Ջալեբի
Ջալեբիի բաղադրիչները | |
Ենթատեսակ | թխվածք և Հրուշակեղեն |
Առաջացման երկիր | Հնդկաստան, Մաղրիբ[1] և Միջին Արևելք[1] |
Jalebi Վիքիպահեստում |
Ջալեբի, աղանդեր, տարածված է Հնդկաստանում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Այն իրենից ներկայացնում է խմորի թելեր` պատրաստված ցորենի ալյուրից, տապակված յուղի մեջ, որի վրա լցվում է շաքարի օշարակ (հաճախ նաև` վարդաջուր կամ կիտրոնի հյութ)։ Ջալեբին կարող է մատուցվել տաք և սառը։ Նրա երեսը կարամելային է, որը համի վրա դրական է ազդում։ Ջալեբին համանման է ըստ պատրաստման մեթոդի իսպանական չուրրոսին (իսպանական խոհանոցը իր ժամանակին արաբական ուժեղ ազդեցություն է կրել), ինչպես նաև թուրքական չակ-չակ աղանդերին, և շատ երկրներում տարածված փշուրին և մրջնաբույնին։ Ռուսական տեքստում ջալեբիները համեմատում են փքաբլիթների հետ, սակայն փքաբլիթը, անգամ ռուսական տարբերակով կարկանդակ է առանց միջուկի, ամբողջությամբ տապակված ֆրիտյուրի վրա, իսկ ջալեբի ճաշատեսակի պատրաստման ժամանակ խմորը շերտերով լցվում է ֆրիտյուրի մեջ կամ էլ դրվում է այնտեղ փոքր կտորներով։
Պատմություն և ներկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջալեբիի հայրենիքն է համարվում Մերձավոր Արևելքը, թերևս բառն ինքնին պարսկական «զալիբիա» կամ արաբական «զալաբիա» բառերի փոփոխված տարբերակն է։ XIII դարում Մուհամեդ-բեն-Հասան-ալ-Բաղդադին արդեն հիշատակում էր ջալեբիի բաղադրատոմսը իր խոհարարական գրքում։ XV դարում ջալեբին պարսիկ զավթիչների հետ ներթափանցել է Հնդկաստան, որտեղ, սակայն, արդեն իսկ առկա էր դրան շատ նման աղանդեր, իմարթին։ Ջալեբիին նոր համ տալու համար Իրանում դրան ավելացնում են քրքում, իսկ Հնդկաստանում` կեվրա (անուշաբույր ջուր)։ Հնդկաստանում ջալեբին նաև հաճախ մատուցվում է ռաբրիով` խտացրած կաթի հնդկական անալոգով։ Արաբ-քրիստոնյաների համար սա մկրտության տոնին մատուցվող ավանդական կերակուր է, Իրանի մուսուլմաններն այն մատուցում են աղքատներին Ռամադանի ժամանակ և օգտագործում են տոների ժամանակ։ Աֆղանստանում ձմռանը սնվում են ձկով։ Այսօր ջալեբին հաճախ վաճառվում է շուկաներում և փողոցային առևտրականների մոտ Մարոկկոյից մինչև Բանգլադեշ, հիմնականում պատրաստվում է հենց հաճախորդների աչքի առջև։ Ջալեբիին նվիրված են երգեր, որոնք հնչում են մի քանի բոլիվուդյան ֆիլմերում, ինչպես նաև լոնդոնցի երաժիշտ Four Tet-ի ստեղծագործությունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պատրաստի ջալեբի
-
Ջալեբիի պատրաստման գործընթացը, Արևմտյան Բենգալիա
-
Հնդկական իմարթի աղանդերը տարբերվում է խմորի հաստությամբ
-
Ջալեբին ռաբրիի հետ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 (unspecified title) — ISBN 978-2-84416-769-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Oxford Companion to Food / Alan Davidson, Tom Jaine. — Oxford University Press, 2014. — С. 424–425. — ISBN 978-0-19-967733-7