Ծնվել է 1600 թվականին, Մադրիդում։ Վաղ շրջանում Լոպե դե Վեգա Կարպիոյի ազդեցությամբ գրել է «Թիկնոցի ու սուսերի կատակերգություններ»` «Մեր, պատիվ և իշխանություն» (1623), «Սիրո և պատահականության խաղ» (1625) և այլն, ազգային-հայրենասիրական դրամա՝ «Բրեդի պաշարումը» (1625)։ Կալդերոնի ստեղծագործությանը բնորոշ է լայն ընդհանրացումների ձգտումը, փիլիսոփայական և բարոյագիտական խնդիրների առաջադրումը, մի քանի թեմաների առկայությունը մեկ պիեսում («Հաստատակամ իշխանը» (1628-1629), «Կյանքը երազ է» (1631-1632))։ Վերջին շրջանում պիեսներ է գրել երաժշտությամբ, երգեցողությամբ և բալետային համարներով՝ պալատական տոնակատարությունների համար։ Գրել է նաև կալդերոն կրոնական բնույթի դրամաներ՝ «Խաչապաշտություն» (1630-1632, «Սուրբ Պատրիկի քավարանը» (1634)։
Կալդերոնի ստեղծագործություններում հակասականորեն զուգակցվում են Վերածննդի և բարոկկոյի մոտիվները։ Մահացել է 1681 թվականին՝ Մադրիդում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 170)։