Ջոզեֆ Քորնել
Ջոզեֆ Քորնել | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Նայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1972[1][2][4][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ֆիլիպսի ակադեմիա |
Դավանանք | քրիստոնեական գիտություն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, քանդակագործ, նկարիչ, գծանկարիչ, կինեմատոգրաֆ և տեքստիլ նկարիչ |
Թեմաներ | Ասամբլյաժ |
Ջոզեֆ Քորնել (անգլ.՝ Joseph Cornell, դեկտեմբերի 24, 1903[1][2][3][…], Նայեք, Ռոքլենդ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 29, 1972[1][2][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, քանդակագործ, կինոռեժիսոր-ավանգարդիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարիչը մենակյաց կյանք է վարել մոր և հիվանդ եղբոր հետ, Նյու Յորքի ծայրամասում` փոխելով մի շարք ծանր մասնագիտություններ` եղբոր բուժման համար գումար վաստակելով։ 1920-ական թվականներին Քորնելը կրել է Մերի Բեյքեր Էդիի «քրիստոնեական գիտության» գաղափարների ուժեղ ազդեցությունը։ 1920-ական թվականների վերջին նկարիչը Մաքս Էռնսթի ստեղծած կոլաժների ազդեցության տակ անցում է կատարել ասամբլյաժի տեխնիկային («գտնված առարկաներից» ստեղծված եռաչափ կոլաժ), ավելի ուշ հետաքրքրվել է Կուրթ Շվիթերսի և Մարսել Դյուշանի աշխատանքներով։ 1936 թվականից մասնակցել է դադաիստների և սյուրռեալիստների ցուցահանդեսներին, չնայած այն բանին, որ ինքն իրեն երբեք չի համարել սյուրռեալիստ և երբեք չի հետաքրքրվել ո՛չ ենթագիտակցությամբ, ո՛չ հրաշքներով։ Նրա ուղենիշներն են եղել ամերիկացի տրանսցենդենտալիստները, Ժերար դե Ներվալյայի ցնորատեսական արվեստը և Էմիլի Դիքինսոնի պոեզիան։ 1940-1950-ական թվականներին Քորնելը նկարահանել է կարճամետրաժ փորձարարական ֆիլմեր, այդ թվում նաև` ամերիկյան ավանգարդ կինոյի առաջնորդ Սթեն Բրեքինջի («Կախարդական մատանի», 1955) և այլոց հետ համահեղինակությամբ։ Քորնելի և Բրեքինջի տարաձայնության մասին ուշագրավ պատմությունը պատմում է Գայ Դավենպորտն իր «Պերգոլեզիի շունը» էսսեում։
Ճանաչում և հայտնիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոզեֆ Քորնելին մեծ ճանաչում է բերել Սողոմոն Գուգենհայմի թանգարանում կայացած իր անհատական ցուցահանդեսը (1967) և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում կայացած «Ասամբլյաժի արվեստ» խորագրով խմբակային ցուցահանդեսը (1961), որտեղ նրա` մանկական «գաղտնիքներ» հիշեցնող արկղերը ցուցադրվել են առանձին սրահում։ Նրա ստեղծագործությունն արձագանք է գտել Նյու Յորքի ավանգարդի նոր ալիքի ներկայացուցիչների շրջանում։
Նկարչի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- McShine K. Joseph Cornell. München: Prestel Verlag, 1990.
- Solomon D.Utopia Parkway: The Life and Work of Joseph Cornell. New York: Farrar, Straus & Giroux, 1997.
- Joseph Cornell, Marcel Duchamp … in resonance/ Polly Koch (Hrsg.). Ostfildern-Ruit: Cantz, 1998.
- Baverstock A. Joseph Cornell: Secrets in a box. Munich a.o.: Prestel, 2003.
- Hartigan L.R. a.o. Joseph Cornell: Shadowplay eterniday. New York: Thames & Hudson, 2003.
- Joseph Cornell: opening the box / Jason Edwards and Stephanie L. Taylor (eds.). Oxford a.o.: Lang, 2007
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխատանքներն առցանց (անգլ.)
- Joseph Cornell Արխիվացված 2013-04-05 Wayback Machine (անգլ.)
- Աշխատանքներն աշխարհի թանգարաններում (անգլ.)
- Դ. Ք.-ի ֆիլմերի հետահայաց (անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Joseph Cornell (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Joseph Cornell — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
|