Պիեռ Բրիս
Պիեռ Բրիս ֆր.՝ Pierre Brice | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրեստ[4] |
Մահացել է | հունիսի 6, 2015[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Կոմպիեն[4] |
Գերեզման | Գրեֆելֆինգ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | երգիչ, գրող, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ժանրեր | փոփ |
Պարգևներ և մրցանակներ | |
Պիեռ Բրիս (ֆր.՝ Pierre Brice, լրիվ անունը՝ բարոն Պիեռ-Լուի Լե Բրի, փետրվարի 6, 1929[1][2][3][…], Բրեստ[4] - հունիսի 6, 2015[1][2][3][…], Կոմպիեն[4]), ֆրանսիացի թատրոնի և կինոյի դերասան, երգիչ և ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեռ Բրիսը ծնվել է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Բրեստ քաղաքում ՝ ազնվական ընտանիքում։ 19 տարեկանում կամավոր անդամագրվել է ֆրանսիական բանակին և մասնակցել Հնդկաչինի առաջին պատերազմին (1946-1954 թթ.)։ Մարտական գործողությունների ժամանակ պարեկային խումբը, որի մեջ էր նաև նա, հայտնվել է ականի վրա։ Պայթյունի ալիքը Պիեռ Բրիսին նետել է մի քանի մետր հեռավորության վրա, սակայն նա զարմանալի կերպով անվնաս է մնացել։ Հնդկաչինից հետո, որպես ֆրանսիական բանակի դեսանտային, մասնակցել է Ալժիրի պատերազմին (1954-1962 թթ.)։
Պիեռ Բրիսը կինոյում սկսել է նկարահանվել 1958 թվականից՝ «Էլեկտրական այրին» ֆիլմում։ Նա հիմնականում հայտնի է գերմանացի գրող Կառլ Ֆրիդրիխ Մայի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերում ՝ ապաչների մեսկալերո ցեղի առաջնորդ Վինետուի դերով։ Այդ ֆիլմերից են «Արծաթե լճի գանձերը» (1962 թ.), «Վինետու» (1963 թ.), «Ապաչների ոսկին» (1963 թ.), «Վինետուն՝ Ինչու-Չունի որդին» (1964թ.), «Ուրուրների մեջ» (1964 թ.), «Վինետուն՝ ապաչների առաջնորդը» (1964 թ.), «Հավատարիմ ձեռքը՝ հնդկացիների բարեկամը» (1965 թ.), «Նաֆթային արքան» (1965 թ.), «Շանթարձակն ու Վինետուն» (1966 թ.), «Վինետուն Մահվան հովտում» (1968 թ.), «Վինետուի վերադարձը» (1998 թ.) և այլ ֆիլմերում, որոնց մեծ մասում նա նկարահանվել է ամերիկացի դերասան Լեքս Բարկերի հետ։
Պիեռ Բրիսի այլ ֆիլմերից են «Խաբուսիկ երջանկություն» (1958 թ.), «Խաբեբաները» (1958 թ.), «Փարավոնի կինը» (1960 թ.), «Զորրոն ընդդեմ Մացիստայի» (1963 թ.), «Դակերը» (1967 թ.), «Գանգստերի տիկնիկը» (1975 թ.) և այլն։ Պիեռ Բրիսը կինոյում նկարահանվել է շուրջ 40 տարի։ Նա Ֆրանսիայում հայտնի է նաև որպես էստրադային երգիչ և թատերական ռեժիսոր։
Պիեռ Բրիսը մահացել է 2015 թվականի հունիսի 6-ին՝ թոքաբորբից։
Մասնակի ֆիլմագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1958 | Էլեկտրական այրին | Le septième ciel | - |
1958 | Խաբեբաները | Les Tricheurs | Բեռնարդ |
1958 | Խաբուսիկ երջանկություն | Le miroir à deux faces | Ժակ |
1960 | Կազակները | I cosacchi | Բորիս |
1960 | Շրթներկ | Il rossetto | Ջինո Լուչիանի |
1960 | Հաճույքներ շաբաթ երեկոյան | I piaceri del sabato notte | Ալդո |
1960 | Քարե կանանց հողմաղացը | Il Mulino delle donne di pietra | Հանս ֆոն Արնիմ |
1960 | Կնամոլը | L'homme à femmes | Լորան Բերտի |
1960 | Փարավոնի կինը | La donna dei faraoni | - |
1961 | Բաքոսուհիներ | Le baccanti | Դիոնիսոս |
1962 | Կողոպտիչները | Los atracadores | - |
1962 | Քաղցր էքստազ | Douce violence | - |
1962 | Արծաթե լճի գանձերը | Der Schatz im Silbersee | Վինետու |
1962 | Հրով և սրով | Col ferro e col fuoco | Յան Սկշետուսկի |
1963 | Անհաղթ հեծյալը` դիմակով | L'invincibile cavaliere mascherato | Դոն Դիեգո |
1963 | Զորրոն ընդդեմ Մացիստայի | Zorro contro Maciste | Զորրո, Ռամոն |
1963 | Ապաչների ոսկին | Winnetou - 1. Teil | Վինետու |
1963 | Լռության երդում | Pacto de silencio | Ժան Կլաուս |
1964 | Վինետուն` ապաչների առաջնորդը | Old Shatterhand | Վինետու |
1964 | Վինետուն` Ինչու-Չունի որդին | Winnetou - 2. Teil | Վինետու |
1964 | Ուրուրների մեջ | Unter Geiern | Վինետու |
1965 | Դժոխքը Մանիտոբայում | Die Hölle von Manitoba | Ռիզ |
1965 | Նավթային արքան | Der Ölprinz | Վինետու |
1965 | Վինետու 3 | Winnetou - 3. Teil | Վինետու |
1965 | Հավատարիմ ձեռքը` հնդկացիների բարեկամ | Old Surehand | Վինետու |
1966 | Ավազակների կառնավալը | Gern hab' ich die Frauen gekillt | գործակալ Բրիս |
1966 | Վինետուն և խառնածին Ապանաչին | Winnetou und das Halbblut Apanatschi | Վինետու |
1966 | Շանթարձակն ու Վինետուն | Winnetou und sein Freund Old Firehand | Վինետու |
1967 | Դակերը | Dacii | Սեպտիմիոս Սևերոս |
1967 | Տասներեքերորդ քմահաճույքը | Le 13ème caprice | Ֆրանսուազ |
1968 | Վինետուն Մահվան հովտում | Winnetou und Shatterhand im Tal der Toten | Վինետու |
1971 | Էրիկա | Erika | Ռենատո Լորան |
1971 | Տիկին, դուք ազա՞տ եք | Madame êtes-vous libre? | - |
1971 | Անիծյալների գիշերը | La notte dei dannati | Ժան Դուպրեյ |
1974 | Մահապատիժ արևածագին | Una cuerda al amanecer | - |
1975 | Գանգստերի տիկնիկը | La pupa del gangster | կոմիսար Սալվատորե Լամբելլի |
1980 | Իմ ընկեր Վինետուն | Winnetou le mescalero | Վինետու |
1981 | Իդեալական նավ | Das Traumschiff | Ռոբերտ Դումոն |
1987 | Քնքուշ անճարակները | Zärtliche Chaoten | Վինետու |
1990 | Ապարանքը լճի վրա | Ein Schloß am Wörthersee | Անդրե |
1993 | «Լազեր» գործողությունը 2. Երկնագույն ադամանդի հետքերով | Der blaue Diamant | Պիեռ Լատուշ |
1996 | Կլինիկան արմավենիների տակ | Klinik unter Palmen | Ժան-Կլոդ Վալենտին |
1998 | Վինետուի վերադարձը | Winnetous Rückkehr | Վինետու |
1998 | Բոլոր ընկերները | In aller Freundschaft | դոկ. Օլիվեր Բերտ |
2004 | Հոթել «Երազանք» | Das Traumhotel | Պիեռ Ֆոնտան |
2006 | Կարմիր վարդեր | Rote Rosen | հոթելի շվեյցար |
2007 | Խաչակրաց արշավանք դեպի երջանկություն | Kreuzfahrt ins Glück | Նիկոլաս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բրիս» հոդվածին։ |
|