Ջեյմս Դյուար
Ջեյմս Դյուար անգլ.՝ James Dewar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1842[1][2][3][4] Կինքարդին |
Մահացել է | մարտի 27, 1923[5][1][2][3][4] (80 տարեկանում) Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քիմիկոս և գյուտարար |
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և քիմիա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Թուրինի Գիտությունների Ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան |
Գիտական ղեկավար | Լայոն Փլեյֆեր |
Պարգևներ | Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Կոպլիի մեդալ[6] Ռումֆորդի մեդալ Մատեուչի մեդալ Լավուազիեի մեդալ Hodgkins Medal? Ալբերտի մեդալ Ֆրանկլինի մեդալ Բեյքերյան լեկցիա և Դևիի շքանշան[7] |
James Dewar Վիքիպահեստում |
Ջեյմս Դյուար (անգլ.՝ James Dewar, սեպտեմբերի 20, 1842[1][2][3][4], Կինքարդին - մարտի 27, 1923[5][1][2][3][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1877 թ.)։ Անգլիայի Քիմիական ընկերության պրեզիդենտ (1897 թ.)։ Ուսումնասիրել է կարբոնիլային միացությունները և օզոնը։ 1871 թվականին առաջարկել է բենզոլի և պիրիդինի կառուցվածքային բանաձևերը։ Աշխատանքները վերաբերում են ջերմային երևույթների ուսումնասիրմանը։
Մշակել է մետաղների ջերմունակությունը ցածր ջերմաստիճաններում չափելու եղանակներ։ Պատրաստել է նյութի ջերմամեկուսացումն ապահովող անոթներ։ Առաջինն է ստացել հեղուկ ջրածինը և որոշել դրա հաստատունները (1898 թ.)։ Ուսումնասիրել է մետաղների Էլեկտրահաղորդականության և ջերմունակության ջերմաստիճանային կախումը։ Կյուրիի հետ փորձով ապացուցել է, որ ռադոնի քայքայման դեպքում առաջանում է հելիում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 James Dewar — 1834.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Дьюар Джеймс // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ Award winners : Davy Medal
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 423)։ ![]() |
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1842 ծնունդներ
- Մարտի 27 մահեր
- 1923 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Անգլիացի քիմիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով