Պերուջա (գավառ)
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Կարգավիճակ | Իտալիայի պրովինցիաներ | ||||
Մտնում է | Ումբրիա | ||||
Վարչկենտրոն | Պերուջա | ||||
Օրենսդրական մարմին | Provincial Council of Perugia? | ||||
Բնակչություն | ▼638 359 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Տարածք | 6334 կմ² | ||||
Սահմանակցում է | Պեզարո է Ուրբինո, Անկոնա, Մաչերատա, Ասկոլի Պիչենո, Ռիետի, Տեռնի, Սիենա և Արեցո | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | IT-PG | ||||
Հեռախոսային կոդ | 075, 0578, 0742 և 0743 | ||||
Փոստային ինդեքսներ | 06100 և 06010–06089 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PG | ||||
provincia.perugia.it(իտալ.) | |||||
Պերուջա գավառ (իտալ.՝ Provincia di Perugia), գավառ Իտալիայի Ումբրիա մարզում, որը պարունակում է տարածաշրջանի և բնակչության երկու երրորդը։ Պերուջա գավառի մայրաքաղաքը Պերուջա քաղաքն է։ Գավառն ընդգրկում էր ամբողջ Ումբիրայի տարածքը մինչև 1927 թվականը, ապա Տեռնին տարանջատվեց և դարձավ Ումբրիայի գավառ։ Պերուջա գավառն ունի 6,334 քառակուսի կիլոմետր տարածք, որը ներառում է Ումբրիայի երկու երրորդը, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 660000 բնակիչ։ Կան 59 կոմունաներ Պերուջա գավառում։ Գավառն ունի շատ տեսարժան վայրեր, հատկապես պատմական և գեղարվեստական։ Այնտեղ է գտնվում Կենտրոնական Իտալիայի ամենամեծ լիճը՝ Տրազիմենյան լիճը։ Այն պատմականորեն Ումբրիների՝ իտալական ցեղերի նախահայրենիքն էր, իսկ հետագայում դա հռոմեական գավառ էր, ապա՝ մինչև 19-րդ դարի վերջը Պապական մարզ էր։
Պատմություն և տոպոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերուջա գավառը հիմնադրվել է 6-րդ դարում Էտրուսկների կողմից։ Ումբրիա և Տիբերի հովիտները գտնվում են գավառի տարածքում։ Գավառի արևելյան հատվածը լեռնոտ տարածություն է, իսկ մնացած մասը ծածկված է անտառներով։ Գավառն ընդգրկում է Տիբեր գետի ավազանը և նրա վտակները։ Հարավային շրջաններում քիչ են լեռները։
Մետաքսը, եգիպտացորենն ու խոտը գավառի կարևորագույն գյուղատնտեսական արտադրանքներն են։ Մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ սնվում են Տիբեր գետի և նրա վտակների ջրերով ոռոգվող հողատարածքներում աճող խոտերով։ Պերուջան Պապական մարզերից՝ Հռոմից, Վիտերբոյից և Չերետո դի Սպոլետոից հետո չորրորդ կարևորագույն գավառն է[2]։ Իտալիայի ամենամեծ լիճը՝ Տրազիմենյան լիճը, գտնվում է Պերուջա գավառում։ Լիճն ունի երեք կղզի[3]։ Լիճն ունի շուրջ 30 կիլոմետր շրջագիծ, բայց համեմատաբար մակերեսային է։ Այն սնվում է մոտակա լեռների աղբյուրներով[2]։
Վարչակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերուջա գավառի 59 կոմունաները կառավարվում են տեղական ընտրական մարմնի կողմից, ով պատասխանատու է տարածաշրջանային պլանավորման, կառավարման, մունիցիպալիտետի գործունեության, շրջակա միջավայրի, էներգիայի, ճանապարհների համար։ 2007 թվականին Պերուջա գավառում թմրամիջոցների չարաշահումից մահացել է 25 մարդ։ Դա գրանցված մահերի ամենաբարձր ցուցանիշն է Իտալիայի մարզերի մեջ[4]։
Տուրիստական վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պերուջա գավառը հայտնի է իր միջնադարյան պալատներով, ամրոցներով։ Պերուջայի տուրիստական վայրերն են՝ Ասսիզին, Սպոլետոն, Տոդին և այլն։ Ասսիզին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Հիմանական քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառի հիմնական քաղաքները, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 20000 մարդ։
Զինանշան | Քաղաք | Բնակչություն | Տարածք (քառակուսի կիլոմետր) |
---|---|---|---|
Պերուջա | 167,579 | 449կմ2 | |
Ֆոլինյո | 57.917 | 263.7կմ2 | |
Չիտտա դի Կասստելո | 40,479 | 387կմ2 | |
Սպոլետո | 39,418 | 349կմ2 | |
Գուբբիո | 33,018 | 525կմ2 | |
Ասսիզի | 27,942 | 186կմ2 | |
Բեստիա Ումբրիա | 21,800 | 27.6կմ2 |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պերուջա
-
Գուբբիո
-
Սպոլետո
-
Ասսիզի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://demo.istat.it/app/?a=2023&i=D7B
- ↑ 2,0 2,1 Society for the Diffusion of Useful Knowledge (1840). The Penny Cyclopaedia of the Society for the Diffusion of Useful Knowledge: Peru – Primates. Knight. p. 11.
- ↑ "Perugia, Umbria" Արխիվացված 2018-07-08 Wayback Machine. ITALIA. Retrieved 16 September 2014.
- ↑ John Follain (2011).Death in Perugia: The Definitive Account of the Meredith Kercher case from her murder to the acquittal of Raffaele Sollecito and Amanda Knox. Hodder & Stoughton. p. 13. ISBN 978-1-84894-207-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Provincia di Perugia Արխիվացված 2016-01-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերուջա (գավառ)» հոդվածին։ |
|