Ծնվել է Կատանիայում, երաժշտական իր կարիերան որպես կոմպոզիտոր սկսել իր քրոջ՝ երևգչուհի Մարչելլա Բելլայի համար գրելով մի քանի հիթային երգ՝ բանաստեղծ Ջանկառլո Բիգացցիի հեղինակակցությամբ[1][2]։ 1970-ական թվականներին անձամբ ինքն է հանդես եկել իր գրած երգերի կատարմամբ և 1974 թվականին "Più ci penso" երգով երկրորդ տեղն է զբաղեցրել իտալական հիթ շքերթում[3] In 1976 he topped the hit parade[3], ապա "Non si può morire dentro" երգով հաղթող ճանաչվել Festivalbar
փառատոնային մրցույթում[4]։ 1981 թվականին "Questo amore non si tocca" երգի կատարմամբ առաջին անգամ հանդես է եկել Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնում, որին հետագայում՝ 1986-2007 թվականների միջակայքում մասնակցել է ևս հինգ անգամ, ընդ որում՝ երեք անգամ զուգերգելով քրոջ՝ Մարչելլայի հետ[2]։ 1983 թվականից Ջաննի Բելլան դադարեցրել է գործակցությունը Ջանկառլո Բիգացցիի հետ և ստեղծագործական նոր փուլ սկսել՝ համագործակցելով բանաստեղծ, երգերի տեքստերի հեղինակ Մոգոլի հետ։ 1990-ականների վերջերին և 2000-ական թվականներին նրանք մի շարք արտակարգ հիթեր են ստեղծել Ադրիանո Չելենտանոյի համար, որոնց ձայնագրություններն ապահովել են վաճառքի չափազանց բարձր ցուցանիշներ[2]։ 2010 թվականի հունվարին Ջաննի Բելլան ինսուլտ է տարել, որի հետևանքով կորցրել է ձայնը, կաթվածահարվել է մի ոտքը[5]։