Ջոնա Հիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոնա Հիլ
անգլ.՝ Jonah Hill
Ծնվել էդեկտեմբերի 20, 1983 (40 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա ԱՄՆ
ԿրթությունՆոր Դպրոց, Brentwood School?, Crossroads School?, Բարդ Քոլեջ, Բոուլդերի Կոլորադոյի համալսարան և Վաղ կրթության կենտրոն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ՄասնագիտությունԴերասան, պրոդյուսեր, սցենարիստ, կատակերգու
Ակտիվ շրջան2004–այժմ
ԺանրերԿատակերգություն
Դրամա
Էքշըն
Ընտրանի«Սուպերվատ»
«Մարդ, ով փոխեց ամեն ինչ»
«Ջամփ սթրիթ, 21»
«Ուոլ սթրիթի գայլը»
Ամուսին(ներ)Olivia Millar?
Երեխա(ներ)Q122389268?
IMDbID 1706767

Ջոնա Հիլ Ֆելսթայն (անգլJonah Hill Feldstein, դեկտեմբերի 20, 1983(1983-12-20)[1][2], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի որպես Ջոնա Հիլ, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և սթենդապ կատակերգու։

Հիլի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերն են «Սուպերվատ» (2007), «Մի քիչ հղի» (2007), «Զվարճալի մարդիկ» (2009), «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» (2011), «Ջամփ սթրիթ 21» (2012), «Ուոլ սթրիթի գայլը» (2013), «Ջամփ սթրիթ 22» (2014) և այլն։

Մեկ անգամ առաջադրվել է «Teen Choice Awards» մրցանակաբաշխության՝ «Մեզ ընդունել են» (2006) ֆիլմի դերակատարման համար, ինչպես նաև 2012 թվականին և 2013 թվականին առաջադրվել է Ակադեմիայի մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն դերասանի անվանակարգում՝ համապատասխանաբար «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» և «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերի դերակատարման համար։ Նույն թվականներին Հիլն առաջադրվել է նաև «Ոսկե Գլոբուսի» (2012) և BAFTA-ի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Discogs — 2000.
  2. Munzinger Personen (գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]