Ջաննի Բելլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջաննի Բելլա
Բնօրինակ անունիտալ.՝ Gianni Bella
Ծնվել էմարտի 14, 1946(1946-03-14) (78 տարեկան)
Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Երկիր Իտալիա
Ժանրերփոփ, փոփ ռոք և Latin ballad?
Մասնագիտությունհեղինակ-կատարող, կիթառահար, երգիչ և կոմպոզիտոր
Գործիքներկիթառ, վոկալ և դաշնամուր
ԼեյբլRCA Italiana?, Polydor Records և Embassy?
 Gianni Bella Վիքիպահեստում

Ջովաննի Բելլա, առավել հայտնի է Ջաննի Բելլա անունով (իտալ.՝ Giovanni Bella, մարտի 14, 1946(1946-03-14), Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), իտալացի կոմպոզիտոր, երգերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կատանիայում, երաժշտական իր կարիերան որպես կոմպոզիտոր սկսել իր քրոջ՝ երևգչուհի Մարչելլա Բելլայի համար գրելով մի քանի հիթային երգ՝ բանաստեղծ Ջանկառլո Բիգացցիի հեղինակակցությամբ[1][2]։ 1970-ական թվականներին անձամբ ինքն է հանդես եկել իր գրած երգերի կատարմամբ և 1974 թվականին "Più ci penso" երգով երկրորդ տեղն է զբաղեցրել իտալական հիթ շքերթում[3] In 1976 he topped the hit parade[3], ապա "Non si può morire dentro" երգով հաղթող ճանաչվել Festivalbar փառատոնային մրցույթում[4]։ 1981 թվականին "Questo amore non si tocca" երգի կատարմամբ առաջին անգամ հանդես է եկել Սան Ռեմոյի՝ իտալական երգի փառատոնում, որին հետագայում՝ 1986-2007 թվականների միջակայքում մասնակցել է ևս հինգ անգամ, ընդ որում՝ երեք անգամ զուգերգելով քրոջ՝ Մարչելլայի հետ[2]։ 1983 թվականից Ջաննի Բելլան դադարեցրել է գործակցությունը Ջանկառլո Բիգացցիի հետ և ստեղծագործական նոր փուլ սկսել՝ համագործակցելով բանաստեղծ, երգերի տեքստերի հեղինակ Մոգոլի հետ։ 1990-ականների վերջերին և 2000-ական թվականներին նրանք մի շարք արտակարգ հիթեր են ստեղծել Ադրիանո Չելենտանոյի համար, որոնց ձայնագրություններն ապահովել են վաճառքի չափազանց բարձր ցուցանիշներ[2]։ 2010 թվականի հունվարին Ջաննի Բելլան ինսուլտ է տարել, որի հետևանքով կորցրել է ձայնը, կաթվածահարվել է մի ոտքը[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը IT[3]
1974 Più ci penso 2
1976 Non si può morire dentro 1
1977 Io canto e tu 7
1978 No 7
1978 Toc toc 16
1980 Dolce uragano 7
1981 Questo amore non si tocca 14
1985 L'ultima poesia 6
1990 Verso l'ignoto 7
1991 La fila degli oleandri 38
2007 Forever per sempre 14

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 - Guarda che ti amo (Derby)
  • 1976 - Sogni di un robot (Derby)
  • 1977 - Io canto e tu (Derby)
  • 1978 - Toc toc (Compagnia Generale del Disco)
  • 1980 - Dolce uragano (CGD)
  • 1981 - Questo amore... (CGD)
  • 1983 - G.b.1 - Nuova gente (Avventura)
  • 1984 - G.b.2 (Avventura)
  • 1986 - Una luce (RCA Italiana)
  • 1988 - Due cuori rossi di vergogna (Polydor Records)
  • 1991 - La fila degli oleandri (Fonit Cetra)
  • 1994 - Vocalist (Fonit Cetra)[6]
  • 1998 - Finalmente insieme (Մարչելլա Բելլայի հետ) (Pull/Fuego)
  • 2001 - Il profumo del mare (SDC/Sony Music)
  • 2007 - Forever per sempre (Մարչելլա Բելլայի հետ) (Nuova Gente/Universal Music)

Կենդանի կատարումների ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 - Gianni Bella live (Fonit Cetra)
  • 1996 - Grandi successi - live (Duck Record)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Felice Liperi. Storia della canzone italiana. RAI-ERI, 1999. ISBN 8839715053.
  2. 2,0 2,1 2,2 Eddy Anselmi. Festival di Sanremo: almanacco illustrato della canzone italiana. Panini Comics, 2009. ISBN 8863462291.
  3. 3,0 3,1 3,2 Dario Salvatori. Storia dell'Hit Parade. Gramese, 1989. ISBN 8876054391.
  4. Massimo Emanuelli. 50 anni: storia della televisione attraverso la stampa settimanale. GRECO & GRECO Editori, 2004. ISBN 8879803468.
  5. Sergio Buonadonna (2012 թ․ հունիսի 3). «Marcella Bella Le mie montagne verdi? Sono quelle di Ficarazzi». La Repubblica. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  6. The album was republished in 1995 with the title Belladonna by Pull Music/CGD East West.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաննի Բելլա» հոդվածին։