Ջանկառլո Բիգացցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանկառլո Բիգացցի
Նաև հայտնի է որպեսKatamar
Ծնվել էսեպտեմբերի 5, 1940(1940-09-05)[1][2]
Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն
Երկիր Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մահացել էհունվարի 19, 2012(2012-01-19)[3][2] (71 տարեկան) կամ հունվարի 18, 2012(2012-01-18)[1] (71 տարեկան)
Վիարեջո, Լուկա, Տոսկանա, Իտալիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր

Ջանկառլո Բիգացցի (իտալ.՝ Giancarlo Bigazzi, սեպտեմբերի 5, 1940(1940-09-05)[1][2], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն - հունվարի 19, 2012(2012-01-19)[3][2] կամ հունվարի 18, 2012(2012-01-18)[1], Վիարեջո, Լուկա, Տոսկանա, Իտալիա), իտալացի երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր, Squallor երաժշտախմբի նախկին անդամ[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնունդով ֆլորենտացի Ջանկառլո Բիգացցին 1970-1980-ական թվականներին լայնորեն տարածված և մեծ ժողովրդականություն վայելող մի շարք երգերի տեքստերի ու երաժշտության հեղինակ է[4][5]։ Նրա հեղինակած իտալական փոփ երգերից շատերի ձայնագրությունները միջազգային հիթեր են դարձել, ինչպես, օրինակ՝ "Gloria"-ն, "Self Control"-ը, "No Me Ames"-ը, "Tu"-ն, "Take the Heat off Me"-ն, "Mama"-ն...

1980-ական թվականների Բիգացցին հիմնականում համագործակցել է Ռաֆի հետ։ Նրանց հեղինակած „Self Control” երգը 1984 թվականին առաջին տեղն է զբաղեցրել իտալական հիթ շքերթում[6]։

1987 թվականին Բիգացցիի, Ռաֆի և Ումբերտո Տոցցիի համատեղ գրած „Si può dare di più” երգը՝ Ումբերտո Տոցցիի, Էնրիկո Ռուջերիի և Ջաննի Մորանդիի կատարմամբ, հաղթող է ճանաչվել Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնում, ապա այդ նույն տարվա ամռանը առաջին տեղը գրավել իտալական հիթ շքերթում[7]։

Ջանկառլո Բիգացցին համբավվել է նաև որպես մի շարք ֆիլմերի սիրված սաունդթրեքների հեղինակ։ Այդ ֆիլմերի թվում են Mery per sempre-ն, Ragazzi fuori-ն և ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակին արժանացած Mediterraneo[4][5][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Addio a Giancarlo Bigazzi autore di grandi successi (իտալ.)
  4. 4,0 4,1 4,2 «Addio a Giancarlo Bigazzi autore di grandi successi». La Repubblica. 2012 թ․ հունվարի 19. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 Luca Romano (2012 թ․ հունվարի 19). «E' morto Giancarlo Bigazzi Autore di successi musicali come "Rose rosse" e "Ti amo"». Il Giornale. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  6. Hit Parade Italia. «I singoli più venduti del 1984» (իտալերեն). hitparadeitalia.it. Վերցված է 2018-10-02-ին.
  7. Hit Parade Italia. «Si può dare di più» (իտալերեն). hitparadeitalia.it. Վերցված է 2018-10-02-ին.
  8. Academy of Motion Picture Arts and Sciences. «The 64th Academy Awards 1992» (անգլերեն). oscars.org. Վերցված է 2018-10-02-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]