Jump to content

Պոդգորիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պոդգորիցա
չեռնոգորերեն Podgorica
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեռնոգորիա Չեռնոգորիա
ՀամայնքPodgorica Municipality?
ՔաղաքապետՄիոմիր Մուգոշա
Առաջին հիշատակում1326
Այլ անվանումներԲիրզիմինում, Ռիբնիցա, Բոգուրտլեն, Տիտոգրադ
Մակերես225 կմ²
ԲԾՄ45 մ
Բնակչություն150 977 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+382 20
Փոստային ինդեքս81000
Փոստային դասիչ81000
Ավտոմոբիլային կոդPG
Պաշտոնական կայքpodgorica.me և podgorica.me/en(անգլ.)
Պոդգորիցա (Չեռնոգորիա)##
Պոդգորիցա (Չեռնոգորիա)

Պոդգորիցա (չեռնոգոր.՝ Подгорица/Podgorica), Մոնտենեգրոյի խոշորագույն քաղաք և գործնական կենտրոն, համանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոն։ Համաձայն երկրի Սահմանադրության 7-րդ հոդվածի, Չեռնոգորիայի պաշտոնական մայրաքաղաքը Ցետինեն է։ Սակայն պետական հաստատությունների մեծամասնությունը, այդ թվում նաև կառավարությունը և պառլամենտը, գտնվում են Պոդգորիցայում, որը ըստ Սահմանադրության ունի գլխավոր քաղաքի կարգավիճակ։

Ունի համալսարան։ Որպես քաղաք հայտնի է 1330-ից։ XV դ․ վերջից մինչև 1878-ը եղել է օսմանյան լծի տակ։ Բեռլինի կոնգրեսի որոշմամբ 1878-ին վերադարձվել է Չեռնոգորիային։ 1918-ից Սերբերի, հորվաթների, սլովենների թագավորության կազմում էր (1929-ից՝ Հարավսլավիայի)։ Պահպանվել են թուրք. ամրոցի ավերակներ (XV դ․), շենքեր (XVII-XIX դդ․)։ 1972-ին Երևանի և Պոդգորիցաի միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության համաձայնագիր։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոդգորիցա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 15