Jump to content

Պերեսլավլ Զալեսսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պերեսլավլ Զալեսսկի
ռուս.՝ Переславль-Залесский
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքՊերեսլավսկի շրջան
Հիմնադրված է1152 թ.
Մակերես23 կմ²
ԲԾՄ142 մետր
Բնակչություն38 649 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ48535
Փոստային դասիչ152020–152040
Պաշտոնական կայքadm.pereslavl.ru
Պերեսլավլ Զալեսսկի (Ռուսաստան)##
Պերեսլավլ Զալեսսկի (Ռուսաստան)

Պերեսլավլ Զալեսսկի, հաճախ՝ պարզապես Պերեսլավլ (ռուս.՝ Пересла́вль-Зале́сский, часто просто Переславль. չշփոթել ներկայիս Ուկրաինայի տարածքում գտնվող հին սլավոնական քաղաք Պերեյասլավլի հետ), քաղաք (1152 թվականից[2][3]) Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասի հյուսիսարևելյան հատվածում՝ Յարոսլավլի մարզում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է՝ առանց այդ շրջանի կազմի մեջ մտնելու, քանի որ ունի մարզային ենթակայության քաղաքի կարգավիճակ[4]։ Այդ շրջանի սահմաններում՝ որպես մունիցիպալ կազմավորում, 2018 թվականից ձևավորում է Պերեսլավլ Զալեսսկի անվանումը կրող քաղաքային օկրուգը[5][6]։ Ընկած է Պլեշչեևո լճի ափին, երկրի մայրաքաղաք Մոսկվայից 140 կիլոմետր հեռավորության վրա։ «Պլեշչեևո օզերո» անվանումը կրող ազգային պարկի կենտրոնն է։ Զբաղեցնում է 23,01 քառակուսի կիլոմետր տարածք[7]։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 37 738։ Ավտոմայրուղիներով կապված է Մոսկվայի, Արխանգելսկի, շրջակա խոշոր քաղաքների՝ Յարոսլավլի, Վոլոգդայի, Իվանովոյի, Կոստրոմայի, Տվերի, Վլադիմիրի հետ։ Գործում է նաև Պերեսլավլ երկաթուղային կայարանը։ Քաղաքն ընդգրկված է Ռուսաստանի ոսկե օղակ անվանումով հայտնի զբոսաշրջային երթուղում ներառված ութ հիմնական բնակավայրերի շարքում։ Ընդ որում՝ դա արվել է հենց այդ երթուղու գաղափարը հղացած ժուռնալիստի՝ Յուրի Բիչկովի առաջարկությամբ[8]։ 2009 թվականին Պերեսլավլ է այցելել մոտավորապես 290 հազար մարդ, այդ թվում՝ շուրջ 6 հազար օտարերկրացի[9]։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թվաքանակը
1856[10]1897[10]1913[10]1923[10]1926[11]1939[12]1959[13]
540010 60012 80012 70013 38619 87423 137
1967[10]1970[14]1979[15]1989[16]2000[10]2001[10]2002[17]
27 00030 06237 50542 33144 90044 70043 379
2003[10]2005[10]2006[10]2007[18]2008[19]2009[20]2010[21]
43 40042 90042 70042 40042 30042 38741 925
2011[22]2012[23]2013[24]2014[25]2015[26]2016[27]2017[28]
41 80041 34140 93040 28340 02839 46439 105
2018[29]2019[30]2020[31]2021[32]
38 64938 25537 94337 738

Քաղաքին բնորոշ է մայրցամաքային խոնավ կլիման՝ տևական, ցուրտ ու ձնառատ ձմեռներով և կարճատև, տաք ու անձրևառատ ամառներով։

Պերեսլավլ-Զալեսսկի (extremes 1921-present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 7.1
(44.8)
7.7
(45.9)
19.6
(67.3)
25.8
(78.4)
32.8
(91)
34.8
(94.6)
35.7
(96.3)
35.2
(95.4)
30.1
(86.2)
25.1
(77.2)
13.7
(56.7)
8.5
(47.3)
35.7
(96.3)
Միջին բարձր °C (°F) −5.2
(22.6)
−4.1
(24.6)
1.9
(35.4)
10.7
(51.3)
18.4
(65.1)
21.6
(70.9)
24.0
(75.2)
21.8
(71.2)
15.7
(60.3)
8.0
(46.4)
0.5
(32.9)
−3.6
(25.5)
9.14
(48.45)
Միջին օրական °C (°F) −7.9
(17.8)
−7.5
(18.5)
−2.3
(27.9)
5.5
(41.9)
12.4
(54.3)
16.1
(61)
18.5
(65.3)
16.4
(61.5)
11.1
(52)
4.9
(40.8)
−1.7
(28.9)
−5.8
(21.6)
4.98
(40.96)
Միջին ցածր °C (°F) −10.7
(12.7)
−10.5
(13.1)
−5.7
(21.7)
1.0
(33.8)
7.3
(45.1)
11.2
(52.2)
13.6
(56.5)
11.8
(53.2)
7.5
(45.5)
2.5
(36.5)
−3.7
(25.3)
−8.1
(17.4)
1.35
(34.42)
Ռեկորդային ցածր °C (°F) −38.2
(−36.8)
−35.6
(−32.1)
−29.0
(−20.2)
−19.4
(−2.9)
−5.5
(22.1)
−0.6
(30.9)
4.5
(40.1)
0.8
(33.4)
−6.8
(19.8)
−16.4
(2.5)
−26.6
(−15.9)
−43.7
(−46.7)
−43.7
(−46.7)
Տեղումներ մմ (դյույմ) 44.9
(1.768)
33.8
(1.331)
31.8
(1.252)
33.6
(1.323)
51.4
(2.024)
76.7
(3.02)
75.8
(2.984)
65.4
(2.575)
58.6
(2.307)
64.2
(2.528)
47.5
(1.87)
44.3
(1.744)
628
(24.726)
աղբյուր: pogoda.ru.net[33]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերեսլավլի քույր քաղաքներն են՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. АТД-80|251
  3. ВТ-ВЭ|Переяславль Залесский
  4. «ОБ АДМИНИСТРАТИВНО - ТЕРРИТОРИАЛЬНОМ УСТРОЙСТВЕ ЯРОСЛАВСКОЙ ОБЛАСТИ И ПОРЯДКЕ ЕГО ИЗМЕНЕНИЯ, Закон Ярославской области от 07 февраля 2002 года №12-з». docs.cntd.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. «О наименованиях, границах и статусе муниципальных образований Ярославской области (с изменениями на 13 июня 2018 года), Закон Ярославской области от 21 декабря 2004 года №65-з». docs.cntd.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  6. «Договоры и документы». www.adminpz.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 1-ին.
  7. База данных показателей муниципальных образований Արխիվացված 2012-04-03 Wayback Machine: Ярославская область Արխիվացված 2016-11-02 Wayback Machine
  8. Гриньков В. (2016). «От Шаляпина до Конёнкова / Краеведение / Независимая газета». www.ng.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  9. «Переславль-Залесский выпустил аудиогиды на нескольких языках» (ռուսերեն). Travel.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 «Народная энциклопедия «Мой город». Переславль-Залесский» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին. Վերցված է 2013-11-20-ին.
  11. «Всесоюзная перепись населения 1926 года. М.: Издание ЦСУ Союза ССР, 1928. Том 9. Таблица I. Населенные места. Наличное городское и сельское население» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-07-25-ին. Վերցված է 2015-02-07-ին.
  12. «Всесоюзная перепись населения 1939 года. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-12-24-ին. Վերցված է 2013-11-30-ին.
  13. «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  14. «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  15. «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  16. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
  17. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  18. «Сведения о численности населения по муниципальным образованиям, поселениям и населенным пунктам, входящим в состав Ярославской области на 1 января 2007 года» (ռուսերեն). Сельские населенные пункты Ярославской области на 1 января 2007 года // Статистический сборник. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2013-02-14-ին.
  19. «Города Ярославской области. Оценка численности населения на 1 января 2008 года (тысяч человек)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-12-09-ին. Վերցված է 2016-05-21-ին.
  20. «Численность постоянного населения Российской Федерации по городам, посёлкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
  21. «Всероссийская перепись населения 2010 года. Численность населения населенных пунктов Ярославской области» (PDF) (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-06-15-ին. Վերցված է 2016-04-28-ին.
  22. «Численность населения и состав муниципальных образований Ярославской области на 1 января 2011 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-05-09-ին.
  23. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  24. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года. — М.: Федеральная служба государственной статистики Росстат, 2013. — 528 с. (Табл. 33. Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, городских населённых пунктов, сельских населённых пунктов)» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.
  25. «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
  26. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  27. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  28. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  29. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  30. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
  31. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
  32. «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.
  33. «Климат Переславля-Залесского» (Russian). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. «Города-побратимы | Союз Российских Городов». www.urc.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)
  35. «Города-побратимы | Союз Российских Городов». www.urc.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.(չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերեսլավլ Զալեսսկի» հոդվածին։