Ջոն Քլեր
Ջոն Քլեր | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 13, 1793[1][2][3][…] |
| Ծննդավայր | Clare Cottage, Helpston, City of Peterborough, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
| Վախճանվել է | մայիսի 20, 1864[1][2][3][…] (70 տարեկան) |
| Վախճանի վայր | Նորտհեմպտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] |
| Գերեզման | Helpston[5] |
| Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, բնագետ և Մշակ |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ջոն Քլեր (անգլ.՝ John Clare, հուլիսի 13, 1793[1][2][3][…], Clare Cottage, Helpston, City of Peterborough, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - մայիսի 20, 1864[1][2][3][…], Նորտհեմպտոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի գրող, գյուղատնտեսական բանվորի որդի[6]։ 20-րդ դարի վերջին նրա պոեզիայի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, և այսօր այն համարվում է 19-րդ դարի խոշորագույն անգլիացի բանաստեղծներից մեկը[7]։ Նրա կենսագիր Ջոնաթան Բեյթը կարծում է, որ «Քլերը Անգլիայի պատմության մեջ աշխատանքային դասի խոշորագույն բանաստեղծն էր։ Ոչ ոք ավելի ուժեղ բանաստեղծություններ չի գրել բնության, գյուղում անցկացրած մանկության և իր սեփական «ես»-ի հանդեպ տածած օտարության, բնավորության մասին, որքան Ջոնը»[8]։
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Թոմսոնի պոեզիզյի տպավորության տակ սկսել է ստեղծագործել՝ բանաստեղծություններ գրել։ Բանաստեղծություններից մեկը պատահաբար տեղական գիրք ստեղծողի աչքին է ընկել, որը փնտրում էր հեղինակին և բանաստեղծությունը տրամադրել է հրատարակիչներին։
Քլերի «գյուղական կյանքը և դրա տեսակները նկարագրող բանաստեղծություններ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն (անգլ.՝ Poems Descriptive of Rural Life and Scenery, 1820 թվական) մեծ հաջողություն և ճանաչում է ձեռք բերել։ Քլերը ժամանել Է Լոնդոն, ծանոթացել գրական հայտնի մարդկանց հետ։ Մի քանի անգլիացի լորդեր նրա համար տուն են ձեռք բերել և նրան ցմահ թոշակ են տրամադրել[9], սակայն նոր կենսակերպով Քլերն այդպես էլ մինչև վերջ չի հաշտվել։ Հետագայում լույս են տեսել Քլերի ևս երեք գրքերը, որոնցից լավագույնը համարվում է վերջինը՝ «գյուղական Մուսա»-ն (անգլ.՝ «The Rural Muse», 1835 թվական)։
Այնուամենայնիվ, Քլերի ընտանիքն ապրել է աղքատության մեջ։ Նա տրվել է խմիչքին, առողջական վիճակը ծանր է եղել, ականջին պարբերաբար ձայներ էին լսվում։ 1837 թվականից նա բացառությամբ 1841 թվականի կարճ ժամանակահատվածի, արդեն չի լքել Նորթհեմփթոնշիրի հոգեբուժարանը, որտեղ շարունակել է բանաստեղծություններ գրել և, այդ թվում, գրել է իր ամենահայտնի բանաստեղծությունը՝ «Ես եմ»-ը (անգլ.՝ I am)։ Թաղված է Հելփսթոնում։
Նկարագրություններ, բնության, փիլիսոփայություն, ամբողջական հավատք և թեթև տխրություն-ահա այն արժեքները, որոնք գերակշռում էին Քլերի գրվածքներում։
Ժառանգություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլերի՝ ավելի քան կես դար մոռացված բանաստեղծությունները 20-րդ դարասկզբին վերապրել են հետաքրքրության վերածնունդը, նախ՝ քննադատների ու սիմվոլիստ բանաստեղծների, իսկ հետո՝ ընթերցողների կողմից։ 1935 թվականին լույս է տեսել նրա երկհատորյակը, 2003 թվականին ավարտվել է նրա ստեղծագործությունների հրատարակումը 9 հատորներով։
Քլերի պոեզիայի ազդեցությունը ընդունել են Ռոբերտ Գրեյվսը, Ջոն Էշբերին։ Անգլիացի դրամատուրգ Էդվարդ Բոնդը իր ստեղծագործություններում հաճախ է անդրադարձել բանաստեղծին։ Այդ դրամաներից մեկը 1975 թվականին գրված «Խելագար»-ն է։ Կլերի կերպարը հայտնվել է Դերեկ Ուոլկոտի 1996 թվականին գրված «Առատաձեռնություն» բանաստեղծությունների ժողովածուի շարքում։ Հայտնվել է նաև գնչուների մասին գրված և պոետ Դեյվիդ Մորլիի բանաստեղծություններում։
1981 թվականին Հելփսթոնում ստեղծվել է Ջոն Քլերի ընկերների միությունը։ 1989 թվականին նրա անունով ցուցանակը տեղադրվել է Վեստմինստերյան աբբայության «պոետների անկյունում»։
20-րդ դարի երկրորդ կեսին Քլերի ստեղծագործությունները սկսել են հրապարակվել նաև ռուսերենով։ Մասնավորապես, այս հեղինակի մի քանի բանաստեղծություններ թարգմանել է Պյոտր Մամոնովը[10]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Poems Descriptive of Rural Life and Scenery (1820 թվական)
- The Village Minstrel, and Other Poems (1821 թվական)
- The Shepherd's Calendar with Village Stories and Other Poems (1827 թվական)
- The Rural Muse (1835 թվական)
Հրատարակությունները ռուսերենով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Прекрасное пленяет навсегда: Из английской поэзии XVIII-XIX веков. — М.: Московский рабочий, 1988. — С. 249-251. — (Однотомники классической литературы).
- Стихи / Пер. и вступ. ст. Григория Кружкова // Иностранная литература. — 2005. — № 4.
- Пироскаф: Из английской поэзии XIX века / Пер. Григория Кружкова. — СПб.: Изд-во Ивана Лимбаха, 2008. — С. 168-215.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dendurent H. O. John Clare: A Reference Guide. Boston: G. K. Hall, 1978.
- Haughton H., Phillips A., Summerfield G. John Clare in Context. Cambridge; New York: Cambridge UP, 1994.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 National Heritage List for England
- 1 2 3 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- ↑ Geoffrey Summerfield, in introduction to John Clare: Selected Poems, Penguin Books, 1990, pp. 13–22. ISBN 0-14-043724-X.
- ↑ Sales, Roger (2002), John Clare: A Literary Life; Palgrave Macmillan, ISBN 0-333-65270-3.
- ↑ Bate, Jonathan (2003), John Clare: A biography; Farrar, Straus and Giroux.
- ↑ Рапопорт С. И. (1890–1907). «Клэр, Джон». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Переводы опубликованы в 1988 году в антологии «Прекрасное пленяет навсегда» (см. раздел «Публикации на русском языке»).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քլեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 13 ծնունդներ
- 1793 ծնունդներ
- Մայիսի 20 մահեր
- 1864 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի բանաստեղծներ
- Բրիտանացի բանաստեղծներ
- Ռոմանտիկ բանաստեղծներ
- 19-րդ դարի անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի գրողներ
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- Անգլալեզու բանաստեղծներ
- Մայիսի 19 մահեր
- Բանաստեղծներ այբբենական կարգով