Ջեյմս Դյուար
Ջեյմս Դյուար անգլ.՝ James Dewar | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1842[1][2][3][…] Կինքարդին[4] |
Մահացել է | մարտի 27, 1923[5][1][2][…] (80 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][4] |
Գերեզման | Գոլդերս Գրին |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քիմիկոս և գյուտարար |
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և քիմիա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4] |
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան և Dollar Academy? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6] |
Գիտական ղեկավար | Լայոն Փլեյֆեր |
Պարգևներ | |
James Dewar Վիքիպահեստում |
Ջեյմս Դյուար (անգլ.՝ James Dewar, սեպտեմբերի 20, 1842[1][2][3][…], Կինքարդին[4] - մարտի 27, 1923[5][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][4]), անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1877 թ.)։ Անգլիայի Քիմիական ընկերության նախագահ (1897 թ.)։ Ուսումնասիրել է կարբոնիլային միացությունները և օզոնը։ 1871 թվականին առաջարկել է բենզոլի և պիրիդինի կառուցվածքային բանաձևերը։ Աշխատանքները վերաբերում են ջերմային երևույթների ուսումնասիրմանը։
Մշակել է մետաղների ջերմունակությունը ցածր ջերմաստիճաններում չափելու եղանակներ։ Պատրաստել է նյութի ջերմամեկուսացումն ապահովող անոթներ՝ թերմոսներ։ Առաջինն է ստացել հեղուկ ջրածինը և որոշել դրա հաստատունները (1898 թ.)։ Ուսումնասիրել է մետաղների Էլեկտրահաղորդականության և ջերմունակության ջերմաստիճանային կախումը։ Կյուրիի հետ փորձով ապացուցել է, որ ռադոնի քայքայման դեպքում առաջանում է հելիում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Дьюар Джеймс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ https://royalsociety.org/grants-schemes-awards/awards/rumford-medal/
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
- ↑ Award winners : Davy Medal
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Դյուար» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 423)։ |
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1842 ծնունդներ
- Մարտի 27 մահեր
- 1923 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ գիտնականների մասին
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Անգլիացի քիմիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Անգլիացի գյուտարարներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անգլիացի գիտնականներ