Պեդրո Պասկալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո Պասկալ
իսպ.՝ José Pedro Balmaceda Pascal
Ծնվել էապրիլի 2, 1975(1975-04-02) (49 տարեկան)
ԾննդավայրՍանտյագո, Չիլի[1]
ԿրթությունOrange County School of the Arts? և Նյու Յորքի համալսարան (1997)
Քաղաքացիություն Չիլի և  ԱՄՆ
Կրոնագնոստիցիզմ[2]
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ծնողներհայր՝ José Balmaceda?, մայր՝ Verónica Pascal?
Պարգևներ և մրցանակներ

Խոսե Պեդրո Բալմասեդա Պասկալ (իսպ.՝ José Pedro Balmaceda Pascal, ապրիլի 2, 1975(1975-04-02), Սանտյագո, Չիլի[1]), չիլիական ծագմամբ ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է Օբերին Մարտելի դերով, որը մարմնավորել է ամերիկյան HBO հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գահերի խաղը» հեռուստասերիալում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասկալը ծնվել է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում[4]։ Նրա ծնունդից անմիջապես հետո ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Դանիայում՝ խուսափելով բռնապետ Աուգուստո Պինոչետի կողմնակիցների հետապնդումներից[5]։ Պեդրոն իր մանկությունը անց է կացրել Կալիֆորնիայի Օրինջ շրջանում և Սան Անտոնիոյում[6]։ Օրինջի շրջանի արվեստի դպրոցում և Տիշա արվեստների դպրոցում սովորել է դերասանական վարպետություն[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասկալը էպիզոդիկ դերեր է խաղացել այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Բաֆֆի՝ վամպիրների բնաջնջողը», «Լավ կին», «Հայրենիք», «Մենտալիստը», «Գրեյսլենդ» և այլ հեռուստասերիալներում[7]։ 2011 թվականին նա հաջողությամբ անցել է «Հրաշք կինը» ֆիլմի ադապտացիայի քասթինգին[8], որը արդյունքում չի հեռարձակվել։ 2014 թվականի ապրիլին սկսել է նկարահանվել «Գահերի խաղը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է արքայազն Օբերին Մարտելի դերը։ Այս դերը նրան մեծ ճանաչում է բերել[9]։

Պասկալը ստացել է LA Drama Critics Circle Awards և Garland Award մրցանակներ՝ թատրոնում մարմնավորած դերերի համար։ Նա խաղացել է Բրոդվեյի մի շարք թատրոնների ներկայացումներում, որոնք բեմադրվել էին Ջորդան Հարիսոնի, Նիլո Կրուսի, Ռոբերտո Ագիրե Սակասի, Տրիստ Բալդվինի, Դեյվիդ Գրինսփենի, Տերենս Մաքենլիի պիեսների մոտիվներով[10]։ Պասկալը նյույորքյան LAByrinth Theater Company ակումբի անդամ է[11]։

2015 թվականի ապրիլին Պասկալը Հայդի Կլումի հետ միասին նկարահանվել է Սիա Ֆուրլերի «Fire Meet Gasoline» երգի տեսահոլովակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://time.com/collection-post/4985811/american-voices-pedro-pascal/
  2. https://www.celebitchy.com/524794/pedro_pascal_is_agnostic_i_think_the_idea_of_god_can_be_really_quite_silly/
  3. https://es.euronews.com/cultura/2023/04/14/estas-son-las-100-personas-mas-influyentes-de-2023-segun-la-revista-time
  4. Ito, Robert (2014 թ․ մարտի 28). «A Lethal Prince, Even if a Bit Clumsy: Pedro Pascal Becomes Red Viper on 'Game of Thrones'». The New York Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  5. 5,0 5,1 Broeske, Pat H. (2014 թ․ ապրիլի 28). «The Viper Prince». Orange Coast. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  6. McIntyre, Gina (2014 թ․ մայիսի 12). «'Game of Thrones': Red Viper actor Pedro Pascal hates spoilers too». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  7. Ng, Philiana (2012 թ․ նոյեմբերի 5). «'The Good Wife' Actor Checks Into USA's 'Graceland' in Major Arc». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  8. Pedro Pascal Joins NBC's 'Wonder Woman' Pilot - Live Feed
  9. Hibberd, James (2013 թ․ հունիսի 28). «'Game of Thrones' casts major season 4 role: Oberyn the Red Viper -- EXCLUSIVE». EW.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  10. Karam, Edward. «Pedro Pascal Takes A Direct Approach». Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  11. «Company Members». LAByrinth Theater Company. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Պասկալ» հոդվածին։