Մերի Ռոբինսոն
Մերի Ռոբինսոն (իռլ.՝ Máire Treasa Úna Mhic Róibín, անգլ.՝ Mary Therese Winifred Robinson, մայիսի 21, 1944[1][2][3], Բալլինա, Մեյո, Կոննախտ, Իռլանդիա), Իռլանդիայի նախկին նախագահ (1990 -1997 թվականներ), առաջին կինն այդ պաշտոնում: 1997-2002 թվականներին զբաղեցրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1969-1989 թվականներն ընկած ժամանակահատվածում Ռոբինսոնն անկախ սենատոր էր (1977-1981 թվականներին՝ Լեյբորիստական կուսակցության անդամ)։ 1973-1989 թվականներին եղել է Իռլանդիայի Միացյալ խորհրդարանական կոմիտեի անդամ՝ Եվրոպական համայնքի երկրորդական օրենսդրության գծով, 1977-1987 թվականներին եղել է խորհրդարանի սոցիալական հարցերի ենթակոմիտեի նախագահ, իսկ 1987-1989 թվականներին՝ խորհրդարանի իրավական հարցերի ենթակոմիտեի նախագահ: 1973-1990 թվականներին զբաղեցրել է միայնակ ծնողների իռլանդական ասոցիացիայի նախագահի պաշտոնը:
1990 թվականին Լեյբորիստական կուսակցությունը, Իռլանդիայի աշխատավորական կուսակցությունը և մի շարք անկախ սենատորներ նախապատվությունը տվել են նրան՝ մյուս հայտնի ձախ քաղաքական գործիչ, դոկտոր Նոել Բրաունի փոխարեն, և Մերի Ռոբինսոնին առաջադրել են նախագահի պաշտոնում: Նախագահական ընտրությունների առաջին փուլում նա ստացել է գրեթե 39 տոկոս՝ զիջելով Բրայան Լենիխան Ավագին, սակայն երկրորդ փուլում հաղթել է նրան՝ ստանալով ձայների 52 տոկոսը: Այսպիսով, նա դարձել է Իռլանդիայի Հանրապետության կին նախագահների շարքում ոչ միայն առաջինը, այլև առաջինը, որն ընտրվել է առանց Ֆիաննա ֆայլ քաղաքական կուսակցության աջակցության:
Նախագահի պաշտոնում նա շարունակել է պայքարել Իռլանդիայում խաղաղության և մարդու իրավունքների համար: Նա աննախադեպ ժողովրդականություն է ձեռք բերել (նրա աջակցության վարկանիշները հասել են 93 տոկոսի) և հանդիպել է անհատների լայն շրջանակի՝ քրիստոնեական եղբայրների Միաբանությունից մինչև գեյերի և լեսբուհիների հավասարության ցանց, պապից մինչև Դալայ Լամա, իսկ Հյուսիսային Իռլանդիայում՝ յունիոնիստ Դևիդ Թրիմբլից մինչև հանրապետականներ Ջոն Հյումից՝ Սոցիալ-դեմոկրատական և Լեյբորիստական կուսակցությունից և նույնիսկ Ջերի Ադամսից՝ Շինն Ֆեյնից, որը կապված է Իռլանդիայի հանրապետական բանակի հետ:
2008- 2010 թվականներին զբաղեցրել է Իրավաբանների միջազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Զբաղեցրել է շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի նախագահի պաշտոնը, եղել Է Օքսֆամ միության պատվավոր նախագահը, ինչպես նաև մասնակցել է աշխարհի կին առաջնորդների խորհրդի աշխատանքներին: Եղել է նաև եռակողմ հանձնաժողովի և ավագանու անդամներից մեկը:
2004 թվականին Մարդու իրավունքների առաջխաղացման բնագավառում գործունեության համար, արժանացել է Amnesty International հասարակական կազմակերպության կողմից շնորհվող « խղճի դեսպան»-ի մրցանակին[4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ «Ambasador of Conscience Award: 2004 Award Ceremony»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-07-ին։ Վերցված է 2008-12-05
|
- Հարվարդի իրավունքի դպրոցի շրջանավարտներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Մայիսի 21 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իռլանդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Իռլանդիայի նախագահներ
- Պետության կին ղեկավարներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Կին նախագահներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ