Պոբջոյի բրիտանական դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոբջոյի բրիտանական դրամահատարան
Տեսակբիզնես ձեռնարկություն և դրամահատարան
Երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնադրված է1965
Պաշտոնական կայք

Պոբջոյի բրիտանական դրամահատարան, մասնավոր դրամահատական ընկերություն, որի մի հատվածը գտնվում է Անգլիայի Սուրեյ քաղաքում, այն արտադրում է հուշադրամներ, մեդալներ, տոկեններ և ձուլակտորներ[1]։ Դրամահատարանն արտադրում է նաև շրջանառության արժույթներ Բրիտանիայի Անդրծովյան տարածքների որոշ մասի և ինքնիշխան երկրների համար, ներառյալ Սիերա Լեոնեն և Վանուատուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամահատարանը հիմնադրվել է 1965 թվականին Դերեկ Պոբջոյի կողմից, որն իր հոր` Էռնեստ Պոբջոյի կողմից ոսկերչության և շինարարության բիզնեսը թողնելուց հետո ձեռք բերեց մետաղադրամի մամլիչ` դրամահատարան կառուցելու նպատակով[1]։ Ուինսթոն Չերչիլի մահվան կապակցությամբ նույն տարում փոքր դրամահատարանն արտադրեց հիշատակի ոսկե մեդալների շարք։

1974 թվականից սկսած դրամահատարանը ներգրավված է նոր թողարկվող փոստային նամականիշերի արտադրության և միջազգային վաճառքի մեջ և ներկայումս բացառիկ կերպով համակարգում է յոթ երկրների մետաղադրամների և դրամահատման ծրագրերը Համբարձման կղզիներ, Բահամներ, Բրիտանական Անտարկտիկական տարածքներ, Բրիտանական Վիրջինյան կղզիներ, Ֆոլկլենդյան կղզիներ, Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ և Տրիստան դա Կունյա).[1]

Որպես ոսկե շղթաներ, ոսկեզօծ և էմալապատ նշաններ և զինանշանի խորհրդանիշեր, բոլոր տեսակի թագավորական խորհրդանիշեր և շքանշաններ արտադրող` Պոբջոյի դրամահատարանը հանդիսանում է բրիտանական թագավորական գործակալների և Լոնդոնի տարբեր ոսկերիչների կապալառու, որոնց համար իրականացնում է ամեն տեսակի թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր պարունակկող պատվերներ[1]։

Դրամագիտական զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին ընկերությունը մշակել է նոր մետաղական համաձուլվածք` նման Վիրենիում (Virenium) անունով հայտնի գերմանական արծաթին (նեյզիլբեր), որը պարունակում է 81% պղինձ, 10% ցինկ և 9% նիկել[2]։ Այս համաձուլվածքը 1978 թվականից ի վեր օգտագործվել է չշրջանառվող հիշատակի մետաղադրամներում։

Ընկերությունը ստեղծել է նաև Մենս Նոբլ ձուլակտորային մետաղադրամը, որը պարունակում է պլատինի մեկ տրոյական ունցիա։ Դրամահատարանի ոսկե հրեշտակ մետաղադրամը ամեն օր մեջբերվում է Financial Times-ի և Ռոյթերսի կողմից։ 1999 թվականին Պոբջոյի դրամահատարանը թողարկեց աշխարհի առաջին տիտանի մետաղադրամը, 1999 թվականին, Ջիբրալթարի Հազարամյակի 5 ֆունտ ստերլինգ մետաղադրամը[1]։

Երկրներ և կառավարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոբջոյի դրամահատարանը հատում է չշրջանառվող (հիշատակի), շրջանառության և նմուշային մետաղադրամներ աշխարհի կառավարությունների և կենտրոնական բանկերի մոտ 20 %-ի համար, ինչպես նաև որոշ ազգային դրամահատարանների համար իրականացնում է ենթակառուցվածքային աշխատանքներ։ Մեդալիոնների շատ թողարկումներ արտադրել են, մասնավորապես Հոնկոնգի, Մալազիայի և արաբական երկրների համար։ Դրամահատարանն արտադրել է ութսուն տարբեր մեդալիոններ` Բնության համաշխարհային հիմնադրամի հավաքածուի համար։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Պոբջոյի դրամահատարանն առաջադրվեց Տարվա մետաղադրամի մրցանակի ութ դասակարգում և չափազանց հպարտ էր, երբ արժանացավ չորս մրցանակների, ներառյալ Տարվա գլխավոր մետաղադրամը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Pobjoy Mint About us». Pobjoy Mint. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 12-ին.
  2. «Virenium». diracdelta.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]