Բրոքեր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոքեր
անգլ.՝ Quicksilver
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1]
Թվական1986
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմաս Մայքլ Դոնելլի
ՊրոդյուսերԴենիել Մելնիք
ԴերակատարներՔևին Բեյքոն[2], Ջեյմի Բերտ Գերց[2], Էնդրյու Սմիթ[2], Լոուրենս Ֆիշբորն[2], Լուի Անդերսոն[2], Չարլզ ՄակՔոեն[2] և Փոլ Ռոդրիգես[2]
ՕպերատորԹոմաս դել Ռութ
ԵրաժշտությունԹոնի Բենքս
Պատմվածքի վայրՆյու Յորք և Սան Ֆրանցիսկո
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն105 րոպե

«Բրոքեր» (անգլ.՝ Quicksilver), 1986 թվականի լիամետրաժ ֆիլմ Քևին Բեյքոնի գլխավոր դերակատարմամբ։ Սցենարի հեղինակը և ռեժիսոր Թոմաս Մայքլ Դոնելլին է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Ջեք Քեյսին աշխատում է որպես բրոքեր Ուոլ սթրիրի դիլինգային սրահներից մեկում։ Նրա կռահողականության և ինտուիցիայի շնորհիվ կարծես ամեն ինչ բարեհաջող է ընթանում, նա ավելացնում է իր կապիտալը։ Սակայն շահումների շարքին անսպասելիորեն հետևում է մեծ կորուստ։ Ջեքը փորձում է հաղթել, և ... ի վերջո կորցնում է ֆոնդային բորսայում իր և իր ծնողների ամբողջ փողը։ Միջնորդի կարիերան ավարտված է։

Իր անհաջողությունից և մասնագիտությունից հիասթափվելուց հետո Ջեք Քեյսին փորձում է նոր կյանք սկսել։ Նա երիտասարդ է, լի է ուժով և աշխատանքի է ընդունվում որպես ցրիչ Սան Ֆրանցիսկոյի «Quicksilver» ֆիրմայում։ Ջեքը ծանոթանում է հասարակության բոլորովին տարբեր սոցիալական շերտեր ներկայացնող նոր մարդկանց հետ։ Նա սիրում է իր աշխատանքը, ընդ որում, այն պահանջում է ավելի քիչ պատասխանատվության և ավելի շատ ազատություն է տալիս։ Բայց նրա ծնողները, գործընկերն ու ընկերուհու հավանության չեն արժանացնում նրա աշխատանքը, փորձում են նրան համոզել վերադառնալ բիզնես։

Նոր աշխատանավայրում Ջեքը մտերմանում է միայնակ աղջկա՝ Թերիի հետ։ Բացի այդ, նա գտնում է նաև նոր ընկեր՝ մեքսիկացի Հեկտորին, որն օգնում է լուծել ֆինանսական հարցերը՝ օգտագործելով իր անցյալի հմտությունները և Ուոլ սթրիթի կապերը։ Բայց պարզվում է, որ ցրիչներն էլ ունեն իրենց խնդիրները։ Գանգստեր Ջիպսին («Գնչու»), որը Թերիին և այլ ցրիչների ստիպում է թմրանյութեր տեղափոխել և անօրինական եկամուտներ ստանալ։ Թերիին օգնելով դուրս գալ կեղտոտ գործարքներից՝ Ջեքն իր հեծանիվով սկսում է պայքարել Ջիպսիի դեմ, որը մեքենայով է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1986 թվականի փետրվարի 14-ին ԱՄՆ-ում։
  • Ֆիլմը նկարահանվել է երկու քաղաքներում՝ Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում և լի է քաղաքային տեսարաններով
  • Ֆիլմում ցուցադրվում են մեծ թվով հեծանիվների մոդելներ։
  • Ֆիլմում շատ երաժշտություն է հնչում, այն առկա է հեծանվորդների շարժում ցուցադրող բոլոր տեսարաններում։

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրոքեր» ֆիլմը DVD-ով թողարկվել է 2002 թվականի դեկտեմբերի 10-ին Sony ընկերության կողմից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0091814/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.imdb.com/title/tt0091814/fullcredits
  3. «ROTTEN TOMATOES: Movies — Top Movies, Trailers, Tickets & Showtimes». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]