Ռուսաստանի ոսկե օղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսաստանի ոսկե օղակ
Տեսակերթուղի և խումբ
Երկիր Ռուսաստան

Ռուսաստանի ոսկե օղակ, գործածվում է նաև Ռուսաստանի ոսկե մատանի անվանումը (ռուս.՝ Золото́е кольцо́ Росси́и), զբոսաշրջային երթուղի, որն անցնում է Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսարևելյան հատվածում ընկած պատմական, հին քաղաքներով, որոնցում պահպանվել են պատմության ու մշակույթի ինքնատիպ հուշարձաններ, ժողովրդական արհեստների կենտրոններ։

Օղակաձև այդ երթուղու հիմնման գաղափարի և դրան բնորոշող եզրույթի հեղինակը լրագրող և գրական գործիչ Յուրի Բիչկովն է, ով 1967 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Советская культура» թերթում ռուսական հին քաղաքների մասին ակնարկաշար է լույս ընծայել «Золотое кольцо» ընդհանուր խորագրի ներքո[1]։ Հետագայում հենց այդ անվանումն էլ շնորհվել է զբոսաշրջային երթուղուն։ «Золотое кольцо России» ապրանքանիշի իրավատերը Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համառուսական ընկերությունն է (ВООПИК-ը)[2]։

Ոսկե օղակի մեջ ավանդաբար ընդգրկում են ութ հիմնական քաղաք՝ Սերգիև Պոսադը, Պերեսլավլ-Զալեսսկին, Ռոստովը, Յարոսլավլը, Կոստրոման, Իվանովոն, Սուզդալը, Վլադիմիրը[3]։ Վերջին շրջանում տարածում են ստացել Մեծ օղակ և Փոքր օղակ ձևակերպումները։ Մեծ օղակի մեջ վերոնշյալների հետ մեկտեղ ներառված են Ալեքսանդրով, Բոգոլյուբովո, Գորոխովեց, Գուս Խրուստալնի, Դմիտրով, Կալյազին, Կիդեկշա, Մոսկվա, Մուրոմ, Միշկին, Պալեխ, Պլյոս, Ռիբինսկ, Տուտաև, Ուգլիչ, Յուրիև Պոլսկի, Շույա և այլ քաղաքներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гриньков В.В. (2016 թ․ սեպտեմբերի 1). «От Шаляпина до Конёнкова». "Независимая газета" (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «ВООПИК и Министерство культуры РФ подписали соглашение об использовании товарного знака "Золотое кольцо России"». voopik.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. Рапопорт А., Мироненко И., Федин А. Золотое кольцо: Вокруг света. Спутник путешественника, 2012. — С. 13.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Золотое кольцо России // Железное дерево — Излучение. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 535–536. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 10). — ISBN 978-5-85270-341-5.
  • Кудрявцев Ф. Ф. Золотое кольцо. — Л., Аврора (издательство), 1974. — 232 с.
  • Золотое кольцо России: Путеводитель / А. В. Лаврентьев, И. Б. Пуришев, А. А. Турилов; составитель Ю. М. Кириллова.. — М.: Профиздат, 1984. — 352 с. — (Сто путей — сто дорог). — 100 000 экз. (в пер.)
  • Попадейкин В. И., Струков В. В. Золотое кольцо / Фотографии Б. А. Мясоедова, В. И. Попадейкина, А. С. Потресова (†), Б. Л. Раскина, Ирины Стин, А. В. Фирсова; Художник Ю. Н. Маркаров.. — М.: Физкультура и спорт (издательство), 1975. — 208 с. — 50 000 экз. (в пер.)
  • Попадейкин В. И., Струков В. В. Золотое кольцо / Фотографии Б. А. Мясоедова, В. И. Попадейкина, А. С. Потресова (†), Б. Л. Раскина, Ирины Стин, А. В. Фирсова; Художник Ю. Н. Маркаров.. — М.: Физкультура и спорт (издательство), 1975. — 208 с. — 50 000 экз. (в пер.)
  • Попадейкин В. И., Струков В. В. Золотое кольцо. — Изд. 2-е, перераб., доп. — М.: Физкультура и спорт (издательство), 1985. — 336 с. — 75 000 экз. (в пер.)
  • 100 храмов Золотого кольца России. — М.: БММ, 2011. — 240 с., ил., 5000 экз., ISBN 978-5-88353-385-2
  • М. Ю. Тимофеев Ряд публикаций в ивановской областной газете «Рабочий край» за 2018 год.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի ոսկե օղակ» հոդվածին։