Jump to content

Ջահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազմաճյուղ կանթեղ եկեղեցում։ Տոլյատի։
Բյուրեղապակյա ջահ Հռոմում։
Սկոլկովոյի նորարարական կենտրոնի պատկերասրահի ջահ։

Ջահ (ֆր.՝ lustre, լատին․՝ lustro — «լուսավորում եմ»), առաստաղից կախվող լուսատու, որը նախատեսված է տարածքում անստվեր լուսավորություն ապահովելու համար (ի տարբերություն կետային լույսի աղբյուրների)։ Ջահերի չափսերը (առանձին կետային աղբյուրների միջև եղած տարածությունը) և լույսի կետային աղբյուրների քանակը որոշում են տարածքի հավասարաչափ լուսավորումը։ Սկզբում որպես լույսի աղբյուր օգտագործվել են մոմերը, այսօր հաճախ հանդիպում են էլեկտրալամպեր, լյումինեսցենտային լամպեր և լուսադիոդային լամպեր։

Տեղադրման տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախում են առաստաղից, և, որպես կանոն, բաղկացած են մի քանի էլեկտրական լամպից, ջահերի ամրանները սովորաբար դեկորատիվ ձև են ունենում, ջահերն ունենում են նաև տարբեր էլեմենտներ, որոնք տարածում են լույսը։

Ջահերն առանձնանում են նաև կոմուտացիայով․ կարող են միանալ ինչպես բոլոր լամպերը միաժամանակ, այնպես էլ տարբեր հաջորդականությամբ։

Ժամանակակից շատ ջահեր զինված են հեռակառավարման վահանակներով, ինչը թույլ է տալիս հոսանքափոխել ջահի աշխատանքի ռեժիմը։

Էլեկտրական ջահը կարող է ունենալ արտաքին լուսակարգավորիչ, ինչպես նաև ներկառուցված նեոնային լամպեր։

Ուղղափառ եկեղեցիներում կենտրոնական ջահն անվանում են բազմաճյուղ կանթեղ (հունարեն ՝ բազմալույս բառից)։

Աշխարհի ամենամեծ ջահը վառվել է 2010 թվականի հունիսի 26-ի երեկոյան՝ Դոհայում (Կատար)[1]։ Ջահը կշռել է 18 տոննա։ Օգտագործվել է 165000 լուսադիոդ, որոնք աշխատել են էլեկտրականությամբ։ Ջահի երկարությունը 38,5 մետր էր, բարձրությունը՝ 16 մետր, լայնությունը՝ 12 մետր։ Ալյումինե կաղապարը զարդարված էր բյուրեղապակիով։

Մինչ այդ ամենամեծ ջահը համարվել է Օմանի գլխավոր մզկիթի ջահը՝ 8 մետր տրամագծով, բարձրությունը՝ 14 մետր, կշռել է 8500 կգ, ուներ 1114 լամպ։

Լույսի աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջահի միացման եղանակներ

Ջահի մեջ որպես լույսի աղբյուր կարող են օգտագործվել․

  • Էլեկտրալամպեր
  • հալոգենային լամպեր
  • լյումինեսցենտային լամպեր
  • լուսադիոդային լամպեր
  • Լուսավորում
  • Գործնական նպատակներ
  • Էսթետիկա և գեղագիտություն

Գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապուտաչյա հայրենիք

Թեկուզ չվառվեց տոնական բույլով
Ջահը վերևի, ջահը հազարաչ.
Թեկուզ չբացվեց վարագույրը մով
Եվ ոչ մի ծնծղա անուշ չզնգաց.․․


Եղիշե Չարենց


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Люстра — Словарь изобразительного искусства
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջահ» հոդվածին։