Ջեյն Ֆրիդման
Ջեյն Ֆրիդման | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1968[1] (56 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Օքսֆորդի համալսարան և Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ |
Մասնագիտություն | սոցիոլոգ, քաղաքագետ և հետազոտող |
Աշխատավայր | Փարիզի համալսարան, Սաութհեմփթոնի համալսարան և Լոնդոնի թագավորական քոլեջ |
Ջեյն Ֆրիդման (անգլ.՝ Jane Freedman, սեպտեմբերի 21, 1968[1]) բրիտանա-ֆրանսիացի սոցիոլոգ և միջազգային հարաբերությունների գիտնական։ Հայտնի է իր հետազոտություններով այն թեմաների շուրջ, ինչպիսիք են ` գենդեր, բռնություն, պատերազմ և միգրացիա, ներառյալ սեռական և գենդերային բռնությունը զինված հակամարտություններում միգրանտների և փախստականների նկատմամբ[2]։ Հետազոտություններում կենտրոնացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բռնությունների և Սիրիայի քաղաքացիական պատերազմի փախստականների մասին։ Ջեյնը ուսումնասիրել է հարկադրված միգրացիայի կանանց փորձը, նրանց բախվող անապահովությունները և կանանց լիարժեք պաշտպանություն ապահովելու համար գոյություն ունեցող խոչընդոտները[3]։
2006-2009 թվականներին զբաղեցրել է Պանթեոն-Սորբոնի համալսարանի Մարի Կյուրիի անվան քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնը, այնուհետև դարձել է Փարիզ-8 համալսարանի քաղաքականության պրոֆեսոր: Համագործակցել է Փարիզի սոցիոլոգիական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի, CNRS միացյալ կենտրոնի և Փարիզ-8 համալսարանի հետ: Աշխատել է որպես փորձագետ Միավորված ազգերի կազմակերպության մի քանի հաստատություններում:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացել է փիլիսոփայության, քաղաքականության և տնտեսագիտության բակալավրի աստիճան Օքսֆորդի համալսարանում 1990 թվականին, քաղաքական տեսության մագիստրոսի կոչում Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում 1991 թվականին, քաղաքական գիտությունների մագիստրոսի կոչում Sciences Po-ում 1992 թվականին և սոցիոլոգիայի դոկտորի կոչում Փարիզի Դիդրոյի համալսարանում 1996 թվականին[4][5]։
1996-1998 թվականներին դասավանդել է ֆրանսիական քաղաքականություն Լոնդոնի թագավորական քոլեջի Եվրոպական ուսումնասիրությունների ֆակուլտետում, այնուհետև ընդունվել է Սաութհեմփթոնի համալսարան ՝ որպես դասախոս, ավագ դասախոս և, վերջապես, քաղաքականության և միջազգային հարաբերությունների ընթերցող: 2006-2009 թվականներին զբաղեցրել է Պանթեոն-Սորբոնի համալսարանի Մարի Կյուրիի անվան քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնը, այնուհետև դարձել է Փարիզ-8 համալսարանի քաղաքականության պրոֆեսոր: Համագործակցել է Փարիզի սոցիոլոգիական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի, CNRS միացյալ կենտրոնի և Փարիզ-8 համալսարանի հետ[4][5]։
Աշխատել է որպես փորձագետ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում և գենդերային, խաղաղության և անվտանգության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, կանանց ապաստանի և միգրացիայի հարցերով Եվրոպական հանձնաժողովում, ինչպես նաև քաղաքական կյանքում կանանց մասնակցության ոլորտում[6][7]։ 2016 թվականին առաջին անգամ դարձել է պատվավոր հյուր գիտնական Մերի Ռոբինսոն կենտրոնում, Իռլանդիայի առաջին նախագահական կենտրոնում և գրադարանում[8]։
Ի պատասխան Բրեքսիթին ` Ֆրիդմանը հայտարարել է, որ մտադիր է դիմել Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու համար, և որ «այն, ինչ կատարվում է իմ երկրի հետ, սարսափելի է»[9]։
Գիտական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիդմանի հետազոտությունները կենտրոնացված են գենդերի, միջազգային քաղաքականության, միջազգային միգրացիայի, փախստականների և ապաստանի, գենդերային բռնության և զինված բախումների վրա[10][11]։ Ուսումնասիրություններ է կատարել աֆրիկյան երկրներում գենդերային բռնության վերաբերյալ, ինչպիսին է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: Ծավալուն հետազոտություն է անցկացրել նաև դեպի Եվրոպա ներգաղթի վերաբերյալ, այդ թվում ` Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ[12][13][14][15]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- A Gendered Approach to the Syrian Refugee Crisis (ed. with Z. Kivilcim and N. Ozgur), Routledge, 2016
- Gendering the International Asylum and Refugee Debate (2nd ed.), Palgrave Macmillan, 2015
- Gender, Violence and Politics in the Democratic Republic of the Congo, Routledge, 2015
- Engaging Men in the Fight against Gender-Based Violence: Case Studies from Africa (ed.), Palgrave Macmillan, 2012
- Gendering the International Asylum and Refugee Debate, Palgrave Macmillan, 2007
- Femmes, Genre, Migrations et Mondialisation: Un état des problématiques (ed. with J. Falquet, A. Rabaud and F. Scrinzi), Cedref, 2007
- Persécutions des femmes: savoirs, mobilisations et protections (ed. with J. Valluy), Editions du Croquant, 2007
- Immigration and Insecurity in France, Ashgate Publishing, 2004
- Gender and Insecurity: Migrant Women in Europe (ed), Ashgate Publishing, 2003
- Feminism, Open University Press, 2001
- Women, Immigration and Identities in France (ed. with C. Tarr), Berg, 2000
- Femmes politiques: mythes et symboles, L'Harmattan, 1997
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 VIAF ID
- ↑ Gender, violence, and civil conflicts
- ↑ "Seminar speaker: Prof. Jane Freedman," Mary Robinson Centre, 1 September 2016
- ↑ 4,0 4,1 Jane Freedman Արխիվացված 2020-12-01 Wayback Machine, Paris 8 University
- ↑ 5,0 5,1 Jane Freedman, Les Expertes
- ↑ Jane Freedman, CNRS
- ↑ Projection of the Documentary "Le dos de la veuve", UNESCO
- ↑ Professor Jane Freedman, Mary Robinson Centre
- ↑ Expats begin looking for Plan B after Brexit, EURACTIV
- ↑ Gender, violence and vulnerability: Examining the politics of protection in the current refugee 'crisis', University of Oxford
- ↑ EU turning blind eye to violence against women migrants, EURACTIV, 10 Nov 2015
- ↑ Crise des migrants: les femmes, premières victimes?, Le Monde
- ↑ Femmes et migrations: raisons et routes de l'exil, TV5Monde
- ↑ 30% des migrants sont des femmes, Marie Claire
- ↑ «'We don't want to live like prisoners'». Արխիվացված է օրիգինալից 2018-03-07-ին. Վերցված է 2024-07-23-ին.
|