Պյոտր Նովիկով
Պյոտր Սերգեևիչ Նովիկով (ռուս.՝ Пётр Новиков, օգոստոսի 15, 1901[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 9, 1975[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս, մաթեմատիկական տրամաբանության, ալգորիթմների և խմբային տեսության մասնագետ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1960), Լենինյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1901 թվականի օգոստոսի 15-ին (օգոստոսի 28) Մոսկվայում։ 1919 թվականին՝ գիմնազիան ավարտելուց հետո, ընդունվել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը։ Բանակում երկու տարի ծառայելու պատճառով այն ավարտել է 1926 թվականին։ Աշխատել է Մենդելեևի անվան ռուսական քիմիական տեխնոլոգիաների համալսարանում (1929-1934, 1943-1944[6]) և Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում (1934-1975)։ 1957 թվականից Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի մաթեմատիկական տրամաբանության ամբիոնի վարիչ է եղել։
Նա գտել է «Լուզինյան գործին» չմասնակցելու քաղաքական ուժը (1936): 1968 թվականին ստորագրել է հայտնի «Նամակ 99 մաթեմատիկոսների»-ն, ի պաշտպանություն իր ասպիրանտ և այլախոհ Ալեքսանդր Եսենին-Վոլպինի, ում հարկադրաբար փակում են լենինգրադյան հատուկ հոգեբուժարանում։ Դրանից հետո նա ազատվել է Լենինի անվան Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի բաժնի վարիչի պաշտոնից[7]։
Երկարատև հիվանդությունից հետո՝ 1975 թվականի հունվարի 9-ին Պյոտր Նովիկովը մահանում է։ Նրան թաղում են Նովոդևիչյան գերեզմանատանը (թիվ 7 տեղամաս), իր կնոջ` Լյուդմիլա Կելդիշի հետ։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական աշխատանքները սահմանային տեսության, մաթեմատիկական տրամաբանության, ալգորիթմների և խմբային տեսության վերաբերյալ են։ ԽՍՀՄ-ում ստեղծեց մաթեմատիկական տրամաբանության դպրոց։ Նրա աշակերտներն են ճանաչված մաթեմատիկոսներ Սերգեյ Ադյանը, Ալեքսեյ Լյուպունովը, Ա. Թայանովը, Սերգեյ Յաբլոնսկին։
Երբ դեռ Նիկոլայ Լուզինի ասպիրանտ էր և սովորում էր մոսկովյան մաթեմատիկական դպրոցում, Պյոտր Նովիկովը լիակատար լուծում է սահմանային տեսությունը նկարագրող բարդ խնդիրը՝ օգտվելով «Ցուցանիշների համադրման սկզբունքը» մշակված մեթոդից։ Նա ստեղծել է ֆորմալ համակարգերի հետևողականությունը ապացուցելու մեթոդ, որի հիմնված էր բանաձևի հասկացության հիման վրա։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկու Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշ
- Մեդալներ
- Լենինյան մրցանակ (1957)՝ «Խմբի տեսության խնդրի խելամիտ և ալգորիթմիկ լուծման մասին» գիտական աշխատանքի համար (1955)։
- Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (1999 թվականին հետմահու, Սերգեյ Ադյանի հետ), պարբերական խմբերի հետաքննման նոր մեթոդի ստեղծման աշխատանքների համար, ինչը հնարավորություն է տվել լուծելու որոշակի հանրահաշվական խնդիրներ, որոնք երկար ժամանակ լուծում չեն ստացել։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտությունների կատարյալ ունակությունները ժառանգել է իր առաջին կնոջ որդին, երեխաններից ամենամեծը՝ Լեոնիդ Կեդվիշը, ինչպես նաև իր հարազատ որդիները՝ Սերգեյ Նովիկովը և Անդրեյը։ Ընտանիքում եղել են նաև երկու դուստր՝ Նինան և Ելենան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://math.ru/history/people/novikov_ps
- ↑ https://books.google.cat/books?id=VtgUEAAAQBAJ&pg=PA5 — P. 5.
- ↑ Е.Н.Будрейко, А.П.Жуков. Профессора Университета Менделеева:XX век М.: РХТУ им.Д.И.Менделеева. — Москва: РХТУ им. Д.И.Менделеева, 2006. — С. 441-442. — 756 с. — ISBN 5-7237-0513-X.
- ↑ 35-летие первой громкой насильственной госпитализации по политическим мотивам. Независимый психиатрический журнал (2003). Проверено 23 июля 2013. Архивировано 29 августа 2013 года.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Биография на сайте «Биография.ру»
- Общероссийский математический портал
- С. И. Адян «К столетию со дня рождения Петра Сергеевича Новикова»
|
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 9 մահեր
- 1975 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի մաթեմատիկոսներ
- 20-րդ դարի ռուս մաթեմատիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Խորհրդային մաթեմատիկոսներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս մաթեմատիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ