Ջեյմի Բերտ Գերց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմի Բերտ Գերց
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1965(1965-10-28)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Maine East High School?
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
ԱմուսինAntony Ressler?
 Jami Gertz Վիքիպահեստում

Ջեյմի Բերտ Գերց (անգլ.՝ Jami Beth Gertz, հոկտեմբերի 28, 1965(1965-10-28)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կորած տղաները», «Բրոքեր», «Ավելի քիչ, քան զրոն» և «Պտուտահողմ», ինչպես նաև, խաղացել է կատակերգական սերիալների գլխավոր դերերում, ինչպիսիք են «Չլսող ծնողները» (2002-2006) և «Հարևանները» (2012-2014):

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերցը ծնվել է Չիկագոյում, Իլինոյսում և ապրել է Գլենվյու քաղաքի մոտակա արվարձանում[4]։ Ծնողներն են Շարին և Վոլթեր Գերցերը, հայրը շինարար և կառուցող էր[5][6]։ Նա ունի երկու եղբայր, Մայքլը և Սքոթը։ Գերցը, ով հրեա է, դաստիարակվել էր պահպանողական հուդայականությամբ[7][8][9]։ Նա ավարտել է Մայնիի Արևելյան ավագ դպրոցը[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերցը և իր ամուսինը Էնթոնի Ռեսլերը (ծնվ. 1959 թվականի հուլիսի 16-ին) ունեն երեք երեխա։ Գերցը և իր ամուսինը Մարկ Աթանասիոյի գլխավորած ներդրումային խմբի անդամներ են։ The Alliance for College-Ready Public Schools-ի անդամ Գերց Ռեսլերի ավագ ակադեմիան կոչվում է Ջեմիի և իր ամուսնու անվամբ[11]։ 2011 թվականին Giving Back («Հետ վերադարձնելով») ֆոնդը անվանվել է Գերցի և իր ամուսնու անունով, ովքեր ֆոնդի առաջին բարեգործներն են եղել 2010 թվականի ընթացքում[12]։ Ներկայումս Գերցը և իր ընտանիքը բնակվում է Բեվերլի Փարքի բացառիկ համայնքում և ամառանոց ունեն Մալիբուում, Կալիֆոռնիայում[13][14]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է Նորման Լիրի տաղանդների շոուին, հետագայում դրամատուրգիա է ուսումնասիրել Նյու-Յորքյան համալսարանում[15]։ 1981 թվականին առաջին անգամ նկարահանվել է «Անսահման սեր» ռոմանտիկ ֆիլմում, որին հաջորդել է դերը «Հարթակ-ուղեցույց» սերիալում։ 1984 թվականին հայտնվել է «16 մոմեր» երիտասարդական ֆիլմում։ Առաջին նշանակալից դերը Գերցը խաղացել է «Ավելի քիչ, քան զրոն» ֆիլմում, որտեղ մարմնավորել է թմրամոլի ընկերուհու կերպարը։ 1987 թվականին նա նաև խաղացել է վամպիրուհի Սթարի դերը «Կորսված երիտասարդները» ֆիլմում։ Որպես դիզայներ Փարիզում աշխատելուց հետո Գերցը վերադարձել է Միացյալ Նահանգներ, որտեղ ստացել է դեր «Պտուտահողմ» բլոքբասթերում։ 1994 թվականին նա երևացել է «Սայնֆելդ» սերիալի դրվագում։ 1997 թվականին Հերցը պարբերաբար հայտվել է Նինա Պոմերանց բժշկուհու դերում «Շտապ օգնություն» սերիալում։ 2000 թվականին Հերցը հայտնվել է Fox ալիքի «Էլլի Մաքբիլ» սերիալի մի քանի դրվագներում։ Այս դերի համար նա առաջադրված է եղել «Էմմի» մրցանակաբաշխության «Հրավիրված լավագույն դերասանուհի կատակերգական սերիալում» կատեգորիայում։ 2002 թվականին Ջեյմի Գերցը վերադարձել է սերիալի եզրափակիչ մաս` հրավիրված դերասանուհու դերում։ 2002 թվականին նա նաև խաղացել է Ջիլդա Ռանդերին «Gilda Radner: It’s Always Something» ֆիլմում։ 2002 թվականից 2006 թվականներին Գերցը գլխավոր դեր է խաղացել «Անհնազանդ ծնողները» սիթքոմում։ 2005 թվականին նա նկարահանվել է «Անկախ բոլոր փորձություններից» հեռուստատեսային ֆիլմում։ 2009 թվականին նա հայտնվել է «Շրջապատը» սերիալի մի քանի դրվագներում։ 2011 թվականին նա հանդես է եկել որպես «Լավագույն կյանք» ֆիլմի պրոդյուսեր, որն առաջադրված է եղել «Օսկար» մրցանակաբաշխությանը։ 2012 թվականից 2014 թվականներին Գերցը կատարել է «Հարևաններ» ABC սիթքոմի գլխավոր դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր
1981 On the Right Track Մեծ աղջիկ
1981 Endless Love Փաթի
1984 Alphabet City Սոֆիա
1984 Sixteen Candles Ռոբին
1985 Mischief Ռոսալյե
1986 Quicksilver Թերրի
1986 Crossroads Ֆրանցես
1986 Solarbabies Թերրա
1987 The Lost Boys Սթար
1987 Less Than Zero Բլեր
1989 Listen to Me Մոնիկա Տոմանսկի
1989 Silence Like Glass Էվա Մարթին
1989 Renegades Բարբարա
1990 Don't Tell Her It's Me a.k.a., The Boyfriend School Էմիլի Փիար
1990 Sibling Rivalry Ջենի
1992 Jersey Girl Թոբի
1996 Jersey Girl Բժիշկ Մելիսա Ռիվիս
1999 Seven Girlfriends Լիզա
2001 Lip Service Քեթ
2006 Keeping Up with the Steins Ջոանի Ֆիլդեր
2013 Dealin' with Idiots Ռոզի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Բերտ Գերց» հոդվածին։