Ջեյմի Ալեքսանդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմի Ալեքսանդր
Ջեյմի Ալեքսանդրը «Հերոսի վերադարձը» ֆիլմի պրեմիերային, Լոնդոն, հունվար 2013 թվական
Հասակը1,75 մ
Ծնվել էմարտի 14, 1984(1984-03-14)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԳրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
ԿրթությունColleyville Heritage High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրոնՔրիստոնյա
Այլ անուն(ներ)Ջեյմի Թարբուշ
ՄասնագիտությունԴերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Փիթեր Ֆաչինելլի
IMDbID ID 1526352

Ջեյմի Ալեքսանդր (անգլ.՝ Jaimie Alexander, ի ծնե՝ Ջեյմի Թարբուշ անգլ.՝ Jaimie Tarbush, մարտի 14, 1984(1984-03-14)[1], Գրինվիլ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմի Ալեքսանդրը ծնվել է Հարավային Կարոլինայի Գրինվիլլ քաղաքում, և մեծացել Գրեյփվայնում[2], Տեխաս, մինչ Լոս Անջելես տեղափոխվելը։ Սովորել է Colleyville Heritage High School դպրոցում[2]։ Դպրոցում ապագա դերասանուհին զբաղվել է ըմբշամարտությամբ[2]։

2004 թվականին իր առաջին դերն է կատարել «Ծուղակ սկյուռի համար» կատակերգական ֆիլմում։ 2006 թվականին նկարահանվեց երկու թրիլերներում. «Ուրիշ կողմը» կինոֆիլմում և «Կանգառը» վիդեոֆիլմում, իսկ 2007 թվականին «Սրբազան վայրը» վիդեոֆիլմում, որտեղ խաղաց մի կնոջ դեր, ով ըստ ավանդության, պետք է կարևոր դեր խաղա արյունոտ պաշտամունքի երկրպագության մեջ։ 2011 թվականին խաղաց Սիֆի դերը Marvel Comics ստուդիայի «Թոր» կոմիքսի էկրանավորման մեջ։

Հեռուստատեսության մեջ Ջեյմիին կարելի է տեսնել հեռուստասերիալների միջարկներում. «Բանակցողները», «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է», «Խաղաքարեր», «C.S.I. Հանցագործության վայր Մայամի», «Ջեկիի քույրը»։ 2006-2007 թվականներին ունեցել է մշտական դեր «Հետևիր ինձ» հեռուստասերիալում, որտեղ խաղում էր Քեյթլին Պորտերին։ 2007-2009 թվականներին խաղացել է Ջեսսիին «Կայլ XY» հեռուստասերիալի երկրորդ և երրորդ եթերաշրջաններում։

2015 թվականից խաղում է Ջեյն Դոուի գլխավոր դերը «Կույր գոտի» հեռուստասերիալում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականից հանդիպում էր դերասան Պիտեր Ֆաչինելիի հետ[3], ում հետ նշանված է եղել 2015 թվականի մարտից[4]։ 2016 թվականի փետրվարին զույգը բաժանվեց[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2004 Ծուղակ սկյուռի համար Squirrel Trap Սարա
2005 Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է It's Always Sunny in Philadelphia Տեմմի
2006 Ուրիշ կողմը The Other Side Հաննա Թոմթսոն
2006 Բանակցողները Standoff Բարրիստա
2006 Կանգառը Rest Stop Նիկոլ Կերրոու
2007 Հետևիր ինձ Watch Over Me Քեթլին Պորտեր
2007-2009 Կայլ XY Kyle XY Ջեսսի XX
2007 Սրբազան վայրը Hallowed Ground Լիզ Չամբերս
2009 C.S.I. Հանցագործության վայր Մայամի CSI: Miami Ջեննա Յորկ
2009 Խաղաքարեր Bones Մոլլի Բրիգգս
2010 Սեր և այլ դեղեր Love and Other Drugs Քերոլ
2011 Թոր Thor Սիֆ
2011 Ջեկիի քույրը Nurse Jackie Թյունի Թեյթոն
2011 Գաղտնի ծրագրերը Covert Affairs Րեվա Քլայն
2013 Հերոսի վերադարձը The Last Stand Սարա Թորրանս
2013 Սավաննա Savannah Լյուսի Ստաբբս
2013 Թոր 2։ Խավարի արքայությունը Thor: The Dark World Սիֆ
2015 Եզրին The Brink Գեյլ Սվիթ
2015-2017 Կույր գոտի Blindspot Ջեյն Դոու
2016 Լոնդոնյան դաշտեր London Fields Խոուպ
2017 Թոր։ Ռագնառոկ Thor: Ragnarok Սիֆ
Երաժշտական տեսահոլովակներ
Տարեթիվ Անվանում Դեր Ծանոթագրություն
2008 «Save You» Տեսահոլովակ Մեթյու Պերիման Ջոնս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 TriviaInternet Movie Database
  3. «Peter Facinelli finds love with costar Jaimie Alexander». People. 2012–12–01.
  4. «Պիտեր Ֆաչինելին և Ջեյմի Ալեքսանդրը նշանված են». starslife.ru. 19 марта 2015.
  5. Melody Chiu (02/19/2016). «Jaimie Alexander and Peter Facinelli End Their Engagement». people.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Ալեքսանդր» հոդվածին։