Ջաֆար Ջաբարլի
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Ջաֆար Ջաբարլի ադրբ.՝ Cəfər Cabbarlı | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1899[1] |
Ծննդավայր | Խըզի, Ղուբայի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1934[1] (35 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, ԽՍՀՄ |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, սցենարիստ և դրամատուրգ |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան |
Ժանրեր | դրամա, ողբերգություն և պոեզիա |
Կուսակցություն | Մուսավաթ |
Պարգևներ | |
Զավակներ | Aydın Cabbarlı? և Gülarə Cabbarlı? |
Կայք | cafarcabbarli.org |
Jafar Jabbarly Վիքիպահեստում |
Ջաֆար Գաֆար օղլու Ջաբարլի (ադրբ.՝ Cəfər Qafar oğlu Cabbarlı, մարտի 20, 1899[1], Խըզի, Ղուբայի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 31, 1934[1], Բաքու, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային գրող։ Ադրբեջանական խորհրդային դրամատուրգիայի և ադրբեջանական դրամատուրգիայում սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրը։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1933)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ադրբեջանի համալսարանը (1929 թ.)։ Վաղ շրջանի երգիծական բանաստեղծությունները, պատմվածքներն ու պիեսները արծարծում են սոցիալական անհավասարության, կանանց իրավազրկության, հետամնացության հարցեր։ «Այդըն», «Օքտայ էլօղլու» (1922-1923) պիեսներում Ջաբարլը մերկացրել է ադրբեջանական բուրժուազիայի այսպես կոչված՝ հետադիմական բնույթը։ «Հրո հարսը» (1928) դրաման ուղղված է կրոնական մոլեռանդության և ֆեոդալական ճնշման դեմ, «Սևիլ» (1928, համանուն կինոնկար՝ 1928,1970) պիեսը նվիրված է հեղափոխությունից հետո կնոջ ազատագրության հարցին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում, Վրաստանում և Ղարաբաղում կատարած շրջագայության տպավորության տակ գրել է «1905 թվականին» (1931) պիեսը։ Ջաբարլու ստեղծագործության հիմնական թեման արդիականությունն է, սոցիալիստական գաղափարախոսությունը։ Ադրբեջանական գրականության մեջ առաջինը նա է ստեղծել նոր կյանք կերտող դրական հերոսների ռեալիստական կերպարներ։ «Ալմաս» (1931) և «Ցաշար» (1932) պիեսներում արտացոլված է կոլեկտիվացման տարիների դասակարգային սուր պայքարը գյուղում։ «Շրջադարձ» պիեսում (1932) Ջաբարլին անդրադարձել է սոցիալիստական արվեստի հարցերին։ Նպաստել է ադրբեջանակա խորհրդային թատրոնի զարգացմանը, հանդես եկել նաև որպես ռեժիսոր։ Զաբարլի ստեղծագործական կապերի մեջ է եղել հայ մշակույթի գործիչների հետ։ Նրա շատ պիեսներ բեմադրվել են Անդրկովկասի Ջաբարլի Միջին Ասիայի հայկական թատրոններում։
Երևանի Գ․ Սունդուկյանի անվան (1954-1955 թթ.) և Լենինականի Մռավյանի անվան (1937-1958 թթ.) դրամատիկական թատրոնները ներկայացրել են «1905 թվականին» պիեսը։ Հեղինակ է Ռ․ Գլիերի «Շահսանամ» օպերայի լիբրետոյի և շատ կինոսցենարների։ Ադրբեջաներեն է թարգմանել․ Լ․ Տոլստոյի, Մ․ Գորկու, Ու․ Շեքսպիրի, Ֆ․ Շիլլերի և ուրիշների երկերից։ Ջաբարլի անունն են կրում «Ազերբայջանֆիլմ»-ը, Կիրովաբադի և Երևանի ադրբեջանական թատրոնները։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նամականիշ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաֆար Ջաբարլի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Մարտի 20 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 31 մահեր
- 1934 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մուսավաթ կուսակցության անդամներ
- Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի սցենարիստներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Ադրբեջանցի աթեիստներ
- Ադրբեջանցի գրողներ
- Ադրբեջանցի դրամատուրգներ
- Ադրբեջանցի սցենարիստներ
- Անձինք նամականիշերի վրա
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային սցենարիստներ