Jump to content

Ջոն Քլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Քլեր
Ծնվել էհուլիսի 13, 1793(1793-07-13)[1][2][3][…]
ԾննդավայրClare Cottage, Helpston, City of Peterborough, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
Վախճանվել էմայիսի 20, 1864(1864-05-20)[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրՆորտհեմպտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
ԳերեզմանHelpston[5]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, բնագետ և Մշակ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն և  Միացյալ Թագավորություն
Գրական ուղղություններռոմանտիզմ
Изображение автографа
 John Clare Վիքիպահեստում

Ջոն Քլեր (անգլ.՝ John Clare, հուլիսի 13, 1793(1793-07-13)[1][2][3][…], Clare Cottage, Helpston, City of Peterborough, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - մայիսի 20, 1864(1864-05-20)[1][2][3][…], Նորտհեմպտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի գրող, գյուղատնտեսական բանվորի որդի[6]։ 20-րդ դարի վերջին նրա պոեզիայի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, և այսօր այն համարվում է 19-րդ դարի խոշորագույն անգլիացի բանաստեղծներից մեկը[7]։ Նրա կենսագիր Ջոնաթան Բեյթը կարծում է, որ «Քլերը Անգլիայի պատմության մեջ աշխատանքային դասի խոշորագույն բանաստեղծն էր։ Ոչ ոք ավելի ուժեղ բանաստեղծություններ չի գրել բնության, գյուղում անցկացրած մանկության և իր սեփական «ես»-ի հանդեպ տածած օտարության, բնավորության մասին, որքան Ջոնը»[8]։

Կենսագրություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Թոմսոնի պոեզիզյի տպավորության տակ սկսել է ստեղծագործել՝ բանաստեղծություններ գրել։ Բանաստեղծություններից մեկը պատահաբար տեղական գիրք ստեղծողի աչքին է ընկել, որը փնտրում էր հեղինակին և բանաստեղծությունը տրամադրել է հրատարակիչներին։

Քլերի «գյուղական կյանքը և դրա տեսակները նկարագրող բանաստեղծություններ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն (անգլ.՝ Poems Descriptive of Rural Life and Scenery, 1820 թվական) մեծ հաջողություն և ճանաչում է ձեռք բերել։ Քլերը ժամանել Է Լոնդոն, ծանոթացել գրական հայտնի մարդկանց հետ։ Մի քանի անգլիացի լորդեր նրա համար տուն են ձեռք բերել և նրան ցմահ թոշակ են տրամադրել[9], սակայն նոր կենսակերպով Քլերն այդպես էլ մինչև վերջ չի հաշտվել։ Հետագայում լույս են տեսել Քլերի ևս երեք գրքերը, որոնցից լավագույնը համարվում է վերջինը՝ «գյուղական Մուսա»-ն (անգլ.՝ «The Rural Muse», 1835 թվական)։

Այնուամենայնիվ, Քլերի ընտանիքն ապրել է աղքատության մեջ։ Նա տրվել է խմիչքին, առողջական վիճակը ծանր է եղել, ականջին պարբերաբար ձայներ էին լսվում։ 1837 թվականից նա բացառությամբ 1841 թվականի կարճ ժամանակահատվածի, արդեն չի լքել Նորթհեմփթոնշիրի հոգեբուժարանը, որտեղ շարունակել է բանաստեղծություններ գրել և, այդ թվում, գրել է իր ամենահայտնի բանաստեղծությունը՝ «Ես եմ»-ը (անգլ.՝ I am)։ Թաղված է Հելփսթոնում։

Նկարագրություններ, բնության, փիլիսոփայություն, ամբողջական հավատք և թեթև տխրություն-ահա այն արժեքները, որոնք գերակշռում էին Քլերի գրվածքներում։

Ժառանգություն և ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլերի՝ ավելի քան կես դար մոռացված բանաստեղծությունները 20-րդ դարասկզբին վերապրել են հետաքրքրության վերածնունդը, նախ՝ քննադատների ու սիմվոլիստ բանաստեղծների, իսկ հետո՝ ընթերցողների կողմից։ 1935 թվականին լույս է տեսել նրա երկհատորյակը, 2003 թվականին ավարտվել է նրա ստեղծագործությունների հրատարակումը 9 հատորներով։

Քլերի պոեզիայի ազդեցությունը ընդունել են Ռոբերտ Գրեյվսը, Ջոն Էշբերին։ Անգլիացի դրամատուրգ Էդվարդ Բոնդը իր ստեղծագործություններում հաճախ է անդրադարձել բանաստեղծին։ Այդ դրամաներից մեկը 1975 թվականին գրված «Խելագար»-ն է։ Կլերի կերպարը հայտնվել է Դերեկ Ուոլկոտի 1996 թվականին գրված «Առատաձեռնություն» բանաստեղծությունների ժողովածուի շարքում։ Հայտնվել է նաև գնչուների մասին գրված և պոետ Դեյվիդ Մորլիի բանաստեղծություններում։

1981 թվականին Հելփսթոնում ստեղծվել է Ջոն Քլերի ընկերների միությունը։ 1989 թվականին նրա անունով ցուցանակը տեղադրվել է Վեստմինստերյան աբբայության «պոետների անկյունում»։

20-րդ դարի երկրորդ կեսին Քլերի ստեղծագործությունները սկսել են հրապարակվել նաև ռուսերենով։ Մասնավորապես, այս հեղինակի մի քանի բանաստեղծություններ թարգմանել է Պյոտր Մամոնովը[10]։

  • Poems Descriptive of Rural Life and Scenery (1820 թվական)
  • The Village Minstrel, and Other Poems (1821 թվական)
  • The Shepherd's Calendar with Village Stories and Other Poems (1827 թվական)
  • The Rural Muse (1835 թվական)

Հրատարակությունները ռուսերենով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Прекрасное пленяет навсегда: Из английской поэзии XVIII-XIX веков. — М.: Московский рабочий, 1988. — С. 249-251. — (Однотомники классической литературы).
  • Стихи / Пер. и вступ. ст. Григория Кружкова // Иностранная литература. — 2005. — № 4.
  • Пироскаф: Из английской поэзии XIX века / Пер. Григория Кружкова. — СПб.: Изд-во Ивана Лимбаха, 2008. — С. 168-215.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dendurent H. O. John Clare: A Reference Guide. Boston: G. K. Hall, 1978.
  • Haughton H., Phillips A., Summerfield G. John Clare in Context. Cambridge; New York: Cambridge UP, 1994.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 National Heritage List for England
  5. 5,0 5,1 5,2 5,3 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  6. Geoffrey Summerfield, in introduction to John Clare: Selected Poems, Penguin Books, 1990, pp. 13–22. ISBN 0-14-043724-X.
  7. Sales, Roger (2002), John Clare: A Literary Life; Palgrave Macmillan, ISBN 0-333-65270-3.
  8. Bate, Jonathan (2003), John Clare: A biography; Farrar, Straus and Giroux.
  9. Рапопорт С. И. (1890–1907). «Клэр, Джон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Переводы опубликованы в 1988 году в антологии «Прекрасное пленяет навсегда» (см. раздел «Публикации на русском языке»).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քլեր» հոդվածին։