 3 5 0 8 4 36 7
Կարիերայի ընդհանուր 257 41 31 8 33 8 321 57

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուոնսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Because of... Jonathan De Guzman to Wear Number 1 Shirt». Footy Headlines. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  5. uefa.com. «UEFA Europa League 2005/06 - History - Feyenoord-Rapid Bucureşti – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  6. «Feyenoord - Heerenveen [5-1] - Nederlandse Eredivisie (2005 - 2006) | Voetbalkrant.com». www.voetbalkrant.com (հոլանդերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  7. «Real Mallorca - Osasuna: 2 - 0 (18 september 2010)». FCUpdate.nl (հոլանդերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  8. «Mallorca 1-0 Espanyol 28/08/2011».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան դե Գուզման» հոդվածին։