Jump to content

Պաշտպանելով տնօրենին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաշտպանելով տնօրենին
보스를 지켜라
Изображение логотипа
Դորամայի շապիկ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
Գլխավոր
դերերում
Ahn Nae-sang?, Cha Hwa-yeon? և Choi Kang-hee?
ՍցենարիստՔվոն Կի Յունգ
Պատմվածքի վայրՀարավային Կորեա
Նկարահանման վայրՀարավային Կորեա
Սերիաների քանակ18
Էկրաններին էօգոստոսի 3, 2011-ից սեպտեմբերի 29, 2011
ՀեռուստաալիքSBS
ԴիստրիբյուտորSBS
ՆախորդՔաղաքային որսորդ
ՀաջորդDeep Rooted Tree?
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Պաշտպանելով տնօրենին (հանգըլ՝ 보스를 지켜라, կոր. նոր. ռոմ.՝ Boseureul Jikyeora), 2011 թվականի հարավկորեական մելոդրամա և կատակերգություն ժանրի դորամա (հեռուստասերիալ)։ Սցենարիստը Քվոն Կի Յունգն է։

Դորամայում են նկարահանվել Չոի Կանգ Հին, Ջի Սունգը, Կիմ Ջե Ջունգը, Վանգ Ջի Հյեն[1][2][3]։ Եթեր է հեռարձակվել 2011 թվականի օգոստոսի 3-ից սեպտեմբերի 29-ը, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, SBS հեռուստաընկերության եթերում[4][5]։ Բաղկացած է 18 դրվագից[6]։

Հեռուստասերիալի սկզբնական անվանումներն են եղել «Տնօրենը փոխվել է» (հանգըլ։ 보스가 달라졌어요) և «Վերջին քարտուղարուհին» (հանգըլ։ 마지막 여비서)։

Նո Ըն Սոլը երիտասարդ աղջիկ է, ով չի կարողանում գտնել իր տեղը կյանքում։ Ներկայիս աշխատանքը նրան լիարժեք չի բավարարում, բանկային հաշիվն է գրեթե զրոյական է։ Չկա գումար, չկա և սեր։

Աշխատանք որոնելիս Սոլը որոշում է ռեզյումեն տեղադրել համացանցում։ Եվ ահա, որոշակի ժամանակ անց զանգահարում են իրեն և հրավիրում հարցազրույցի խոշոր մի ընկերությունում աշխատելու համար։ Հանդիպման ժամանակ աղջկան անմիջապես առաջարկում են բարձր վարձատրվող աշխատանք՝ ընկերության սեփականատիրոջ քարտուղարուհու պաշտոնով։ Այդ մասին Սոլը չէր էլ կարող երազել, այդ իսկ պատճառով առանց վարանելու համաձայնում է։ Իրականում աշխատանքն այդքան էլ հեշտ չէր. տնօրենի տղան երես առած և բարդ բնավորություն ունեցող պատանի էր, իսկ այդ աշխատանքից արդեն ազատվել էին ավելի քան տասնյակ նախկին քարտուղարուհիներ։

Դերասաններ և կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չոի Կանգ Հի ― Նո Ըն Սոլ[7][8]
  • Ջի Սունգ ― Չա Ջի Հոն[9][10][11]
  • Կիմ Ջե Ջունգ ― Չա Մու Վոն[12][13]
  • Վանգ Ջի Հյե ― Սո Նա Յուն[14]
  • Փակ Յոնգ Գյու ― նախագահ Չա, Ջի Հոնի հայրը
  • Չա Հվա Յոն ― Շին Սուկ Հի, Մու Վոնի մայրը
  • Կիմ Յունգ Օկ ― տիկին Սոնգ, Ջի Հոնի և Մու Վոնի տատիկը
  • Հա Ջե Սուկ ― Լի Մյունգ Րան, Ըն Սոլի լավագույն ընկերուհին
  • Ջունգ Կյու Սու ― Նո Բոնգ Ման, Ըն Սոլի հայրը
  • Կիմ Հյունգ Բում ― քարտուղար Կիմ
  • Կիմ Հա Կյուն ― քարտուղար Ջանգ
  • Կիմ Չունգ ― Հվանգ Կվան Ջանգ
  • Կիմ Սընգ Վուկ ― Փակ Սանգ Մու
  • Լի Հի Ջին ― Յանգ Հա Յունգ
  • Ան Նե Սանգ ― (կամեո)
  • Օ Հյուն Կյունգ ― (կամեո)
  • Յուն Գի Վոն ― (կամեո)
Երգացանկ[15]
  1. "우리 그냥 사랑하게 해주세요" (Please let us love) – A Pink
  2. "잘 알지도 못하면서" – Lyn
  3. "지켜줄게" (I'll protect you) – Կիմ Ջեջունգ[16]
  4. "묻는다 – 엠스트리트" - M.Street
  5. "그대만 보여요" (I can only see you) – Եվոն և Հվանգ Կվանգհի[17]
  6. "슬픈 노래는" (Sad song) – Հո Յունգ Սենգ[18]
  7. "너 때문에" – Hyu Woo
  8. "이제야 알겠어" (Now we know why) – Son Hyun-woo
  9. "우리 그냥 사랑하게 해주세요" (գործիքային)
  10. "잘 알지도 못하면서" (գործիքային)
  11. "지켜줄게" (գործիքային)
  12. "묻는다" (գործիքային)
  13. "그대만 보여요" (գործիքային)
  14. "슬픈 노래는" (գործիքային)
  15. "너 때문에" (գործիքային)
  16. "이제야 알겠어" (գործիքային)
Դրվագ # Օրիգինալ հեռարձակման ամսաթիվ Միջին լսարան
TNmS վարկանիշ[19] AGB Nielsen[20]
Համընդանուր միջին Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան Համընդանուր միջին Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
1 օգոստոսի 3, 2011 12.1% 14.5% 12.6% 14.5%
2 օգոստոսի 4, 2011 13.4% 16.3% 14.7% 17.8%
3 օգոստոսի 10, 2011 15.3% 18.3% 15.5% 17.8%
4 օգոստոսի 11, 2011 15.3% 17.6% 16.4% 18.7%
5 օգոստոսի 17, 2011 15.7% 19.2% 17.8% 20.5%
6 օգոստոսի 18, 2011 16.1% 19.0% 17.8% 20.4%
7 օգոստոսի 24, 2011 14.0% 17.8% 16.3% 18.5%
8 օգոստոսի 25, 2011 15.6% 18.7% 16.5% 19.0%
9 օգոստոսի 31, 2011 14.0% 17.2% 16.0% 18.3%
10 սեպտեմբերի 1, 2011 14.5% 17.5% 15.4% 17.2%
11 սեպտեմբերի 7, 2011 13.2% 15.5% 15.3% 17.4%
12 սեպտեմբերի 8, 2011 13.4% 16.2% 14.8% 16.6%
13 սեպտեմբերի 14, 2011 13.9% 18.1% 13.2% 15.4%
14 սեպտեմբերի 15, 2011 13.3% 15.8% 14.0% 15.3%
15 սեպտեմբերի 21, 2011 13.5% 16.9% 14.5% 16.6%
16 սեպտեմբերի 22, 2011 12.9% 15.4% 14.1% 16.4%
17 սեպտեմբերի 28, 2011 14.1% 17.1% 12.9% 15.5%
18 սեպտեմբերի 29, 2011 14.6% 18.1% 14.2% 16.6%
Միջին 14.1% 17.2% 15.1% 17.4%
Երկիր Հեռուստաալիք Վերնագիր Առաջին
հեռարձակման
ամսաթիվ
Հարավային Կորեա Հարավային Կորեա SBS 보스를 지켜라 օգոստոսի 3, 2011
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ SBS International Protect the Boss
Կանադա Կանադա All TV
Թայվան Թայվան GTV 守護老闆
Հոնկոնգ Հոնկոնգ i-CABLE Entertainment Channel 守護Boss
CABLE No. 1 Channel
TVB J2 守護波士
Մալայզիա Մալայզիա ONE TV ASIA Protect the Boss
Սինգապուր Սինգապուր
Ինդոնեզիա Ինդոնեզիա Indosiar Protect the Boss 2011
SCTV 2012
ONE TV ASIA
Ճապոնիա Ճապոնիա TBS ボスを守れ 2012
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ ABS-CBN Protect the Boss

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kwon, Mee-yoo (2011 թ․ օգոստոսի 2). «Hot-blooded secretary meets clumsy boss in new SBS drama». The Korea Times. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  2. Hwang, Hyo-jin (2011 թ․ հուլիսի 28). «PREVIEW: SBS TV series Protect the Boss». 10Asia. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  3. Kim, Ji-yeon (2011 թ․ հոկտեմբերի 1). «Protect the Boss Proves It's Not Just About the Ratings». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  4. Kim, Jessica (2011 թ․ օգոստոսի 4). «REVIEW: SBS TV series Protect the Boss - 1st Episode». 10Asia. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  5. Kim, Jessica (2011 թ․ սեպտեմբերի 30). «REVIEW: SBS TV series Protect the Boss - Final Episode». 10Asia. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  6. Han, Yeo-wool (2011 թ․ սեպտեմբերի 14). «Protect the Boss confirmed for 2 more episodes». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
  7. Choi, Min-ji (2011 թ․ սեպտեմբերի 30). «Choi Kang Hee Shares Her Feelings About Wrapping Up Protect the Boss». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  8. Kim, Ji-yeon (2011 թ․ հոկտեմբերի 6). «Interview: Choi Kang Hee, Unaffected By Men and Time». enewsWorld. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.(չաշխատող հղում)
  9. Kim, Ji-yeon (2011 թ․ հոկտեմբերի 14). «Interview: Ji Sung Aims for the Far Future». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
  10. Lee, Ga-on (2011 թ․ հոկտեմբերի 18). «INTERVIEW: Actor Ji Sung - Part 1». 10Asia. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
  11. Lee, Ga-on (2011 թ․ հոկտեմբերի 18). «INTERVIEW: Actor Ji Sung - Part 2». 10Asia. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  12. Choi, Min-ji (2012 թ․ սեպտեմբերի 2). «Kim Jae Joong Has Officially Caught the Acting Bug». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  13. Ho, Stewart (2012 թ․ սեպտեմբերի 27). «JYJ Kim Jae Joong's Protect the Boss Voted Most Beloved K-Drama in Japan». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  14. Lee, Ga-on (2011 թ․ օգոստոսի 31). «MY NAME IS: Wang Ji-hye». 10Asia. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  15. "Protect the Boss Original Soundtrack info". YesAsia. 12 September 2011. Retrieved 2012-11-18.
  16. Park, Hyun-min (2011 թ․ օգոստոսի 12). «Kim Jae Joong and Kim Junsu Reign On Top». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  17. Choi, Min-ji (2011 թ․ օգոստոսի 19). «Kwang Hee & Ye Won Come Together for Boss OST: I See Only You». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  18. Lee, Kyung-nam (2011 թ․ սեպտեմբերի 7). «Brian Sings For Protect the Boss OST». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ. նոյեմբերի 18–ին-ին.
  19. «TNmS Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». TNmS Ratings (Korean). Վերցված է 2013 թ. օգոստոսի 3–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «AGB Daily Ratings: this links to current day-select the date from drop down menu». AGB Nielsen Media Research (Korean). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ. օգոստոսի 3–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]