Jump to content

Պեսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պեսակ
ֆր.՝ Pessac[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԲորդո (շրջան), Bordeaux Métropole? և Ժիրոնդ
Մակերես38,82 կմ²
ԲԾՄ35 մետր, 12 մետր, 56 մետր
Բնակչություն66 760 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ33600[3]
Պաշտոնական կայքpessac.fr(ֆր.)
Պեսակ (Ֆրանսիա)##
Պեսակ (Ֆրանսիա)

Պեսակ ( ֆր.՝ Pessac, օքս.՝ Peçac ), քաղաք և համայնք Հարավարևմտյան [[Ֆրանսիա|Ֆրանսիայում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի]] Ժիրոնդ դեպարտամենտի Բորդոյի շրջանում։ Պեսակ 1 և Պեսակ 2 կանտոնների վարչական կենտրոնն է։

Աշխարհագրական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեսակը Բորդո քաղաքի հարավ-արևմտյան արվարձանն է և նրա հետ կապված է ավտոբուսային և տրամվայի երթուղիներով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեսակում են հատվում Եվրոպական համայնքի ֆրանսիական մետաղադրամները։

Գինեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեսակը գտնվում է Բորդոյի գինեգործական տարածաշրջանի Օ-Գրավ մարզում։ Համայնքի գինեգործարական տնտեսություններից մեկը՝ Շատո Օ-Բրիոնը / Château Haut-Brion-ը, Գրավում միակն է, որի արտադրանքը 1855 թվականին ներառվել է բորդո գինիների դասակարգման մեջ։ Ընդ որում՝ բնորոշվել է որպես առաջին crus: Այդպիսով այն ներառվել է Բորդոյի մեծագույն գինիների քառյակի մեջ (ներկայումս դրանք հինգն են)։ 1953 թվականին Շատո Օ-Բրիոն գինին և մերձակա տնտեսությունում արտադրևվող Շատո Պապ-Կլեմանը ընդգրկվել են Գրավի լավագույն գինիների ցանկում։ Համայնքում են գտնվում նաև Շատո լը Կարմ Օ-Բրիոն տեսակի խաղողի այգիները, որոնք ժամանակին մտել են Օ-Բրիոն կալվածքի կազմի մեջ։ Շատո լը Կարմ Օ-Բրիոն անվանումը կրող գինեգործարանը տարածաշրջանում միակն է է, որ իրական հասցե ունի Բորդո քաղաքում։

1987 թվականին, իրենց որակի շնորհիվ, Պեսակի և մերձակա Տալանսի ու հարևան մի քանի այլ համայնքների գինիներն առանձնացվել են մի հատուկ ապելասիոնի մեջ, որը հայտնի է Պեսակ-Լեոնյան անվանումով։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 1430—    
1800 1336−0.97%
1806 1414+0.95%
1821 1349−0.31%
1831 1502+1.08%
1836 1341−2.24%
1841 1708+4.96%
1846 1785+0.89%
1851 2094+3.24%
1856 2334+2.19%
1861 2537+1.68%
1866 2676+1.07%
1872 4743+10.01%
1876 3103−10.06%
1881 3227+0.79%
1886 3759+3.10%
1891 3944+0.97%
1896 4411+2.26%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 4239−0.79%
1906 4612+1.70%
1911 5234+2.56%
1921 6691+2.49%
1926 8268+4.32%
1931 10 706+5.30%
1936 13 004+3.97%
1946 17 769+3.17%
1954 19 226+0.99%
1962 24 281+2.96%
1968 36 986+7.27%
1975 51 360+4.80%
1982 50 267−0.31%
1990 51 055+0.19%
1999 56 143+1.06%
2007 57 851+0.38%
2012 59 223+0.47%
2017 63 808+1.50%
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968-2017)[5]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժան Էուստաշ (1938-1981) - ֆրանսիացի կինոռեժիսոր
  • Ֆերնան Դյուշասո (1942) - Ֆրանսիայի օլիմպիական կոմիտեի փոխնախագահ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեսակ» հոդվածին։