Ռեդի-մեյդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսել Դյուշան, «Շատրվան» 1917

Ռեդի-մեյդ (ready-made, անգլ.՝ ready «պատրաստի» և անգլ.՝ made «արտադրված է» բառերից), կերպարվեստի տարբեր ձևերում և գրականության մեջ օգտագործվող տեխնիկա։

Եզրի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդի-մեյդ եզրը առաջինը օգտագործել է Մարսել Դյուշանը 1913 թվականին ցուցադրած իր ստեղծագործությունների վերաբերյալ։ Ըստ Դյուշանի այս կամ այն առարկայի գեղարվեստական լինել-չլինելը որոշում է ընկալման ձևը։ Մարսել Դյուշանի ռեդի-մեյդը դադաիզմի «հանկարծակիության սկզբունքի» արտահայտություններից մեկն է[1]։

Կերպարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարվեստում հեղինակը ներկայացնում է արդյունաբերական ապրանքները կամ պատրաստի արտադրանքը որպես ինքնուրույն ստեղծագործություն։ Ընտրված առարկան պարզապես մեկուսացված է, շրջապատից հեռացված է ու բերված այլ միջավայր։ Ռեդի-մեյդ ստեղծողի հեղինակությունը, պատրաստի առարկան ոչ գեղարվեստական միջավայրից գեղարվեստական տեղափոխելն է, որի շնորհիվ այն բացահայտվում է անսպասելի դիտանկյունից և բացահայտվում են գեղարվեստական համատեքստից դուրս նրա հատկությունները[2]։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ ի տարբերություն գրագողության ռեդի-մեյդի տեքստը գեղարվեստական նպատակ չի հետապնդում։ Օրինակ՝ քնարերգու Վերա Պավլովան հանրագիտարանից Հոլոգամիայի մասին հոդվածը արտագրել է որպես բանաստեղծություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Միշել Լեյրիս, Մարսել Դյուշանի զբաղմունքներն ու արհեստները
  2. Ա․ Կրյուչկովա, Արվեստի սոցիոլոգիան և մոդեռնիզմը, Մոսկվա, 1979 (ռուս.)