Ջանիկ Ջանոյան
Ջանիկ Ջանոյան | |||
| |||
---|---|---|---|
1990 - 1993 | |||
Նախորդող | - | ||
Հաջորդող | Լևոն Բարխուդարյան | ||
1975 - 1990 | |||
Նախորդող | - | ||
Հաջորդող | - | ||
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ[1] | ||
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (1951)[1] | ||
Մասնագիտություն՝ | պետական ծառայող և բանկիր | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 20, 1928[1] | ||
Ծննդավայր | Վարդաղբյուր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] | ||
Վախճանի օր | դեկտեմբերի 1, 2010 (82 տարեկան) | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Պարգևներ |
Ջանիկ Արտաշեսի Ջանոյան (հոկտեմբերի 20, 1928[1], Վարդաղբյուր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 1, 2010[2]), հայ տնտեսագետ, պետական-հասարակական գործիչ։ ՀՀ ֆինանսների նախարար (1975-1990 թվականներ), (1990-1993 թվականներ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջանիկ Ջանոյանը ծնվել է Ղուկասավանի շրջանի Վարդաղբյուր գյուղում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1951-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո 1956-1958 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ֆինանսների նախարարությունում։ 1958-1969 թվականներին մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ Նախարարների խորհրդի աշխատակազմում։ 1969-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի բնակչության կենցաղային սպասարկման, նյութատեխնիկական մատակարարման և առևտրի բաժնի վարիչ։ 1975 թվականին նշանակվել է ՀԽՍՀ ֆինանսների նախարար, այդ պաշտոնը զբաղեցրել է 15 տարի անընդմեջ, հանդիսացել ՀԽՍՀ կառավարության նախագահության անդամ։ 1990-1993 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների առաջին նախարարը։ 1975-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, եղել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի առաջին կազմում։ Եղել է «Զարգացման հայկական բանկի» տնօրենների խորհրդի նախագահ[3][4]։
Մեծ է Ջանոյանի ավանդը Հայաստանի ֆինանսական համակարգի ստեղծման ու կայացման գործում։ Մեծ ներդրում ունի ազգային արժույթի՝ հայկական դրամի ներդրման նախապատրաստման ու իրականացման համար։ Նրան է վիճակվել իր ստորագրությունը դնել Հայաստանի անդրանիկ թղթադրամներից առաջինի վրա։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անանիա Շիրակացու մեդալ, 2011 թ.
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- ԽՍՀՄ մեդալներ
- ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգրեր
Նախորդող Ստեփան Սաֆարյան |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ջանիկ Ջանոյան 1975—1990 1990-1993 |
Հաջորդող Լևոն Բարխուդարյան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 477.
- ↑ Մահացել է Ջանիկ Ջանոյանը(չաշխատող հղում)
- ↑ ՀՀ կառավարության կայք, Նախկին նախարարներ
- ↑ Ջանիկ Ջանոյանի կենսագրությունը ՀՀ ֆինանսների նախարարության կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 477)։ |
|