Պոստոյնսկա Յամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Պոստոյնսկա Յամա
Տեսակէքսկուրսիոն անձավ, հնագիտական հուշարձան և solutional cave?
Երկիր Սլովենիա
ՎարչատարածքMunicipality of Postojna?
Քարտեզ
Քարտեզ

Պոստոյնսկա Յամա, Պոստոյնսկայա քարանձավ, Ադելբերգի քարանձավ (սլովեն.՝ Postojnska jama), կարստային քարանձավների համակարգ Սլովենիայում։ Ունի 24,340 մ երկարություն, գտնվում է Պոստոյնա քաղաքի մոտ (Նոտրանսկա Կրաշկա շրջան)՝ Կարստ սարահարթի վրա։ Ամենաերկար քարանձավային համակարգն է Սլովենիայում և զբոսաշրջիկների կողմից ամենից շատ այցելություններ ունի երկրում։ 19-րդ դարից անցկացվել է լուսավորության համակարգ, քարանձավով անցնում է երկաթգիծ։

Կարստային այս սարահարթից էլ հենց առաջացել է կարստ տերմինը։ Այն բնութագրում է այնպիսի երևույթների ամբողջությունը, երբ լեռնային ապարները ջրի հետևանքով քայքայվում են, և առաջանում են դատարկ տեղեր։ Այն ունենում է առանձնահատուկ ռելիեֆ, որն առաջանում է այնպիսի տեղերում, որտեղ ապարները համեմատաբար հեշտ են լուծվում ջրում, օրինակ կա գիպս, կրաքար, մարմար, դոլոմիտ, քարաղ[1]։

Քարանձավը ձևավորվել է Պիվկա գետի ջրերով, որը հոսում է քարանձավով մոտ 800 մ։ Ներսում ամբողջ տարի պահպանվում է 10 °С ջերմաստիճան։ Քարանձավի 5,3 կմ հատվածը բաց է այցելությունների համար․ սա աշխարհում ամենաերկար քարանձավային հատվածն է, որ բաց է այցելուների համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավն առաջին անգամ նկարագրվել է 17-րդ դարում սլովենացի բարոն, գիտնական Յանեզ Վայկարդ Վալվազարի կողմից։ Քարանձավի նոր տարածքներ պատահմամբ հայտնաբերվել են Լուկա Չեչ անունով հասարակ ծառայողի կողմից 1818 թվականին, որը մասնակցել է այն աշխատանքներին, որ տարվել են Ավստրիայի կայսր Ֆրանց II-ի՝ քարանձավ այցելելու կապակցությամբ[1] ։

1819 թվականին քարանձավը բացվել է այցելությունների համար, և Չեչը դարձել է վեց ուղեկցորդներից մեկը։ Երկար ժամանակ չէր ճանաչվում նրա՝ քարանձավի նոր տարածքներ բացելը, և միայն գրեթե 25 տարի անց վերականգնվել է ճշմարտությունը։ Քարանձավում էլեկտրական լուսավորություն է անցկացվել 1884 թվականին, նույնիսկ ավելի շուտ, քան Լայբախում՝ Կրայնայի մայրաքաղաքում։ Դա կատարվել է Ֆրանց Յոզեֆի հրամանով, որը երկու անգամ այցելել է քարանձավ։ Հաբսբուրգներին ընդունելու առիթով քարանձավում կառուցվել է Պրեդյամսկի շքեղ պալատը (ներկայումս այնտեղ ռեստորան է գործում)։

Քարանձավի համերգային սրահ

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ինժեներներին օգնելու նպատակով քարանձավով ավստրիացիների թիկունք է տարվել իտալական բանակի ամբողջ զորամիավորում[2]։ Քարանձավի ավելի հեռավոր սրահներ հասնելը հեշտացրել է ռուս ռազմագերիների՝ 1916 թվականին կառուցած հարմարանքը[2]։

1872 թվականին անցկացվել է աշխարհում առաջին քարանձավային երկաթգիծը, որի վագոնիկները սկզբնական շրջանում հրում էին էքսկուրսավարները, իսկ 20-րդ դարի սկզբին տեղադրվել է գազային լոկոմոտիվ։ 1945 թվականից հետո գազային լոկոմոտիվը փոխարինվել է էլեկտրականով։ Քարանձավի համերգային սրահում կազմակերպվում են երաժշտական միջացառումներ։ Այսպես, 1930 թվականին այստեղ երկու անգամ համերգ է տվել «Լա Սկալա» թատրոնը[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սլովենացի պարտիզանները պայթեցրել են լյուֆտվաֆեի՝ քարանձավում պահվող ռազմավարական պաշարները, ինչի պատճառով քարանձավի որոշ սրահներ մինչ օրս պատված են սև նստվածքով[4]։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարանձավների խորհրդանիշներից մեկը պոչավոր երկկենցաղն է (լատին․՝ Proteus anguinus), որն ունի մոտ 20 սմ երկարություն և ապրում է գետնի տակ։ Քարանձավի սրահներից մեկում տեղադրվել է ակվարիում, որտեղ կարելի է տեսնել այս կենդանիներին՝ Եվրոպայում միակ ողնաշարավորներին, որոնք իրենց ողջ կյանքն անցկացնում են գետնի տակ։

Քարանձավում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 150 կենդանատեսակ, որոնց թվում կան էնդեմիկ տեսակներ[5]։ Լուկա Չեչը քարանձավում հայտնաբերել է նաև մինչ այդ անհայտ բզեզի, որը սխալմամբ անվանել են ոչ այն հայտնաբերողի, այլ թանգարանի հովանավորի անունով։ թանգարանին կից կա վիվարիում, որը ներկայացնում քարանձավի կենդանական աշխարհը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Б.Готман 01.10.17
  2. 2,0 2,1 В. Н. Дублянский 1. Пещеры и пещерники • 1.3. Рождение - "классической" спелеологии // Занимательная спелеология. — Урал ЛТД, 2000. — 526 с. — ISBN 5-8029-0053-9 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  3. Aspects of the History of Slovene Karst (1545–2008) - Trevor R. Shaw - Google Книги
  4. «Predjamski Grad (historical castle, Slovenia) — Encyclopedia Britannica». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  5. Vivarium Proteus " Postojna Cave

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոստոյնսկա Յամա» հոդվածին։