Պոլ Տալիոնի
Պոլ Տալիոնի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1808[1][2][3] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[2][3] |
Մահացել է | հունվարի 7, 1884[4] (75 տարեկան) կամ հունվարի 6, 1884[3][5] (75 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական ռայխ[3] |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | պարուսույց և բալետի պարող |
Աշխատավայր | Berlin State Opera? և His Majesty's Theatre? |
Ամուսին | Amalie Taglioni? |
Ծնողներ | հայր՝ Ֆիլիպո Տալիոնի |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Auguste Taglioni? և Marie Taglioni?[5] |
Paul Taglioni Վիքիպահեստում |
Պաոլո (Պաուլ, Պոլ) Նիկոլաուս Տալիոնի (իտալ.՝ Paul Nikolaus (Paolo Nikola) Taglioni), բալետի իտալացի արտիստ, պարող, խորեոգրաֆ և բալետմաստեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական հայտնի բալետային դինաստիայի ներկայացուցիչ է։ Մանկավարժ և բալետմաստեր Ֆիլիպո Տալիոնիի որդին է, բալերինա Մարիա Տալյոնիի փոքր եղբայրը։
Սովորել է իր հոր մոտ և Փարիզում` Ժ. Ֆ. Կուլոնի մոտ։ Դեբյուտել է 1825 թվականին, Շտուտգարտում (կատարել է Պա-դե-դե` քրոջ Մարիա Տալիոնիի հետ միասին)։ 1826-1829 թվականներին հյուրախաղերով հանդես է եկել Վիեննայում, Մյունխենում, Բեռլինում, ելույթ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում քրոջ հետ միասին` հաճախակի կիսելով նրա հաղթանակնեը։
1831 թվականին բեմադրել է իր առաջին` «Die Pagen des Herzogs von Vendôme» բալետը։
1847-1851 և 1856-1857 թվականներին եղել է լոնդոնյան «Her Majesty’s Theatre» թատրոնի մենապարող, որտեղ բեմադրել է «Կորալիա, կամ Անկայուն ասպետը» (1847 թվական), «Տեա, կամ Ծաղիկների փերի», (1847 թվական), «Պրիմա-բալերինա, կամ Թակարդ», «Ձմեռային զվարճանքներ, կամ Չմշկորդներ» (երկուսն էլ` 1849 թվական), «Կերպարանափոխություն» (1850 թվական) բալետները. այս բոլոր բալետների կոմպոզիտորն է Ցեզար Պունին։ Լոնդոնում իրենց բեմադրած բալետներում մասնակցել են ռոմանտիկ ոճի անվանի պարողներ Կառլոտա Գրիզին, Կառոլինա Ռոզատին, Մարիա Տալիոնին, Ամալիա Ֆերարիսը, Ա. Բոսկետին և այլն։
Աշխատել է Բեռլինի պետական օպերայում, Միլանի «Լա Սկալայում»։ 1856-1883 թվականներին եղել է Բեռլինի պալատական օպերայի բալետմաստեր, որտեղ բեմադրել է իր բալետներից ամենահայտնիներից մեկը` Պ. Հելտելի «Ֆլիկի և Ֆլոկի արկածները» (1858 թվական), այնուհետև` «Կորսար», «Զուր զգուշավորություն» (1864 թվական), «Կոպելիա» (1882) և այլն։
Միաժամանակ ներկայացումներ է բեմադրել Միլանում, Պետերբուրգում, Վիեննայում և այլն։
Բեմադրությունների սկզբում Պ. Տալիոնին իր հոր ազդեցության ներքո էր, այնուհետև բալետմաստերը սկսել է ձեռք բերել իր ոճը` բերելով բեմադրական և տեխնիկական նորություններ (լուսային էֆեկտներ և այլն)։
Պ. Տալիոնիի բեմադրությունները, որոնք ստեղծվել են ամենուրեք սկսված բալետային արվեստի անկման ժամանակաշրջանում, հայտնի չափով դեմ են գնացել այդ միտմանը` օգնելով Գերմանիայի բալետային թատրոնին պահպանել գեղարվեստական և կատարողական բարձր աստիճանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Wurzbach D. C. v. Taglioni, Paul (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 43. — S. 21.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #117197459 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Тальо́ни // Театральная энциклопедия (ռուս.) / под ред. С. С. Мокульский — М.: Большая российская энциклопедия, 1960. — Т. 5.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Балет։ энциклопедия. / Гл. ред. Ю. Н. Григорович.- М.։ Советская энциклопедия, 1981.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Տալիոնի» հոդվածին։ |
|